«Ձմեռ պապից մի բան կխնդրեի, որ ազգիս հպարտությունը վերականգնվի»

Արխիվ 12-16

«ՁՄԵՌ ՊԱՊԻՑ ՄԻ ԲԱՆ ԿԽՆԴՐԵԻ, ՈՐ ԱԶԳԻՍ

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»

 

«Իրավունքի» տոնական «Ուղիղ կապի» հյուրն էր դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Իհարկե, պահպանելով տոնական տրամադրությունը` Լ. Հարությունյանը ե՛ւ կատակեց, ե՛ւ քաղաքականացրեց Ամանորը ու, միեւնույն ժամանակ, անդրադարձավ մշակութային խնդիրներին:

 

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ՄԵԾ ԹԻՎ ՏԱՆ, ՉԾԱԽՎԵ՛Ք»


– Քանի որ տարին մոտենում է ավարտին, հետաքրքիր է, թե ո՞րն եք համարում տարվա ամենամեծ ձեռբքերումն ու ձախողումը (ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան):

– Ինձ համար ձեռքբերում էր, որ ճանաչեցի նոր սերնդին ուրիշ կողմից: Նոր սերունդը կարողացավ 10 եւ ավելի օր նստել Բաղրամյանում ու պայքարել: Բայց կուզենամ Ձեր հարցի միջոցով նրանց խնդրանք հղել` ինչքան էլ մեծ թիվ տան, չծախվե՛ք, ամենակարեւորը դա է: Ուզում եմ, որ մեր նոր սերնդի ամենամեծ խնդիրը լինի այն, որ ուզենա իր քայլերով մնալ այս ազգի պատմության մեջ: Թող այս սերնդի մեջ ծնվի մի մարդ, որ ուզենա գոնե 25-30 տարի հետո այս քաղաքում իր անունով փողոց բացվի: Խելոք սերունդ է գալիս ու ամենակարեւորը` տաղանդավոր: Իսկ ձախողումներին չանդրադառնամ… Ամեն ինչ լավ է լինելու, լուրջ եմ ասում, մեր ազգը լավն է:

– Ոչխարի տարուն կփոխարինի կապիկի տարին, ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016-ից (ԻՐԻՆԱ, ք. Երեւան):

– Իհարկե, 2015 թիվը շատ դաժան տարի էր, եւ կուզենամ, որ 2016-ում դրա շարունակությունը չլինի: Ուղղակի դաժան կենդանու տարի է գալիս, չեմ ուզում, որ մյուս տարի կապիկություն անեն… Ուզում եմ` ծախվողները քիչ լինեն, ու էս ազգը որոշի մի օր ոտքի կանգնել:


«ՈւԶՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԵՐԿՐԻՑ ՉԳՆԱԼ»


– Եթե լինի պատերազմ, առաջինը ո՞ւմ կսպանեք թուրքին, թե թուրքացած հային (ԳՈՌ, ք. Փարիզ):

– Ո՛չ կուզենամ նրան սպանեմ, ո՛չ նրան: Նախ ուզում եմ, որ պատերազմ չլինի, իսկ լինելու դեպքում, թեպետ շատ գանգուր բան եմ ասում, բայց հաղթանակը լինի առանց զոհերի: Մենք քիչ ենք, ամեն մի հայը մեր վրա երեւում է: Սահմանում խփված ամեն 20-22 տարեկան երեխան սրտիս դարդ է լինում: Իհարկե, մեկ-մեկ ուզում եմ ինչ-որ մեկին խփել, բայց հլը ման եմ գալիս` ում:

– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվար շրջանը ու ինչպե՞ս եք հաղթահարել (ՄԱՐԻԱՄ ՄՈՒՇԵՂՅԱՆ):

– Եթե համեմատում եմ հիմիկվա հետ, հաղթահարած դժվարությունները դրանք շատ խնդալու են:  Այդիսկ պատճառով կարող եմ ասել, որ հիմա է իմ ամենադժվար շրջանը, որ ուզում եմ հաղթահարել: Ուզում եմ այս երկրից չգնալ, իմ երեխան հայ մեծանա: Բայց ժամանակ առ ժամանակ, երբ ամեն օր քնից արթնանում ես ու քեզ խաբված ես զգում, ուզում ես երկրից գնալ: «Բեզպրիդել» կա, որն ուզում եմ վերանա, այսօր ինձ ու քեզ վերաբերվում են որպես ռուսական վալյուտայի, որն ամեն օր իր գինը գցում է: Ինչ վերաբերում է դժվարությունները հաղթահարելուն, ես դա անում եմ սիրելով, չչարանալով ու չուզենալով ոչ մեկին վատություն անել: Եվ ամենակարեւորը` ինձ անընդհատ ուժ է տալիս, երբ մտովի հետ եմ գնում դեպի մանկություն ու նորից գալիս եմ: Երբ մտքով գնում ես մանկություն ու այնտեղից հետ ես գալիս, այնքա՜ն ճանապարհներ է բացվում քո առաջ… Պետք է ուժեղ լինել, ու հիշեք մի բան` ոչ մի դժվարություն չկա, որ չունենա ելք: Ուղղակի պետք է ունենալ համբերություն, ճիշտ վերլուծել եւ ելքը գտնել: Բայց մեկ-մեկ լինում է, որ ես էլ չեմ հաղթահարում, նստում եմ ու սպասում, ժամանակը գալիս է, ինքն իրեն հաղթահարվում է: Մեկ էլ ժամանակի հետ ընկերություն արեք, այն ամենալավ մարդն է, որը չունի ազգություն: Ժամանակը ամեն մեկիս կողքին է ու ամեն մեկիս հետ է, ուղղակի ժամանակին էլ մի վիրավորեք, հենց խելոք ես լինում, ինքը քեզ սիրում է:

– Ձեր բոլոր պատասխաններում, կարծես, ընդդդիմադիր դիրքերից եք հանդես գալիս, ինչո՞վ է պայմանավորված, որ Լեւոն Հարությունյանին երբեւէ չտեսանք ընդդիմադիր որեւէ քաղաքական գործչի կողքին կանգնած («ԻՐԱՎՈՒՆՔ»):

– Ես ընդդիմադիր չեմ, այլ ՀՀ քաղաքացի: Ասում եմ այն, ինչ ինձ հուզում է, ինչ ցավ է պատճառում` որպես հայի, որպես մարդու: Չեմ կարող ինչ-որ մեկի կողքին լինել, էդ ինչ-որ մեկը ինչքա՞ն անկեղծ ու եսիմ ով պիտի լինի… Չեմ ասում, թե ես եսիմ ով եմ, այլ իմ միակ ցանկությունն այն է, որ յուրաքանչյուր քայլի մեջ առեւտուր չլինի: Իսկ այսօր ամեն մեկը մի քայլում ծախվում է. մեկը կարող է առավոտն արթնանա, մի բան «բլթցնի», մյուս օրը սսկվի, որովհետեւ իրեն բան են առաջարկել: Իսկ ես ուզում եմ, որ վաղը, մյուս օրն իմ երեխեն ինձ չքրֆի: Կուզենայի ունենալ հնարավորություն ու ընդդիմադիր լինել, բայց այսօր ընդդիմադիր լինելու համար հովանավոր է պետք:


«ՄԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ԱՄԵՆ ՕՐ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ Է»


– Ամանորյա եռուզեռը սկսված է, մարդիկ էլ կոկորդիլոս են գնում, էլ գոճի: Իսկ ինչպիսի՞ն է լինում Ձեր ամանորյա սեղանը (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան):

– Շատ անիմաստ, պարզ, մեր տուն մարդ չի գալիս, մեկ-մեկ ես եմ զոռով բերում…(ծիծաղում են զանգահարողն ու հյուրը-հեղինակ):

– Եթե ավելի լո՞ւրջ:

– Ինչպես բոլորինը: Ճիշտն ասած, ես Ամանորը չեմ սիրում, որովհետեւ այդ օրերին իմ ազատությունն եմ կորցնում: Ինչ-որ պարտականություններ է գալիս անկախ քեզնից քո վրա, ու ուրիշները քո տեղը ինչ-որ բաներ են որոշում, իսկ ինձ համար իմ ազատությունը շատ թանկ է: Դեռ այս վերջին 20 տարին չեմ զգացել էդ տոնի հաճույքը, որովհետեւ այսօր իմ ու քո ազգը մեծ տոնակատարության կարիք ունի, որ կդիպչի մեր սրտերին: Մենք չենք կարողանում մեկս մեկիս սրտին դիպչել, այսօր ինչ-որ անում ենք, մի քիչ սարքովի է: Կուզենամ, որ 2016 թվականի վերջում ազգովի էդ ուրախությունն ապրենք ու ունենանք հաղթանակներ: Ուզում եմ, որ 2016 թվականի վերջում գոնե բոլորս հասկանանք, որ երջանկությունը լավ բան է, ու կարող ենք ազգովի երջանիկ լինել:

– Մինչեւ ե՞րբ եք հավատացել Ձմեռ պապիկին եւ եթե հնարավոր լիներ, ի՞նչ նամակ կգրեիք այսօր նրան (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):

– Խնդրում եմ` այն, ինչ-որ ես կասեմ, թող երեխեքը չիմանան դրա մասին: Ձմեռ պապը միակ կերպարն է եղել իմ կյանքում, որը չեմ սիրել խաղալ, չեմ խաղացել ու չեմ ընդունել: Դա այն կերպարն է, որ ժամանակ առ ժամանակ երեխեքի մեջ առաջացնում է ինչ-որ լավ զգացողություն, հետո յուրաքանչյուր երեխա, երբ հասկանում է Ձմեռ պապ չկա, սթրես է ապրում: Ես միշտ հավատում եմ մի բանի, որը կա: Ամեն դեպքում, ինչպես իմ ու քո հավատն են այսօր ջարդել, նույն հոգեբանությունը երեխայի մոտ է: Մենք գիտենք, որ ունենալու ենք լավ հայրենիք, լավ պետություն` մեր ազգին իմանալով հանդերձ, բայց այսօր ամեն օր ապրում ենք հիասթափություն, որովհետեւ մեր Ձմեռ պապին ամեն օր մեզ խաբում է: Ամեն դեպքում, եթե նամակ գրելու լինեի ու իմանայի լավ Ձմեռ պապ է դիմացս, իրենից մի բան կխնդրեի` կասեի այնպես արա, որ ազգիս հպարտությունը վերականգնվի, ու իմ ազգանվան վերջին երեք տառը իր լավ ժամանակը ապրի, որ երբեք էս պետությունից դուրս գալուց հետո այդ երեք տառի համար չամաչեմ: Ես սիրուն, գանգուր, ռոմանտիկ բաներ չունեմ: Կյանքում ռոմանտիկ չեմ եղել, չեմ ջոգել լուսինը սիրուն է, թե` ոչ: Կամ որ ասում են` որն է քո սիրած թիվը, պատասխանում եմ` «լյուբոյը», որ նորմալ թիվ են տալիս, էդ իմ ամենասիրած թիվն ա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի