ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆՎՈՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆՎՈՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ

 

«Զինվորս» ֆեյսբուքյան էջը տարածել է տեղեկատվություն Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանի մասին: Վերջինիս ոտքը, ըստ տարածված տեղեկատվության, անդամահատվել է բժիշկների անուշադրության պատճառով:

«Ես մեծ ուրախությամբ եմ գնացել ծառայելու: Մտածել եմ, որ իմ քույրը, իմ եղբայրը, ընդհանրապես իմ հարազատները հանգիստ քնեն, բայց էս իրավիճակում, որ ես հայտնվել եմ… գուցե լիարժեք չհասկանաք, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը»,- ասաց Մայիս Գեղամյանը`ցույց տալով կտրված աջ ոտքը,- «սենց, որ դուրս եմ գալիս մարդամեջ, թարս հայացքներ և այլն»:

Մայիսը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական:
«100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա` ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայիս Գեղամյանը:

Մայիսի վերքը լավացել է ու նա շարունակել է ծառայությունը: 15 օր անց նրան տեղափոխել են Ֆիզուլի, որտեղ որովայնի ցավեր է ունեցել: Մի քանի օր հետո հետազոտել են Մարտունու զինվորական հոսպիտալում, ու վիրահատել են կույրաղիքը:

«Բժիշկն ասում էր` վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի` նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»,-պատմում էր Մայիսը:
Ծնկի շրջանում Մայիսի ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ հետազոտություն նա չի անցել: Նույն վիճակում նրան ուղարկել են տուն` մայրական խնամքի: Մայրը` Գայանեն, նկատելով, որ որդին կաղալով է քայլում, Մայիսին տարել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:

«Բժշկին ասացի` ոտքս ցավում է: Մորս ասաց` ձեր տղային ասեք, որ տենց չի լինի»,- հիշեց Մայիսը` նշելով, որ բժշկին թվացել է, թե ինքը չի ցանկանում ծառայության վերադառնալ ու պատճառ է բերում ոտքի ցավը:

Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Մայիսը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից:

Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել: Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը`օտրեոգեն սարկոմա։
Գեղամյան ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն` արտասահմանում բուժում ստանալու խնդրանքով: Նշենք, որ Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Մերժում ստանալուց հետո ընտանիքը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում:

Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն` Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել` շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ` նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել:

«Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը:

Հ.Գ. 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:

Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի