ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ «ՍՏԱԺԱՎՈՐ ՁՄԵՌ ՊԱՊ Է»

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ «ՍՏԱԺԱՎՈՐ ՁՄԵՌ ՊԱՊ Է»

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», 2015 թվականի վերջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով մշակութասեր հանրության հեռախոսազանգերի եւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերի միջոցով ամփոփեց մշակութային տարին` ըստ ոլորտային ուղղությունների` կինո, թատրոն, կերպարվեստ, մշակութային կրթություն, հոբելյաններ: Սակայն, մշակութային հարցերից զատ, հնչեցին նաեւ տոնական հարցեր` ուղղված մեր հյուրին:

- Պարոն Պողոսյան, երբեւէ Ձմեռ պապի դերում եղե՞լ եք: (ԳԱՅԱՆԵ, ք. Երեւան)

-Ես 1998 թվականից հայրիկ եմ եւ այդ տարվանից մինչ օրս, իհարկե, իմ երեք երեխաների համար Ձմեռ պապու դեր եմ կատարում: Իսկ մասսայական հանդիսության ժամանակ, եթե նկատի ունեք, մի անգամ եղել է: Ես դեռ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար էի, երբ ինձ հրավիրել էին մի դպրոց ու խնդրեցին, որ ես անձամբ լինեմ Ձմեռ պապը: Ես էլ մեծ սիրով ստանձնեցի այդ դերը:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Ամանորի ճոխություններին:

- Աստված տա, որ այդ ճոխությունները մշտապես լինեն: Իհարկե, կցանկանամ, որ մեր բոլոր հայերի սեղանները ճոխությունից, ուղղակի, կոտրվեն: Բայց այսօրվա իրավիճակում, երբ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դա, ես մի քիչ ավելորդություն եմ համարում: Թող ամեն մարդ իր սեղանը զարդարի կամ ունենա այն ճոխությունը, ինչը կցանկանար, որ իր հարեւանն էլ ունենար: Եկեք այս տեսակետից դիտարկենք հարցը:

-Ամանորն ինչպե՞ս եք նշում` տանը` ընտանիքի հե՞տ, թե՞  նախընտրում եք տոնական ճանապարհորդության մեկնել: (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան)

- Անպայման տանն եմ անցկացնում, ինձ հաճելի բազմաթիվ հյուրեր եմ ունենում: Իհարկե, որոշակի պարտավորություններ ունեմ նաեւ իմ բարեկամներին այցելելու` հորաքրոջս, հորեղբայրներիս, քեռիներիս եւ այլն: Ես մի քիչ ավանդապահ մարդ եմ եւ որոշակի ավանդույթներ ունենք, որը միշտ պահում ենք ընտանիքում: Առաջին հերթին մենք Նոր տարվա շեմին բացում եւ կարդում ենք իրենց նամակները` գրված Ձմեռ պապին, չնայած ես այդ նամակների բովանդակությունը, բնականաբար, արդեն իմացած եմ լինում եւ  Ձմեռ պապն արդեն որոշակի նվերներ պատրաստած է լինում: Բայց մենք բացում ենք, կարդում ենք այդ նամակները եւ հանկարծ ժամը 24:00-ին այդ նվերները հայտնվում են: Բացի այս շատ կարեւոր միջոցառումից, երբ ծնողներս ողջ էին, մենք անպայման նստում էինք սեղանի շուրջ, եւ հայրս բաժակաճառ էր ասում` փորձելով նախանշել, թե հաջորդ տարի մենք ինչի պետք է հասնենք ընտանիոք հանդերձ: Հիմա այդ դերը ես եմ վերցրել ինձ վրա եւ երեխաների հետ միասին քննարկում ենք նոր տարվա սպասվելիք ձեռքբերումները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի