ԲԵՐՔԱԲԵՐ ԵՎ ՂԱԶԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՇՈՒՐՋ 100 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔԸ

Արխիվ 12-16

ԲԵՐՔԱԲԵՐ ԵՎ ՂԱԶԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՇՈՒՐՋ 100

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔԸ

 

«ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում, դիվերսիոն հարձակումներում, սիրիական ստեղծված թնջուկում հրաշքներ կա՞ն…», - խմբագիր, գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ահա այսպես էր պատասխանել «Իրավունքի» այն հարցին, թե հավատո՞ւմ է Ամանորի հրաշքներին: Սակայն, կարճ ժամանակ անց պարզվեց, որ հրաշքների չհավատալով հանդերձ` Մ. Խուրշուդյանը Ամանորի հրաշքներ է ստեղծում այլոց համար: Իր հիմնադրած AAD.am կայքը օրերս իրականացրեց հերթական բարեգործական նախաձեռնությունը, որի ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր եւ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղերի շուրջ 100 երեխա արժանացան նվերների: Ամանորի հրաշք սպասվում էր նաեւ նույն գյուղերի 30 կարիքավոր ընտանիքներին, որոնք ստացան սննդե ծանրոցներ: Այս մասին Մ. Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Միջոցառման ընթացքում իրենց օգնության ձեռքը մեկնեցին նվիրյալներ տարբեր բնագավառներից, մարդիկ, ովքեր հավատում, վստահում եւ միահամուռ ուժերով մեզ հետ լինում են այնտեղ, որտեղ օգնության կարիք կա, բարին ու դրականը փոխանցելու, հույս, հավատ սերմանելու անհրաժեշտություն կա: Նրանց թվում էին Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաները` տնօրեն Էլիզա Աթադջյանի ղեկավարությամբ, բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը, Երեւանի ավագանու անդամ, ՀՀ փոքր հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, իրավապաշտպան Նարե Արամյանը, բժիշկ Մարատ Զաքարյանը, դերասան, բոդիբիլդեր-մարզիչ Ռուբեն Հակոբյանը, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան 155 դպրոցը` տնօրեն Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ, Երեւանի Մուշեղ Իշխանի անվան 5 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները` տնօրեն Անահիտ Սարգսյանի ղեկավարությամբ, եւ այլք»: Ապա հավելեց. «Նոր տարին սկսվում է` հենց այդպիսի մարդկանց առողջություն, սեր, երջանկություն մաղթելու բուռն ցանկությամբ, թող բոլոր այդ ընտանիքների օրհնանքները սփռվի Ձեր ընտանիքի վրա, շենանանք եւ միշտ մեր կողքին լինեք»:

Այնպես որ, հավատացեք Ամանորի հրաշքներին, բայց հրաշքների սպասելու փոխարեն, ստեղծեք հրաշքներ նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` Գոռ Իսկանդարյանի

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի