«ԵՐԵԽԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԵՐԵԽԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»


Հաճելի է, երբ տարեմուտին տոնածառի տակ, կամ էլ` արդեն առավոտյան բարձիդ տակ գտնում ես Ձմեռ պապիկին` նամակով խնդրածդ նվերը: Հավանաբար մեզանից շատերը փոքր ժամանակ նվերն առավոտյան բարձի տակ գտնելու դեպքում, մտքում, կամ էլ` բարձրաձայն, նախատել ենք ինքներս մեզ, թե ինչո՞ւ արթուն չմնացի, որպեսզի անձամբ Ձմեռ պապիկից ստանամ նվերը, չէ՞ որ մի ամբողջ տարի էի սպասել այդ օրվան: Այնուամենայնիվ, մեծանալով ինքդ քեզ համար բացահայտում ես շատ բաներ, այդ թվում նաեւ քո «սեփական» Ձմեռ պապիկին: Բայց, դրանով չի սահմանափակվում ամեն ինչ. Ձմեռ պապիկի հեքիաթային առեղծվածը միշտ ուղեկցում է բոլորիս, որ տարիքում էլ լինի:

Դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ Ձմեռ պապիկի առեղծվածը բացահայտել է դեռահասության շեմին, բայց մինչեւ այսօր հեքիաթային քաղցր հուշերն ուղեկցում են նրան: Մարիամը «Իրավունքին» պատմեց, որ նույն հեքիաթային մթնոլորտն ապահովում է արդեն իր դստեր` Նարեի համար:

- Որոշ մարդիկ, որ տարիքում էլ լինեն, հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք բացահայտել Ձմեռ պապիկի առեղծվածը:

- Բացահայտեցի, երբ արդեն փոքր եղբորս` Երվանդիկի Ձմեռ պապիկի հավատալու տարիքն էր: Ինձ արդեն ինչ-որ չափով մեծ էի համարում, չնայած` մոտ 10-11 տարեկան էի: Ամեն դեպքում, արդեն ինքս էի նրան հավատացնում այդ հրաշքին: Ուրախ եմ, որ դեռ մնացել են մարդիկ, որ չափահաս դառնալուց հետո էլ հավատում են «Ձմեռ պապիկ» հրաշքին: Քանի դեռ հավատում ես, ուրեմն մեջդ դեռ մի փոքրիկ տոկոս մանկություն կա: Ինքս էլ շատ անգամ հավատում եմ, որ հրաշք տեղի կունենա: Դա գուցե մխիթարանք է, կամ էլ` չգիտեմ... բայց դա ուժ է տալիս մարդուն: Հրաշքներին հավատում են նրանք, ովքեր դեռ հույսը չեն կորցրել եւ դեռ անելիք ունեն:

- Հիմա ինչպե՞ս եք Ձեր դստեր համար, պահպանում մանկության այդ քաղցր առեղծվածը, չէ որ հոգեբանորեն գուցե ազդի երեխայի երեւակայության վրա, երբ բացահայտի իր իրական Ձմեռ պապիկն:

- Չեմ ցանկանա, որ նա երբեւէ դադարի երազել, կուզենամ միշտ հավատա յուրաքանչյուր հրաշքի, կլինի դա Ձմեռ պապիկ, թե բարի փերի, կարեւոր չէ: Իհարկե, կգա մի տարիք, երբ արդեն անկախ մեր կամքից` նա շատ բաներ կբացահայտի իր համար, կարեւորը` հավատն է, պիտի հավատաս, որ լինի:

- Ձեր խորհուրդը ծնողներին, նման դեպքերում ինչպե՞ս վարվեն, որպեսզի չփչացնեն իրենց եւ փոքրիկի տոնական տրամադրությունն ու երեխայի երեւակայությունը:

- Երեխայի տրամադրությունն ու երեւակայությունն ամենակարեւորն են այս կյանքում: Խորհուրդ կտամ` անգամ եթե երեխան անհնարին բաներից է խոսում, միշտ ձեւացնել, որ դա հնարավոր է: Միեւնույն է` տարիների ընթացքում յուրաքանչյուր երեխա էլ հասկանում է, թե ինչն ինչոց է: Բայց, կա մի շրջան, որ պիտի երեխայիդ ազատ թողնես, որպեսզի հետագայում` թեկուզ ժամանակին, հրաշքներին հավատալով կարողանա գոյատեւել նաեւ առանց քեզ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի