«ՁՄԵՌ ՊԱՊ ՉԿԱ». Կարեն Գյուրջյանն անիրական բարի պապիկին նամակ գրելու փոխարեն, նշանվում է

Արխիվ 12-16

«ՁՄԵՌ ՊԱՊ ՉԿԱ». Կարեն Գյուրջյանն անիրական բարի

պապիկին նամակ գրելու փոխարեն, նշանվում է

 

Ի տարբերություն շատ-շատերի, ովքեր այս օրերին գերզբաղված են տոնական սեղանի պատրաստությամբ եւ փորձում են մինչ Ամանոր ավարտին հասցնել հնարավոր բոլոր կիսատ թողած գործերը, իսկ երազանքների ու նպատակների իրագործման հարցում հույսները դրել են Ձմեռ պապին նամակ գրելու վրա, վարսահարդար ԿԱՐԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ որոշել է Ամանորը կրկնակի տոն դարձնել: Այս տարվա «Լավագույն ոճաբան» անվանակարգին արժանացած Կ. Գյուրջյանը ժամեր անց կօրինականացնի իր սիրավեպը` նշանադրությամբ, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նորափեսայի հետ:

- Կարեն, իհարկե, վստահ եմ, որ այս օրերին Ձեզ շատ են ուղղել այս հարցը, բայց, այնուամենայնիվ` ինչո՞ւ որոշեցիք հենց դեկտեմբերի 31-ին կազմակերպել նշանադրության արարողությունը:

- Ճիշտն ասած, ուղղակի, հանգամանքների բերումով չէինք կարող նշանադրությունն անել մինչեւ դեկտեմբերի 19-ը, քանի որ դեռ տատիկիս մահվան տարելիցը չէր լրացել: Բայց ես ու Սվետան ուզում էինք, որ այն անպայման լինի այս տարի, իսկ այս տարվա ամենահետաքրքիր օրը ամսի 19-ից հետո 31-ն էր…

- Ձեզ և Ձեր գործունեությանը հետեւող մի շարք աղջիկներ այսօր հաստատ կասեն` նա էլ լքեց ցանկալի փեսացուների շարքը: Որքանո՞վ էր բարդ հրաժարվելը «ազաբի» կարգավիճակից:

-Ճիշտն ասած, ես երբեք էլ չեմ գտնվել այն մարդկանց ցուցակում, որոնք դժվարությամբ են հրաժարվում «ազաբի» կարգավիճակից: Իսկ Սվետային տեսնելու առաջին իսկ վայրկյանից ես պատրաստ էի հրաժարվել նույնիսկ իմ ամենասիրելի ուտեստից (կատակում է.-հեղինակ):

- Ո՞վ է նա, որ կարողացավ գրավել Ձեր սիրտը:

- Կլինեմ հակիրճ` երազանքներիս աղջիկը:

- Հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք ծանոթացել:

-Ծանոթացել ենք իմ աշխատանքի բերումով նա իմ լավ հաճախորդն էր, շեշտում եմ հաճախորդն ԷՐ:

- Ձեր սիրո պատմությանն ուշիշով հետեւում է նաեւ ֆեյսբուքյան հանրությունն ու դրա վառ վկան են բազմաթիվ մեկնաբանություններն ու «լայքերը»: Ո՞րն է գաղտնիքը, որ ձեր զույգն այդքան սիրվեց:

-Գաղտնիք չկա, պարզապես սիրվեց… Ինչպես հայրս է ասում` դրական լիքցքեր ենք հաղորդում, երբ միասին ենք: Միգուցե այդպես էլ կա:

- Արդեն որոշվա՞ծ է ամուսնության օրը, թե՞ մտադիր եք նշանված լինելու կոչումը երկար վայելել:

- Դեռ չենք որոշել, բայց ամենայն հավանականությամբ` ամռանը:

- Ինչպիսի՞ հարսանեկան արարողություն եք պատկերացնում` հայկական ավանդական, թե՞ գերժամանակակից արտասահմանյան:

- Լինելով հայ եւ հայ ընտանիքում դաստիարակված մարդ` միանշանակ հայկական ավանդական…

- Ձեր սիրելի մուլտհերոս Բարտ Սիմսոնի հայրը երեք զավակ ունի, կհետեւե՞ք նրա օրինակին, թե ավելի կողմ եք 7 որդով սեղան նստելու մաղթանքներն իրականություն դարձնելուն:

- Վատ չէր լինի Հոմեր Սիմսոնի պես երկու աղջիկ, մեկ տղա ունենայի, բայց այդ արդեն Աստված կորոշի:

- Ի՞նչ եք այսօր սպասելու Ձմեռ պապից, թե՞ արդեն Ձեր երազանքն իրագործվել է:

- Ձմեռ պապ չկա:

- Հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքների:

- Ինձ թվում է` բոլոր մարդիկ, ովքեր երազելու ունակություն ունեն, հավատում են հրաշքների:

- Ո՞րը կլինի 2016 թվականի հունվարի մեկի առաջին մաղթանք-կենացը` որպես նորափեսա:

- Բոլորին մաղթում եմ առողջություն, հաջողություն, սեր ու անսահման սպասելու ունակություն, քանի որ բոլորս միշտ սպասում ենք…

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Մեզ մնում է շնորհավորել Կ.Գյուրջյանին եւ Սվետային ու մաղթել երկար ու ձիգ տարիների անսպառ երջանկություն, սեր ու նորանոր ձեռքբերումներ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի