ԱՆԿԱ. ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱՄԱԿ ԿԳՐԵՄ ՆՐԱՆ

Արխիվ 12-16

ԱՆԿԱ. ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱՄԱԿ ԿԳՐԵՄ ՆՐԱՆ


Ռադիոհաղորդավարուհի ԱՆԿԱՅԻ՝ ԱՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ համար 2015 թվականը եղել է ձեռքբերումներով լի տարի: Տարվա ընթացքում Անկան հասցրել է ոչ միայն փոխել իր հաղորդման ձեւաչափը, այլեւ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում:<<Իրավունքի>> հետ զրույցում ռադիոհաղորդավարուհին  խոսեց իր հաջողություններից եւ մանրամասնեց 2016 թվականի ծրագրերը.<<Նպատակներիս մեծ մասը 2015 թվականին կարողացա իրականացնել: Նախ փոխվեց իմ հաղորդման ձեւաչափը, ինչը կարծում եմ իմ ուկնդիրներն ավելի են հավանում: Այն ավելի ինտերակտիվ է դարձել, ունենում ենք հյուրեր, ովքեր իրոք տարվա ընթացքում կարողացել են նշանակալից գործ անել>>,- նշեց Անկան:

<<ՈւԶՈՒՄ ԵՄ, ԱՅՆ ԱՇԽԱՐՀԸ ՈՐՏԵՂ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ԼԻՆԻ>>

-Հաջորդ տարուց ավելի մեծ ակնկալիքներ ունեմ: Սովորաբար հորոսկոպի նշաներից չէ, որ սպասում եմ ինչ-որ բաներ, ակնկալիքներ ունեմ ինձանից ու իմ աշխատանքից, այն թիմից, որտեղ այժմ աշխատում եմ: Ամենամեծ երազանքս այն է, որ աշխարհում խաղաղություն լինի, խաղաղ լինեն մեր սահմանները: Մեր ունեցած խնդիրները շատ չնչին են, իսկ այն ինչ սահմանին կատարվում է՝ ավելի մեծ խնդիր է: Ուզում եմ, այն աշխարհը, որտեղ ապրում եմ խաղաղ լինի:

<<ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ>>

-2016 թվականին ցանկանում եմ ավելի շատ ծրագրեր վարել, կփորձեմ իրականացնել շատ նպատակներ եւ արդարացնել մարդկանց սպասելիքները: Այսօր շատ առաջարկներ կան ֆիլմերում նկարահանվելու համար, բայց ինձ համար ռադիոն ամենակարեւորն է: Չնայած, եթե տեսնեմ առաջարկած դերն իսկապես ինձ համար է, անպայման կփորձեմ: Հնարավոր է, որ հաջորդ տարի ինձ տեսնեն հարսնացուի կարգավիճակում: Ձմեռ Պապիկին հավատում եմ, անպայման նամակ կգրեմ նրան, վստահ եմ, որ նա իմ ցանկությունը կիրականացնի, հրաշքների միշտ հավատացել եմ: Արդեն հաջորդ տարի կասեմ, թե նա ինձ ինչ նվեր է բերել: Երկար տարիներ Ամանորը տանը չեմ նշել, իսկ այս տարի ինձ համար բացառություն է, 2016-ը կդիմավորեմ տանը՝ընտանիքիս հետ միասին:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ մաղթում, որ մարդիկ խաղաղ լինեն իրենք իրենց հետ, եթե մարդն իր հետ հաշտ ու խաղաղ լինի, ապա նրան շրջապատող աշխարհը խաղաղ կլինի: Այսօր աշխարհն իրոք սիրո պակաս ունի, բոլորին սեր եմ մաղթում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի