«Պետությունը շարունակելու է աջակցել գյուղացուն` շտկելու իր մեջքը եւ ավելի վստահ նայելու վաղվա օրվան»

Արխիվ 12-16

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ` ՇՏԿԵԼՈՒ ԻՐ ՄԵՋՔԸ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ ՆԱՅԵԼՈՒ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ»

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հղել է իր շնորհավորական ուղերձը.

«Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի դինամիկան ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, եւ գյուղատնտեսությունն ունի հզոր ներուժ տնտեսական դժվարին պայմաններում երկրի համար ամուր հենասյուն դառնալու:

Եվ այս ամենն առաջին հերթին շնորհիվ հայ շինականի, ով ամուր կառչած է հայրենի հողին եւ արդար աշխատանքով շարունակում է շենացնել իր տունն ու հայրենիքը:

Անշուշտ, եղան նաեւ դժվարություններ, մասնավորապես խաղողի մթերումների հարցում լարվածությունից հնարավոր չեղավ խուսափել, որը սակայն պետական ու մասնավոր հատվածի համատեղ գործուն ջանքերով արագ հաղթահարվեց, եւ գործընթացը բարեհաջող կերպով հասցվեց ավարտին:

Պետությունը շարունակելու է տարբեր օժանդակության ծրագրերով եւ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել գյուղացուն` շտկելու իր մեջքը եւ ավելի վստահ նայելու վաղվա օրվան: Դժվարությունները շատ են, սակայն դրանք հաղթահարելի են, երբ միավորվում են ջանքերը: Գալիք տարիներին մենք պետք է շարունակենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կոոպերատիվների ստեղծման, արտադրության ինտեսիվացման, գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:

Լիահույս եմ, որ 2016 թվականը թե՛ գյուղատնտեսության եւ թե՛ ընդհանուր առմամբ մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի:

Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի եւ դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի եւ բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար:

Աստված մեզ պահապան»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի