ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ

ԵՐԿՐՆԵՐՈՒՄ


 

Նոր տարին հիրավի միջազգային տոն է, բայց յուրաքանչյուր երկրում այն տոնում են յուրովի: Իտալացիները իրենց հարավային կրքոտությամբ պատուհանից դուրս են նետում հին իրերը, Պանամայի բնակիչները աղմկում են ամբողջ ուժով: Էկվադորում մեծ ուշադրություն են դարձնում հատկապես ներքնազգեստին, քանի որ համարվում է, որ այն սեր ու փող է բերում: Բուլղարիայում Նոր տարվա առաջին րոպեներին համբուրվում են, այդ պատճառով էլ անջատում են լույսերը: Ճապոնիայում ժամացույցի 12 զարկերի փոխարեն՝ հնչում է 108 զանգ:

Իտալիա. Նոր տարվա ժամանակ հեռու մնացեք պատուհաններից.

Իտալիայում կարծում են, որ Նոր տարին պետք է սկսել հնից ու ոչ պիտանիից ազատվելով: Այդ պատճառով Նոր տարվա գիշերն ընդունված է անպետք իրերը դուրս նետել պատուհանից: Իտալացիներին այդ ավանդույթը շատ է դուր գալիս, և նրանք դա անում են իրենց բնորոշ կրքոտությամբ:

Էկվադոր. Ներքնազգեստը՝ ցանկալիին գրավելու միջոց.

Էկվադորում ուղիղ կեսգիշերին տիկնիկներ են այրում, այսպես կոչված, «արիների լացի ներքո», ովքեր լաց են լինում իրենց «վատ ամուսինների համար»: Որպես կանոն, «այրիներին» պատկերում են տղամարդիկ, ովքեր կանանց հագուստ են կրում, դիմահարդարված են և կեղծամ ունեն: Որպեսզի եկող տարի իրականանա ինչ-որ երազանք, պետք է դիմել որոշակի գործողությունների: Օրինակ՝ ճանապարհորդելու ցանկությունն իրականացնելու համար մինչ ժամացույցը կզարկի 12-րդ զանգը՝ անհրաժեշտ է տան շուրջը վազել ճամպրուկով կամ մեծ պայուսակով: Որպեսզի փողերը «երկնքից թափվեն»՝ հարկավոր է մինչ ժամացույցի 12-րդ զանգը խփելը հագնել դեղին երանգներով ներքնազգեստ: Եթե պետք են ոչ թե փողեր, այլ անձնական կյանքում հաջողություններ, ապա ներքնազգեստը պետք է լինի կարմիր:

Նեպալ. Նոր տարին դիմավորում են արևածագին.

Նեպալում նոր տարին դիմավորում են արևածագին: Գիշերը՝ Լիալուսնի ժամանակ, նեպալցիները վառում են մեծ խարույկներ և կրակի մեջ նետում անպետք իրերը: Հաջորդ օրը սկսվում է ներկերի տոնը: Մարդիկ ներկում են իրենց դեմքերը, ձեռքերը, կուրծքը արտասովոր նախշերով, իսկ հետո պարում և երգում:

Գերմանիա. Սանտա Կլաուսը գալիս է էշի վրա նստած.

Գերմանիայում համարում են, որ Սանտա Կլաուսը Ամանորին գալիս է ավանակի վրա նստած: Քնից առաջ երեխաները սեղանի վրա դնում են խաղալիքների համար նախատեսված ափսեներ, որը նրանց համար կբերի Սանտա Կլաուսը:

Բուլղարիա. Երեք րոպե համբույր.

Բուլղարիայում հյուրերը, բարեկամները հավաքվում են տոնական սեղանի շուրջը և երեք րոպեով անջատում լույսերը: Ժամանակը, երբ հյուրերը մնում են մթության մեջ, անվանում են ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը կպահի մթությունը:

Ֆինլանդիա.

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ: Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում: Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար: Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի