ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ, ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՆՔ ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ, ՆՈՐ ԼԻՑՔԵՐՈՎ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի ու Սուրբ ԾՆՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. «Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ:

Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսևորումների վկան դարձանք: Համատեղ ջանքերով և արժանապատիվ կեցվածքով մենք մեր ուղերձը հղեցինք աշխարհին: Համոզված եմ, որ գալիք տարում ևս հայկական բոլոր կառույցները, անհատները և ողջ սփյուռքը շարունակելու են աշխատել ուս ուսի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության բոլոր հատվածների:

 

Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը,թեժացան պատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին անմեղ քաղաքացիների կյանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողությունները: Ահա այս համապատկերում և այսհամատեքստում Հայաստանն ապրեց ևս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ,դպրոցներ, հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու երազանքը:

Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական-քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար: 

Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, և դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ:

Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն: Մաղթենք խաղաղություն մեր երկրին և ողջ աշխարհին:

Շուտով կմտնենք 2016 թվական: Նոր տարում մենք պատրաստվում ենք նշել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է մեր երկիրն ունեցել 25-ամյա անկախություն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թե ինչ է անկախ պետություն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թե՛ հոգեբանորեն, թե՛ քաղաքականապես:

Սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի և կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու և ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր և ամուր հանգրվան է այդ ճանապարհին:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք նոր՝ 2016 թվականին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի