Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ «ՌԵԱԼՈՒՄ» ԶԻԴԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՓՈԽՎԻ «ՌԵԱԼՈՒՄ» ԶԻԴԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի փոփոխությունը սպասված էր, կանխատեսելի բայց միեւնույն ժամանակ դժվար էր գուշակել այդքան արագ կընդունե՞ր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պեսրեսը, որ սխալվել է Ռաֆա Բենիտեսի նշանակաման հարցում: Այսպես, Արքայական ակումբը ունի նոր գլխավոր մարզիչ, իսկ դա նշանակում է, որ թիմը սկսկում է նոր շրջափուլ արդեն Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

Զիդանի նշանակումը, որպես մադրիդցիների գլխավոր մարզիչ շատերին ուրախացրեց, քանի որ վերջինս ակումբի կենդանի լեգենդներից մեկն է եւ թերեւս որքան էլ ժամանակ անցնի անհնար է մոռանալ այն ինչ անում էր Զիդանը խաղադաշտում, բայց այլ հարց է լինել փառահեղ ֆուտբոլիստ եւ բոլորվին այլ հարց լուծել քո առաջ դրված խնդիրնեը, որպես թիմի մարզիչ: Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը խելահեղ որոշում է համարում  Զիդանի նշանակումը.«Կարծես՝ Զիդանը շահել է վիճակախաղում: Նա ոչ մի փորձ չունի: Նա կարող է պարծենալ խաղացողի կարգավիճակում ձեռք բերած անունով, բայց որպես մարզիչ Զիդանը ոչինչ չի ապացուցել, իսկ հիմա նա պետք է աշխատի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է blick.ch-ն: Եվ միանգամից մյուս մտավախությունը, արդյո՞ք Զիդանը կկարողանա այսպես ասած լեզու գտնել թիմի աստղերի հետ: Երբ խոաքը գնում է «Ռեալի» աստղերի մասին, առաջին հերթին, որպես պրոբլեմատիկ աստղ շրջանառվում է Կրիշտիանո Ռոնալդուի անունը: Միջազգային մի շարք պարբերականններ արդեն շտապում են վերջինիս ուղարկել ՊՍԺ կամ «ՄանչեսթերՅունայթեդ», չհավատալով Ռոնալդու-Զիդան հարաբերությունների հարթ ընթացքին: Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոնը մտավախություն է հայտնել, որ առաջնորդի համար պայքարը կստիպի Ռոնալդուին Զիդանի հետ հարաբերությունները բարիդրացիականից տեղափոխել այլ հարթություն. «Զիդանը եղել է թիմի առաջնորդը, երբ դեռ ֆուտբոլիստ էր: Այնպես որ, Ռոնալդուն պետք է իմանա, որ հանդերձարանում հայտնվել է նոր առաջնորդ: Կրիշտիանուն պետք է հասկանա, որ թիմի մարզիչը Զիդանն է, այլ ոչ թե նա»,-Լուշեմբուրգոյի խոսքերն է փոխանցում իսպանական Marca-ն: Այսպես, թե ինչ նոտաների վրա  Ռոնալդուն եւ Զիդանը կկառուցեն իրենց պրոֆեսիոնալ եւ գործնական փոխհարաբերությունները պարզ կլինի արդեն առաջիկա խաղերում: Եթե Ռոնալդուն որոշի լքել թիմը, ապա ակումբը կփորձի ձեռք բերել Էդեն Ազարին: Ըստ The Sun-ի Զիդանի համար մեկ տրանսֆերային նպատակը կապված է հենց Ազարի հետ, թեեւ 120 մլն եվրոն որ պահանջում է իր ֆուտբոլսիտի համար «Չելսին», գուցե ստիպի Պերեսին ավելի համեստ տրանսֆերների շուրջ մտորել: Ինչեւէ, ինչպես գիտեք Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ մադրիդցիները ոչ միայն խաղադաշտում ունեին խնդիրներ այլեւ հանդերձարանում, սերուցքայինների մի շարք ֆուտբոլիստներ Բենիտեսի հետ լարված հարաբերություններ ունեին: Ինչպես օրինակ Իսկոն, ով արդեն որոշել էր փոխել մարզաշապիկը, իսկ ահա Զիդանի նշանակումից հետո այլեւս այդ որոշմանը չէ: Այս պահին որքան էլ իրադարձությունների շղթաները որոշ եզրակացություններ են հուշում, այնուամենայնիվ ամենակարեւոր հարցերը կլուծվեն կամ դրանց նորերը կավելանան, երբ «Ռեալը» դուրս գա խաղադաշտ Զիդանի կարգադրությունները կատարելու: Ինչեւէ, այս պահին կարելի է միայն ասել, որ ակումբի ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնել նորանշանակ մարզչին, վերջինս էլ փոստացել է ընդհանուր նպատակի եւ հաջողության համար անել հնարավորը: Ռաֆա Բենիտեսի ժամանակը սպառվեց ժամանակից շուտ թեեւ մեկնարկել էր անբարենպաստ պայմաններում գրեթե դատապարտելով այդ համագործակցության անհաջող ավարտը, իսկ Զինեդին Զիդանը անունը այլ ընկալում ունի մադրիդցիների երկրպագուների շրաջնում, ֆրանսիացու  ժամանակը նոր է մեկնարկում եւ ինչ խոսք այս համագործակցությունը կարող է արդյունավետ ընթացք ունենալ, հաշվի առնելով գոնե հոգեբանական առավելությունը, որ թիմը ձեռք է բերել ակումբի լեգենդի գլխավոր մարզչի նշանակումից հետո:

 

 

 


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի