ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված Lifenews-ի ռեպորտաժը հիստերիա է առաջացրել ադրբեջանական ԶԼՄ-ներում

Արխիվ 12-16

ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ Lifenews-Ի ՌԵՊՈՐՏԱԺԸ ՀԻՍՏԵՐԻԱ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

 

Արդեն երկու օր է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցներում տիրում է կատարյալ «վայնասուն»: «Հոբելյան` ծուղակում. չճանաչված ազատություն» խորագրով Լեռնային Ղարաբաղի 25-ամյա հանրապետության, իր երկրի սահմանները պաշտպանող հայ զինվորի ու Արցախում արտադրվող ՀՀ պիտակով ապրանքատեսակների մասին պատմող ռուս լրագրող ԵԼԻԶԱԲԵՏԱ ԽՐԱՄՑՈՎԱՅԻ 17 րոպեանոց տեսանյութը, որը ցուցադրվել է ռուսական Lifenews հեռուստաալիքով հունվարի 8-ին, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Բաքվում: Վերջիններս հատկապես չեն կարողանում «մարսել» այն, որ ռուս լրագրողը ներկայացնելով քարտեզը շեշտել է, որ թեպետ Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղը իր պետության մասնիկ, սակայն Արցախը վաղուց արդեն անկախ հանրապետություն է` իր օրենքներով,  իշխանությունով ու բանակով հանդերձ: Ի դեպ, ադրբեջական ԶԼՄ-ները շտապել են պարզաբանում ստանալ նաեւ Lifenews-ի գլխավոր խմբագիր ԱՆԱՏՈԼԻ ՍՈՒԼԵՅՄԱՆՈՎԻՑ, ով, մեղմ ասած, տեղն է դրել նրանց` ասելով, որ Lifenews-ը ՌԴ պետական հեռուստաալիք «Ռոսիան» չէ, եւ իրենք որդեգրել են իրենց սկզբունքները`  չճանաչված հանրապետությունները ներկայացնելով այն երկրի սահմաններում, որտեղ դե յուրե այն գտնվում է, ու դա վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ նաեւ Հարավային Օսեթիային ու Աբխազիային: Եվ, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցներում հիմնականում շահարկվում է այն թեման, որ Lifenews-ի ղեկավարը ազգությամբ հայ ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ է, ու սա է հիմնական «պատճառը», որ ծնվել է այս տեսանյութը: Սակայն, հակադարձելով վերոնշյալին` Ա. Սուլեյմանովը ընդգծել է. «Lifenews-ում աշխատում են նաեւ ադրբեջանցիներ: Եվ, ընդհանրապես, Արամ Աշոտովիչը շատ լավ տիրապետում է ադրբեջաներենին: Նա սիրում ու հարգում է ադրբեջանական մշակույթը, քանի որ ծնվել և մեծացել է Դերբենդում, որտեղ ապրում են ե՛ւ հայեր, ե՛ւ ադրբեջանցիներ: Այնպես որ, Ղարաբաղյան կոնֆլիկտը  չի փոխել Գաբրիելյանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ եւ այն, որ հեռուստաալիքի ղեկավարը հայ է, եղանակ չի փոխում»:

Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է հոխորտալ ու մեղավորներ փնտրել, անգամ տեսանյութը համարում է «Կրեմլի լրատվամիջոցների նոր սադրանքն` ընդդեմ Ադրբեջանի», որով կասկածի տակ է առնվում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Խ. ԳԱՋԻԵՎԸ հորդորել է ՌԴ համապատասխան պետական կառույցներին միջոցներ ձեռնարկել Lifenews-ի դեմ: Դե, իհարկե, մի երկրում, որտեղ խոսքի ազատությունը իսպառ բացակայում է, բնական է, որ իր արշինով պիտի չափեր նաեւ Ռուսաստանին ու նման հորդորով հանդես գար:  Ինչեւէ, մեզ մնում է մեր ռուս գործընկերոջը անաչառ աշխատանքի եւ իրականությունը ներկայացնելու համար շնորհակալություն հայտնել եւ առաջարկել նյութն ընթերցողներին եւս մեկ անգամ դիտել աղմկահարույց տեսանյութը.


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին