ՀԵՐՈՍՆԵՐ ՀԵՌՈՒ ՄԻ ՓՆՏՐԵՔ, ՆՐԱՆՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԵՐՈՍՆԵՐ ՀԵՌՈՒ ՄԻ ՓՆՏՐԵՔ, ՆՐԱՆՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԵՆ

 

Սահմանում տիրող խիստ հարաբերական «անդորրն» այսօր ընդհատվեց ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտնած գույժով. «Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը…ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»:

Մերօրյա հերոսի մասին մանրամասներ պարզելու համար, շատ հեռու պետք չէր գնալ: Երեւանի պետական ագրարային համալսարանում սովորող, 20-ամյակը չբոլորած Արամայիսը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր, իմ ու միգուցե քո ֆեյսբուքյան ընկերը: Ապատեղեկատվություն չհանդուրժող, անարդարության դեմ ըմբոստացող, Հայոց բանակով հպարտացող դեռ ուսանող Արամայիսը երկու տարի առաջ այս օրերին իր ֆեյսբուքյան պրոֆիլի նկարը փոխարինեց հերոսացած Արմեն Հովհաննիսյանի լուսանկարով… Ով իմանար, որ երկու տարի անց նրա անունն էլ կգրվի եռագույնի վրա ու նրա լուսանկարով կփոխարինվեն շատուշատ ֆեյսբուքյան պրոֆիլներ…

Գարնանամուտի ամիսը մայիսն է, բայց իմ ու քո ընկեր Մայիսը, ինչպես կոչում էին նրան, ձուն-ձմեռ օրով գարնանամուտ բերեց…

Հավերժ փառք, խունկ ու աղոթք:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին