ՄԱՀԱՑԵԼ Է Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆ ԳԵՎՈՐԳ ՉԵՊՉՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԱՀԱՑԵԼ Է Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆ ԳԵՎՈՐԳ ՉԵՊՉՅԱՆԸ


Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՉԵՊՉՅԱՆԸ: Կինոյում եւ թատրոնում բազում դերեր կերտած դերասանի որդին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Գարեգին Չեպչյանն իր ֆեյսբուքյան էջում, տեղեկացնելով հոր մահվան մասին, գրել է. «Գնաս բարով ՊԱՊ ՋԱՆ…»:

Վաստակավոր արտիստի հոգեհանգիստը կկայանա այսօր` հունվարի 13-ին, ժամը 18 -00-ին, Տիգրան  մեծի  12  շենքի,  4-րդ բնակարանում: Դերասանի վերջին  հրաժեշտը տեղի կունենա  վաղը` հունվարի  14-ին, ժամը   12-00-ից` Սունդուկյանի անվան  թատրոնում,  հուղարկավորությունը` ժամը 14 - 00-ից:

 


Ինչպես ընկերներն են փաստում Գեւորգ  Չեփչյանը  հիանալի  մարդ  էր,  հրաշալի  ընկեր,  բարի,  արդարամիտ  եւ  խաղաղասեր   անհատականություն:

Գեւորգ  Չեփչյանը  ծնվել  է  1927թ.  դեկտեմբերի   10-ին,  Դոնի  Ռոստով    քաղաքում:  1944-48թթ սովորել եւ ավարտել  է  Երեւանի գեղարվեստաթատերական  ինստիտուտում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1948 թ-ից  որպես դերասան աշխատել  է  Երեւանի  Հակոբ  Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  թատրոնում,  այնուհետեւ  Պատանի  հանդիսատեսի  թատրոնում,  1954թ-ից,  Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: 1996թ. դասավանդել  է  Մանկավարժական  ինստիտուտի   կուլտուրայի  ֆակուլտետի  ռեժիսուրայի  բաժնում:

Խաղացել է  բազմաթիվ  դերեր  հայ  թատրոնի  տարբեր  բեմերում,   հայֆիլմում,  մոսֆիլմում  եւ  լենֆիլմում, ինչպես նաեւ կերտել է բազում դերեր մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), «Քաոս» (Արշակ), Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Մետ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Պարիս), Ֆ.Դոստոեւսկու «Ապուշ» (Գանյա), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Գլումով), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Երկաթ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Երվանդ), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Վարժապետ), Ն.Զարյանի «Հացավան» (Աղաս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» (Լեմբերգ) եւ այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «01-99», «Նվագախմբի տղաները», «Արշակ», «Ոսկե ցլիկ», «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Սաննիկովի երկիրը», «Коней на переправе не меняют», «Լենֆիլմ» կինոստուդիայի «Ոսկե ական», «Սվեռլովֆիլմ» կինոստուդիայի «Դեղն ընդդեմ վախի» եւ այլ գեղարվեստական ֆիլմերում:

Կերտել է բազում դերեր հեռուստաթատրոնում: աշխատել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավաժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Արժանացել է մի շարք պարգեւների եւ պրոֆեսորի կոչման: Բազմիցս ներկայացրել է հայ թատրոնը եւ մշակույթը արտասահմանյան տարբեր երկրներում: Հեղինակել եւ տպագրել է 2 գիրք` նվիրված իր ուսուցիչ Վարդան Աճեմյանին` «Արվեստը` բարեկամության կամուրջ» եւ « Ռեժիսորը` կարոտը սրտում»: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երեւանում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի