«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ», ԿԱՄ ՕԵԿ-Ի ՏԱՇԻ- ՏՈՒՇԻՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ», ԿԱՄ ՕԵԿ-Ի ՏԱՇԻ-

ՏՈՒՇԻՆ ԴՈՒԲԱՅՈՒՄ

 

Սոցցանցերում եւ լրատվամիջոցներում այսօր քննարկվող թեմաներից է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդու` Վահան Բաղդասարյանի հարսանիքը, որը տեղի է ունեցել ոչ ավել ոչ պակաս Դուբայում:  «Իրավունք»-ն առավոտվանից փորձեց կապ հաստատել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի, ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորներին`  պարզելու, թե ինչու է հարսանիքը տեղի ունեցել Դուբայում, ոչ թե Երեւանում, ովքեր են մասնակցել հարսանիքին եւ այլն, սակայն ապարդյուն: ՕԵԿ պատգամավորների հեռախոսները կամ անհասանելի էին, կամ լսվում էին արաբերեն խոսքեր: Կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ականները դեռ Դուբայում են եւ մասնակցում են իրենց շեֆի որդու հարսանյաց արարողությանը, կամ վայելում «վաստակած» հանգիստը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դուստրն ամուսնացել եւ ապրում է Դուբայում:

Սակայն, ինչու, Արթուր Բաղդասարյանն իր որդու հարսանիքը չկազմակերպեց Հայաստանում դա դեռ այլ թեմա է: Եթե շրջանառվող լուրերը աարդյոք  հարսանիքի քավոր`ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է որպես նվեր  որոշել հարսանյաց արարողությունն անցկացնել Դուբայում, որի մասին եւս կան լուրեր: Եվ որքանով սա քաղաքական ենթատեսքտ չունի: Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանը կաշվից էլ դուրս գալով Արա Աբրահամյանի համար պետք է կանաչ ճանապարհ հարթի հատկապես այս տարվա մարտ ամսին, Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցության համար:

Մի բան, սակայն, ակնհայտ է: ԱԺ-ի ամբիոնից գրեթե ամեն օր  Հայաստանում տիրող սոցիալական ծանր իրավիճակից, աղքատությունից խոսող ՕԵԿ-ականներն ու Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, այնքան լավ վիճակում են, որ Դուբայում «շեյխավարի» հարսանիք են կազմակերպում: Միգուցե ՕԵԿ-ը  հանրության համար բացահայտի՞  լավ ապրելու բանաձեւն ու Դուբայներում հանգիստ ու քեֆ կազմակերպելու գաղտնիքը:

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Անկախ  այս ամենից, շնորհավորում ենք նորապսակներին, ցանկանում անսահման երջանկություն:


 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի