ԻՆՉՈ՞Ւ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԸ` ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԳՏԱՆ

Արխիվ 12-16

 

ԻՆՉՈ՞Ւ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԸ` ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԳՏԱՆ

Ուղիղ մեկ տարի է անցել Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների դաժան սպանդից: Չնայած մի ողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ոճրագործ Վալերի Պերմյակովն արդեն Հայաստանի դատարանի առաջ է կանգնած, սակայն Ավետիսյանների հարազատները, մասնավորապես Ավետիսյանների փեսան` Արթուրը, դեռ անցած տարի տեղի ունեցած առաջին դատական նիստը շոու է համարում.

 

 

 

«ՑԱՎ, ԶԱՅՐՈՒՅԹ, ԼԱՑ, ՅՈԹ ՀՈԳՈՒ ԱՆՄԵՂ ԱՐՅՈՒՆ» -Չգիտեմ` էդ ի՞նչ էր, թատերական ներկայացո՞ւմ, շոո՞ւ, թե ինչ, բայց ոչ դատական նիստ: Այն տպավորություն էր, որ դատավորը պատրաստ չէր այդ նիստին: - Կխնդրեինք հետադարձ հայացք նետել մեկ տարի առաջվա այս օրվան: - 2015 թվականի հունվարի 12-ը երբեք մեր հիշողություններից չի ջնջվի. ցավ, զայրույթ, լաց, յոթ հոգու անմեղ արյուն: Ամենացավալին այն է, որ մեկ տարի է անցել, բայց մենք էդպես էլ չկարողացանք ստանալ մեզ ամենաշատը հուզող հարցի պատասխանը` ինչո՞ւ Ավետիսյանները, ինչո՞ւ Ավետիսյանների նորածին բալեքը: Այս հարցի պատասխանը, մեզ թվում է, երբեք էլ չենք ստանա: Էնպես, ոնց որ չեն սպիանա մեր վերքերը. տարիներն էլ ի զորու չեն մոռացնելու, մեղմելու այն ցավը, որ մեզ տվեց ոճրագործը: Մենք չենք հավատում, որ այդ չգիտես ինչ կոչվածը, ըստ նա խոսքերի, պատահական է մտել Ավետիսյանների բնակարան՝ ջուր խմելու, սակայն վախենալով դեմը դուրս եկած Ավետիսյանից` գնդակահարել է նրան, եւ նույն վախի պատճառով՝ գնդակահարել է նաեւ ընտանիքի մյուս անդամներին, ովքեր քնած են եղել: Եթե իրականում էդպես լիներ, նա ոչ թե պետք է սկսեր գնդակահարել, այլ մեկին սպանելով՝ վախից կփախչեր: Բացի այդ, եթե նա իրոք վախից սպանած լիներ Ավետիսյաններին, ապա հայտնաբերվելուց հետո կխոստովաներ եւ կասեր՝ չէի ցանկանում, կներեք. ինչպես անում են շատ հանցագործներ ձերբակալվելուց հետո: Բայց մինչ օրս նման բան չտեսանք: - Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Պերմյակովի սատայանապաշտ լինելը, որի մասին հայտարարեցին Ձեր ներկայացուցիչները, դառնար Ձեր հարազատների սպանության դրդապատճառը: - Մենք էլ ոչնչից չենք զարմանա: Չեմ կարող ասել` դա է պատճառը, թե` ոչ: Փաստն այն է, որ նա սպանել է յոթ հոգու, ու թե ինչու կամ ինչ դրդապատճառով, դա մեր՝ հարազատներս ցավը չի մեղմի: Պարզապես, գոնե կիմանանք, թե ինչու «զոհաբերվեց» Ավետիսյանների ընտանիքը: «ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ԿԲԱՑԻ ԲՈԼՈՐ ՓԱԿԱԳԾԵՐԸ» Մենք փորձեցինք զրուցել նաեւ ոճրագործի փաստաբան ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ, ով կտրականապես հերքեց իր պաշտպանյալի սատանայապաշտ լինելը. - Չկա նման բան, համենայնդեպս, ներկա պահին քրեական գործի նյութերից ես նման եզրակացության գալ չեմ կարող: Հետեւապես՝ չեմ կարող կիսել կամ համաձայնել այն տեսակետների հետ, որ իր սատանայապաշտ լինելն է սպանության դրդապատճառը: Այսինքն, որպես դրդապատճառ, ես դա չեմ կարող դիտել այս պահի դրությամբ: - Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է դրդապատճառը: Դուք մի առիթով նշել էիք, որ հանդիպել եք Պերմյակովի հետ, եւ նա հայտնել է, թե որն է իր այդ սարսափելի հանցագործության իրական պատճառը: - Բնականաբար՝ ես խոսել եմ պաշտպանյալիս հետ: Հավատացեք՝ Պերմյակովը դատական նիստերի ժամանակ ասելու շատ բան ունի, կանդրադառնա նաեւ բուն հանցագործությանը: Ինչ վերաբերում է մեր խոսակցության բովանդակությանը, ապա այս պահին ես իրավասու չեմ այն հրապարակել: Սպասեք դատաքննությանը, երբ գա իր դիրքորոշումը հայտնելու պահը, շատ ուշագրավ բաներ ի հայտ կգան: Նա ինձ խնդրել է այդ մասով չխոսել, ասել է, որ ցանկանում է իրենից դուրս գա այդ դիրքորշումը, ինչպես նաեւ՝ մեղավոր ճանչում է իրեն, թե` ոչ: - Այսինքն հնարավոր է, որ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չճանաչի՞: - Ամեն բան էլ հնարավոր է: Ճիշտ կլինի սպասենք, երբ կգա իր ցուցմունք տալու ժամանակը: Պերմյակովը կբացի բոլոր փակագծերը, եւ այդ ժամանակ շատ հետաքրքիր բաներ ի հայտ կգան: Ես կարող եմ մի բան ասել՝ Պերմյակովի համար միեւնույնը չէ այս դատական գործընթացը, ինչպես նաեւ՝ իր ճակատագիրը: - Բայց դատական նիստերի ընթացքում նա իրեն շատ անտարբեր է պահում: - Չկա նման բան, նա իրեն շատ անմիջական է պահել նաեւ ինձ հետ առանձնազրույցի ժամանակ: Ես նույնիսկ նրան հարցրի՝ որեւէ կաշկանդվածություն ունի՞, թե` ոչ, եւ նա միանշանակ վստահեցրեց, որ չկա նման բան: Կրկնեմ՝ Պերմյակովի համար մեկ չէ իր ճակատագիրը, պարզապես նա այդպես է ցույց տալիս: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի