ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ է ԳՐԱՆՑՎԵԼ

Արխիվ 12-16

ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ է

ԳՐԱՆՑՎԵԼ, 150 ԴԵՊՔՈՎ ՔՐ. ԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ»


ՀՀ-ում ընտանեկան բռնությունների դեպքերի աճ է գրանցվել: 2015թ. 12 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության 784 դեպք է գրանցվել, որոնցից 150-ով քրեական գործեր են հարուցվել. 2014թ. գրանցվել է 678 դեպքեր. քրեական գործեր են հարուցվել 76 դեպքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը:

Տիկին Դուրյանի խոսքով.«Աճել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվել: 2015թ. կենակցի կողմից ընտանեկան բռնության դեպք չի արձանագրվել. 2014թ. նման 5 դեպք էր արձանագրվել: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 471 դեպք է արձանագրվել. 2014թ. 410 դեպք էր արձանագրվել: 2015թ. կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 15 դեպք է արձանագրվել. 2014թ. գրանցվել էր 6 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնության 65 դեպք է արձանագրվել (2014թ.՝ 62), զավակի կողմից ծնողի նկատմամբ բռնության՝ 106 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից՝ 127 դեպք»:

Նելլի Դուրյանը միաժամանակ ընդգծեց, որ աճ է գրանցվել ոչ այն պատճառով, որ հիմա դեպքերը շատացել են. «Միշտ էլ եղել են, կան, ցավոք սրտի, լինելու են: Աշխարհի բոլոր երկրներում կան, սակայն այսօր գործում է այս վարչությունը: Մեր ազգաբնակչությունն այսօր տեղյակ է, որ կա Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն, նման աշխատակիցներ կան: Ոստիկանության շենքի մոտ էլ գալիս են կանայք, օգնություն են խնդրում: Նրանց մենք, բնականաբար, ուղղորդում ենք Ոստիկանության տարածքային բաժիններ: Երեկ էլ եկել էին: Երկրորդը՝ այսօր բարձրացել է վստահությունը Ոստիկանության նկատմամբ: Երրրորդը՝ իհարկե, բարձացել է մեր ազգաբնակչության իրավագիտակցությունը: Դրա մասին չենք կարող չխոսել»:


Անդրադառնալով անչափահասների կողմից կատարված հանցագործություններին բանախոսը նկատեց.«2015թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում է գրանցվել 4 դեպքով: 2015թ. ընթացքում կատարվել է հանցագործության 385 դեպք, իսկ 2014թ.՝ 389 դեպք: 10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335-ն էր, այս տարի՝ 325-ը:  Եթե 2014թ. սպանության 2 դեպք է արձանագրվել, որոնք կատարվել են անչափահասների կողմից, ապա 2015թ. անչափահասների կողմից սպանության դեպք չի արձանագրվել: 2014թ. անչափահասների կողմից 4 ավազակային հարձակում է կատարվել, 2015թ. նրանց կողմից ավազակային հարձակման դեպք չի արձանագրվել: 2 դեպքով նվազել է անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելը. 2014թ. արձանագրվել է 6 դեպք, 2015թ.՝ 4: Աճ է արձանագրվել անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերով. 2014թ. 181 դեպք է արձանագրվել, 2015թ.՝ 195: Ունենք անօրինական զենք կրելու դեպքերի աճ»:

5-ով ավելացել են ավտոմեքենա փախցնելու դեպքերը: 2015թ. անչափահասների թրաֆիկինգի 2 դեպք է արձանագրվել. 2014թ., Նելլի Դուրյանի խոսքով, այդպիսի դեպքեր չէին արձանագրվել:

Iravunk.com-ի թղակցի հարցին, մուրացկանությամբ զբաղվող երեխաների դեպքերը առավել հսճախ որտե՞ղ են գրանցվում, տիկին Դուրյանը նկատեց.

- Առավել հաճախ մուրացկանությամբ զբաղվող դեպքեր են արձանագրվում Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի