«ԵՎՐՈՅՈՆՋԱ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐՆ ԻՐԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՆ ԵՆ

Արխիվ 12-16

«ԵՎՐՈՅՈՆՋԱ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԹԻՐԱԽՆԵՐՆ ԻՐԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՆ ԵՆ

 

2016 թ-ը Հայաստանի համար նախընտրական տարի է: Մի շարք համայնքներում կլինեն տեղական ինքնակառավարման համակարգի ընտրություններ: Սահմանադրության փոփոխությունից հետո  այս տարի պետք է մշակվի ընտրական նոր օրենսգիրք, որից հետո պարզ կդառնա` ընտրական ինչ մոդելով են քաղաքական ուժերը  մասնակցելու 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին:  «Իրավունք»-ը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից պարզեց` ՔՊ-ը, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-ն (ԼՎ) ու «Ալյանս»-ը կստեղծե՞ն  ընդդիմադիր դաշինք, թե առանձին-առանձին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Այսօր մեր օրակարգում նման հարց չկա: Առաջիկա մեր քաղխորհրդի նիստում կքննարկենք `ընդհանրապես կո՞ղմ ենք դաշինքների, թե՞ ոչ: Իմ անձնական կարծիքով ընդհանրապես բացասական է, քանի որ պատմությունը ցույց է տվել` որեւէ դաշինք որեւէ բանի չի հանգեցրել»:


- Վստահության դեֆիցիտ կա՞, թե՞ պարզապես ընդդիմադիրներն իրար չեն վստահում:


- Փորձն է այդպես ցույց  տալիս: Նաեւ քաղաքական ներկապնակն է դրդում ինձ այդպես մտածել: Որպես քաղաքական գործիչ` չեմ պատկերացնում, թե ում հետ եմ դաշինք կազմելու:


- Օրինակ, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ:


- Չգիտեմ, չեմ մտածել: Բացի այդ` դա «Լուսավոր Հայաստան»-ի որոշումն է:


- Հետաքրքիր է, իսկ նորաստեղծ ընդդիմադիր ուժերը` ՔՊ-ը, ԼՎ, «Ալյանս»-ը ինչպե՞ս են միմյանց միջեւ բաժանելու ընդդիմադիր ընտրազանգվածը:


- Բաժանելու խնդիր չկա, մեր քաղաքացիներին մեր աշխատանքին մասնակից ենք սարքելու, մեր գործն ենք անելու:


«ԻՄ ԱՍԱԾԸ 6000 ԴՐԱՄ ՉԱՐԺԵ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎԵՐՑՆՈՒՄ Է

5000 ԴՐԱՄ»


- Մեր երկրում պաշտոնական տվյալներով` գրանցված  է 70-75 կուսակցություն, սակայն հանրությունն այդքան էլ չի  վստահում կուսակցություններին:  Ինչո՞ւ պետք է հանրությունը  հավատա ձեր կուսակցությանը: Ի՞նչ նորարարություն եք անելու, որը չեն արել մյուս կուսակցությունները:


- Ինչու պետք է  մեզ վստահեն, քանի որ մենք բաց ենք, ի տարբերություն այլ կուսակցությունների: Մեր վարչության նիստերին մարդիկ են մասնակցում, որոնց մենք չենք ճանաչում: Մենք կուլիսներում որոշումներ չենք կայացնելու: Նոր առաջարկներով ենք հանդես գալու, պայքարի նոր մոտեցում ենք բերելու: Այսինքն` ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Միշտ հարց են տվել ընդդիմությանը` ո՞վ է ձեր պաշտպանության նախարարի թեկնածուն, սակայն պատասխան չի եղել: Մեր առաջարկները  պետք է գրավիչ լինեն քաղաքացիների համար: Կկարողանանք անել, բարի, չենք կարողանա, մեղքը մերն է: Մենք  երբեւէ չենք մեղադրի ՀՀ քաղաքացուն, օրինակ, 5000 դրամ վերցնելու համար: Նշանակում է` իմ ասածը չարժեր 6000 դրամ, որ քաղաքացին 5000 դրամ վերցրեց:


- «ՔՊ»-ն ասում է, որ  որպես կուսակցություն դուրս է ցանկացած «իզմ»-ից: Բայց այսօր միջազգային մակարդակով ձեւավորվել է  անվտանգության երկու  համակարգ` ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ը: Քաղաքական ուժերի մի մասը  ՀՀ-ի անվտանգությունը տեսնում է ՀԱՊԿ-ում, մյուս մասը` ՆԱՏՕ-ում:  Ձեր կուսակցության մոտեցումը ո՞րն է:


- Մեր անվտանգությունը տեսնում ենք  անմիջական հարեւանների` Իրանի եւ Վրաստանի հետ  լայն եւ առանց նախապայմանների համագործակցելով: Ո՛չ ԵՏՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը չպետք է վնասի Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերություններին:


- Այսինքն` արտաքին քաղաքական ներկայիս օրակարգն ընդունելի՞ է ՔՊ-ի համար:


- Մեր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի քվեարկությունն է ԵՏՄ-ին միանալու Հայաստանի պայմանագիրը: Պրն Փաշինյանը դեմ է քվեարկել:


-Այսինքն` Նիկոլ Փաշինյանը թեքվում է դեպի Արեւմո՞ւտք:


-Ոչ: Երբ մեզ սկսեցին անվանել արեւմտամետ, բարձրաձայնեցինք «ոչ»- «ոչ»-ի սկզբունքը: Մեզ ասացին` ՔՊ-ն ռուսամետ է: Բայց չի կարելի ասել` սա ես, կամ` նա:  «Եվրոյոնջա» արտահայտությունը լսե՞լ եք: Դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:


- Փաստորեն, ՔՊ-ը կոմպլեմենտար քաղաքականությա՞ն կողմնակից է:

- Չէ: Մեր հարաբերությունների հիմնական նպատակը պետք է լինեն Իրանն ու Վրաստանը: Ասում եք ՆԱՏՕ: Էդ նույն ՆԱՏՕ-ի պատճառով, որի կազմում է նաեւ Թուրքիան, չենք կարողանում Իրանից գազ ստանալ, քանի որ դրա վրա վետո էր դրված:

- Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանը հիմա էլ է հարաբերություններ կառուցում:


- Բայց ոչ այն չափով, որն անհրաժեշտ է եւ կարող ենք:


- ՔՊ-ն  իշխանության գալու դեպքում ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություն լինելո՞ւ է:


- Այդ հարցը կտաք մեր ԱԳ նախարարի թեկնածուին:

 

Հ.Գ. Հետաքրքիր է` տեսնես պարոն Փաշինյանն ինչ ակնկալիքներով է հունվարի 23-ին մեկնելու Փարիզ, երբ «Եվրոյոնջա» արտահայտության հեղինակն է:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի