ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2016-ՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՐԳՈՎ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2016-ՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԵՐԳՈՎ


Ուկրաինացի հայտնի երգչուհի ԱՆԱՍՏԱՍԻԱ ՊՐԻԽՈԴԿՈՆ մտադիր է մասնակցել Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» մրցույթի ընտրական փուլին: Երգչուհին նախընտրել է մրցույթին ներկայանալ հայ հեղինակի`ՀՀ կոմպոզիտորների միության անդամ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ երգով:  «Free now» ռոմանտիկ կատարման բառերի հեղինակը Նիկոլայ Բրովչենկոն է, ով 2014թ. Շուշան Սարգսյանի եւ ուկրաինական բեմի աստղերի հետ մասնակցել է «Ոսկե Դարպասներ» նախագծին։ Իսկ երգի գործիքավորման մեջ ներառված է նաեւ  բլուլ երաժշտական գործիքը՝  հայտնի բլուլիստ Ավագ Մարգարյանի կատարմամբ, ով, ի դեպ, ելույթ է ունեցել Ամերիկայում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Իտալիայում, Լիբիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Թուրքիայում եւ Վրաստանում: Նրա կատարումներով սկավառակը 2012թ. արժանացել է «Էդիսոն Վոռլդե պատվավոր մրցանակի։ 2008-ից Ավագը Գյուրջինի անվան ժողովրդական գործիքների անսամբլի անդամ է, որի հետ շրջագայել է ողջ Եվրոպայում:


Հայաստանի ամենավառ կոմպոզիտորներից մեկը` Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ  Շուշան Սարգսյանն ավարտել է Ուկրաինայի կոնսերվատորիան (Կոտլյարեւսկու անվան Խարկովի մշակույթի ինստիտուտ) եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Վարդան Աճեմյանի դասարան)։ 2003թ. Շուշանը «Հայաստան երկիր» երգով հաղթել է «Սայաթ-Նովա» երգի մրցույթում։ 2014թ. գրել է  «Ոսկե դարպասներ» երգը, որը Ուկրաինայում շատ քննադատներ եւ լրատվամիջոցներ անվանել  են «երկրի երկրորդ հիմն»։

Շուշան Սարգսյան երաժշտության մեջ նրբորեն միահյուսվում են արեւելյան եւ արեւմտյան մոտիվները, ավանդույթներն ու նորարարությունը։ Նոր ձայներ գտնելու համար Շուշանը հաճախ է օգտագործում անսովոր գործիքների հնչյունները, որոնք ստեղծվում են հատուկ նրա ստեղծագործություններ համար եւ ներդաշնակ են ավանդական գործիքների հետ։ Այդ նոտաներն էլ հանդիսատեսին հասցնում է Ավագ Մարգարյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի