Արաբական հայտնի թերթն անդրադարձել է Նանային. երգչուհին կրկին բեմում կլինի փոփ աստղ Հայֆա Ուեհբեի հետ

Արխիվ 12-16

ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՅՏՆԻ ԹԵՐԹՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՆԱՆԱՅԻՆ.

Երգչուհին կրկին բեմում կլինի փոփ աստղ Հայֆա Ուեհբեի հետ

 

Սաուդյան Արաբիայի Ալ Խուբար քաղաքի «Ալհայտ» միջազգային նորությունների թերթն անդրադարձել է երգչուհի ՆԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Այս մասին իր պաշտոնական էջում նշել է երգչուհին ու շնորհակալություն հայտնել թերթի խմբագրությանը` հանձինս լրագրող Յասմինի` իր գործունեությանն անդրադառնալու, ուշադրության եւ անսահման սիրո համար, ապա հավելել. «Շնորհակալ եմ, որ գնահատվում եմ ոչ միայն իմ երկրում, այլ նաեւ օտար երկրներում` հանձինս Ձեր երկրի: Սա առաջին դեպքը չէ, որ հարցազրույց եմ տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին: Շնորհակալ եմ, սիրում եմ Ձեզ անչափ: Սիրով Ձեր Նանա»: Ի դեպ, «Իրավունքը» երգչուհու մենեջերից` ԼԻԱՆԱ ԱՎԱԳՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են հնչել արաբական թերթի կողմից, ով մեզ տրամադրեց արաբերեն հարցազրույցից թարգմանված մի հատված:

- Նանա, մի փոքր կպատմե՞ք, թե ինչպես եղավ Ձեր մուտքը շոու-բիզնես:

- Երգել սկսել եմ 2004 թվականից, իսկ ճանաչում ձեռք եմ բերել «Իմ անուշ մայրիկ» երգով, որը շատ սիրվեց ժողովրդի կողմից: Երգում եմ տարբեր ոճերում` ֆոլկ, փոփ, 6/8: Վայելում եմ հանդիսատեսի սերը եւ այն համարում եմ իմ հաջողության բանաձեւը:

- Իսկ քանի՞ ալբոմ եք թողարկել եւ ի՞նչ թիվ է կազմում Ձեր երգացանկը:

- Ունեմ 6 ալբոմ, 100-ից ավելի երգեր եւ 30-ից ավելի տեսահոլովակ: Դրանցում կան ե՛ւ ուրախ, ե՛ւ տխուր երգեր: Բայց նախընտրում եմ երգել, իհարկե, ուրախ երգեր, քանի որ մենք` հայերս, սիրում ենք ուրախանալ: Այնուամենայնիվ, տխուր երգերն էլ իրենց ուրույն տեղն ունեն: Ասեմ, որ թե՛ ուրախ, թե՛ տխուր երգերը կատարում եմ մեծ սիրով, հոգի դնելով երգի մեջ: Եվ ինքս էլ մտնում եմ տվյալ երգի կերպարի մեջ` մատուցելով զգացմունք:

- Ի դեպ, Դուք Բամայում 2015 թվականին հանդիպել եք արաբ փոփ աստղ Հայֆա Ուեհբեի հետ, կպատմե՞ք այդ հանդիպման մանրամասների մասին:

- Ասեմ, որ դեռ մանկուց սիրել եմ Հայֆային: Մեր առաջին հանդիպումը կայացավ համերգից մեկ օր առաջ, երբ հատուկ երեկո էր կազմակերպված աստղերի համար: Նա լինելով համաշխարհային աստղ` չի տառապում աստղային հիվանդությամբ: Շատ բարի է, համեստ, մարդամոտ, համբերատար, մեծ սիրով նկարվում էր բոլորի հետ: Ուրախ եմ, որ գտնվել եմ նրա հետ նույն բեմում, եւ էլ ավելի ուրախ եմ, որ այս տարի եւս մենք գտնվելու ենք նույն բեմում: Ինձ համար կնոջ իդեալը Հայֆան է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի