ՍՈՑԻՈԼՈԳԸ` ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱԿ-Ը ԿԱՆՑՆԻ, ԹԵ ՈՉ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ»

Արխիվ 12-16

ՍՈՑԻՈԼՈԳԸ` ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱԿ-Ը

ԿԱՆՑՆԻ, ԹԵ ՈՉ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ»


 

Քաղաքական ուժերն աստիճանաբար պատրաստվում են 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների: «Իրավունք»-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից պարզեց` քաղաքական ինչ վերադասավորումներ կլինեն այս տարի: «Եթե ԲՀԿ-ն չվերակենդանա, ընդդիմադիր դաշտում ընտրազանգվածի  բաշխումներ կլինի, մի մասը կանցնի իշխանական թեւին, մի մասը` ընդդիմությանը»,- կարծում է Ադիբեկյանը:


Մեր զրուցակցի խոսքով`ԲՀԿ-ն այս վիճակում անգամ ձեռնտու է իշխանությանը, որպեսզի նա աշխարհին ցույց տա, որ Հայաստանում ժողովրդավարական համակարգ է, որ որոշողը մեկ ուժը չէ:

Սոցիոլոգը ԲՀԿ-ի վերակենդանացումը ինչ-որ առումով առնչակցում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. «Եթե Ծառուկյանը չվերադառնա, պարզ չէ` ով կվերամիավորի, կվերակենդանացնի ԲՀԿ-ին: Հիմա պարզ չէ` ով է ֆինանսավորում այդ կուսակցությանը»:

Ընդդիմադիր դաշտը, Ադիբեկյանի խոսքով, կարծես թե միավորվելու միտում չունի:  Սոցիոլոգը կարծում է, որ հաջորդ խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն: «Ժառանգություն»-ն էլ այսքանից հետո շանս ունի ԱԺ-ում լինելու. «Րաֆֆի Հովհաննիսյանն ունի` իր ընտրաշերտով: ՀԱԿ-ը կանցնի, թե ոչ, դժվարանում եմ ասել»:

Իշխող կուսակցությունը, սոցիոլոգի կանխատեսմամբ, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ կկազմի կոալիցիա:

Ինչ վերաբերում է նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր  Հայաստան», «Ալյանս» կուսակցությունների շանսերին, ապա դրանք, ըստ մասնագետի,  թղթի վրա գրանցված  ազմակերպություններ են: «Նրանք կփորձեն հանրային դժգոհ հատվածին իրենց շուրջ միավորել, բայց  պարզ չէ` ինչ ռեսուրս ունեն նրանք»: Հստակեցրինք, Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ելույթներն ինչպես են ազդում հանրության վրա, ով հանդես է գալիս թունդ ընդդիմադիր ձեւով. «Խարիզմատիկ առաջնորդներ ունենալը դեռ ոչինչ չի նշանակում»,- վերլուծում է սոցիոլոգը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի