18-ԱՄՅԱ ՀՈՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

18-ԱՄՅԱ ՀՈՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ

 

18-ամյա Հովիկ Հովեյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, երազում է բուժվել եւ իր հասակակիցների նման մասնակցել դպրոցական վերջին զանգին, ծառայել հայոց բանակում,  մարդկանց հետ շփվել եւ ունենալ շատ ընկերներ: Երեք ամսականում աղիքային ինֆեկիցիայով վարակվելուց հետո ծանր հիվանդացել է, բժիշկները ծնողներին հուսադրել են, թե ամեն ինչ լավ է լինելու եւ շուտով երեխան կառողջանա, սակայն մինչ այսօր Հովիկը չի բուժվել եւ բժիշկները չգիտեն, թե ինչ հիվանդությամբ է տառապում. «Հայաստանում չկա այնպիսի հիվանդանոց որտեղ Հովիկը բուժում ստացած չլինի: 18 տարիների ընթացքում ստացած այդ բուժումները որեւէ արդյունք չտվեցին: Բժիշկներն ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, բայց  որդիս օրվա մեջ հաճախ է վատանում, նյարդայնանում ու ցնցումների մեջ ընկնում: Մի քանի ամիս առաջ նորից բժշկի մոտ էինք, որդուս զննեց ու խորհուրդ տվեց, որ գնանք արտասահման, հնարավոր է այնտեղ բուժվի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հովիկի մայրը`Թամարա Հովեյանը: Նրա խոսքով`Հովիկը միջնակարգ դպրոց հաճախել է ընդհամենը 10 օր`երկար չի կարողացել նստել դասերին եւ պահանջել է, որ մայրը միշտ իր հետ դպրոց գնա: Անհատական ուսուցում է պահանջվել, սակայն դպրոցն այդ հնարավորությունները չի ունեցել.«Մենք նույնպես հնարավորություն չենք ունեցել մանկավարժ վարձելու համար: Բժիշկները խորհուրդ են տվել Հովիկին հոգեբանի ու նյարդաբանի մոտ տանել, բայց դրա համար մեծ գումար է պահանջվել, կարողացել ենք հայթայթել միայն հիվանդանոցի համար պահանջվող գումարը: Ամեն ինչ վաճառել ենք, այսօր նույնիսկ մեր սեփական տունը չունենք»,-շեշտեց տիկին Թամարան եւ ավելացրեց.«18 տարի շարունակ ես ու ամուսինս պայքարել ենք մեր որդու առողջության համար եւ երբեք չենք հիասթափվել: Երբ մի քանի ամիս առաջ իմացանք, որ Հովիկը չի կարող Հայաստանում բուժվել` ընկճվեցինք, ինչը նկատում է նաեւ որդիս: Այժմ նա է մեզ հուսադրում, որ ելք կգտնվի եւ ինքը կբուժվի: Արտասահման գնալու համար վեց հազար եվրո է անհրաժեշտ, բայց այսօր նույնիսկ վեց հազար դրամ չկա: Մեր աշխատանքով կարողանում ենք միայն ընտանիքի հացն ապահովել ու ամիսը մի քանի անգամ Հովիկին հիվանդանոց տանել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Տիկին Թամարան  ամեն օր մեկ բանի մասին է մտածում`ում դիմել անհրաժեշտ 6 հազար եվրոն ունենալու համար: Այս պահին վաճառելու ոչինչ չունի,  հարեւան -բարեկամներն էլ չունեն հնարավորություններ օգնելու համար: Ասում է, որ ամենաչնչին օգնությունն անգամ իրենց կօգնի:

Հովիկին օգնելու նպատակով Թ. Հովեյանի անունով ACBA բանկում բացվել է հաշվեհամար`AGCAAM22

220191205818000 (ՀՀ դրամ), 220191200595958 (ռուբլի) եւ 220191203508001 (ԱՄՆ դոլար), 2470049018200000 (EURO), Թամարա Հովեյանի հեռախոսահամարն է`077-24-79-61:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի