«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԴԱ ԻՐ ԶԵՆՔՆ Է ԵՂԵԼ»

Արխիվ 12-16

«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԴԱ ԻՐ ԶԵՆՔՆ Է ԵՂԵԼ»

Անցյալ տարի նոյեմբերի 16-ին Հանքավանում տեղի ունեցած երեք երիտասարդների սպանության հետ կապված կրքերը վերջին օրերին նոր թափ ստացան: Հատկապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել սպանված եղբայրների հոր` Ֆրունզիկ Գալստյանի մտահոգությունը, ըստ որի՝ իր որդիների սպանության նախապատրաստմանը մասնակցել են առնվազն «տաս-տասնհինգ հոգի»:

Որդեկորույս հայրը միաժամանակ այս ողբերգության հետ կապված օրակարգ բերեց նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանի անունները: Մասնավորապես, թե սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանն իր այդ քայլից ընդամենը րոպեներ առաջ հեռախոսզանգեր է ունեցել վերոհիշյալ անձնաց հետ, որոնցից մեկը՝ Մխիթար Հարությունյանը մեղադրյալի մորեղբայրն է: Թե, իրականում ինչպես է եղել սպանությունը, ովքեր են աջակցել, հարցերի պատասխանը կտա թերեւս քննությունը: Բայց այս պատմությունը եւս մեկ անգամ առանցքային է դարձնում այն հարցը, որն առաջ էինք քաշել դեռ սպանությունից հաշված օրեր անց:

 

 

Խոսքը հետեւյալի մասին է: Հիշեցնենք, որ սկզբնական վարկածով սպանության պատճառ էր համարվում, թե՝ զոհված եղբայրները իրենց հոր՝ Ֆ. Գալստյանի տնկած եւ նրան պատկանող ծառերը կտրելու համար դաժանորեն ծեծել էին մեղադրյալի հորը: Այսինքն՝ Հայրապետը հորն այդ վիճակում տեսնելով՝ միանգամից վերցրել էր զենքը, հասել եւ գնդակահարել եղբայրներին եւ նրանց ընկերոջը: Եվ նույն պահին էլ առաջ էր գալիս այս հարցը. որտեղի՞ց խեղճուկրակ ¥եթե ամեն պատահած կարող էր ոտատակ գցել¤ անտառապահի տանը, ում համագյուղացիները նկարագրում են. «Համեստ, խելոք, իր քրտինքով աշխատող մարդ», ավտոմատ, որ ափերից դուրս եկած որդին միանգամից վերցներ եւ վազեր հորը ծեծողների հետեւից: Եթե տանն իրականում ավտոմատ կար, ապա այդ «խեղճուկրակ անտառապահ» վարկածը մի տեսակ չի հնչում: Իսկ եթե տանը զենք չկար, ապա պետք է չէ՞ Հայրապետը ինչ-որ տեղից ավտոմատ ճարեր: Դա բավականին ժամանակ կպահանջեր, այսինքն՝ այս դեպքում էլ «պահի տակ արված սպանություն» տարբերակն է նկատելիորեն թուլանում:

 

Զենքի հետ կապված հարցի պատասխանը, եւ ինչպես նաեւ՝ իրո՞ք սպանությունից րոպեներ առաջ Հայրապետը խոսել է քեռու հետ՝ փորձեցինք պարզել վերջինիցս` ՄԽԻԹԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Մեր զրուցակիցը նախ նկատեց հետեւյալը.
- Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում, առհասարակ, այս ցավալի, ողբերգալի թեմայի վերաբերյալ որեւէ բան ասել: Անկախ Գալստյանի հրապարակային մեղադրանքներից՝ ես հասկանում եմ նրա հոգեվիճակը եւ պատրաստ եմ դիմանալ որդեկորույս հոր բոլոր տեսակի վիրավորանքներին: Որովհետեւ բոլորն էլ վաղ թե ուշ կհասկանան, թե որն է ճիշտ, որը` սուտ: Պարզապես, ցանկանում եմ ասել, որ նա, ով դրդում է վշտի մեջ գտնվող մարդկանց եւ դրանով  փորձում է վարկաբեկել եւ սեւացնել իմ եւ Դավիթի անունը, ուզում եմ վստահ լինի, որ դրանով մեզ ոչինչ չի անում: Որովհետեւ էլի եմ կրկնում, ամեն բան կպարզվի շատ շուտով: Մենք շատ լավ գիտենք, թե որտեղից եւ ինչ նպատակներ են հետապնդում այն մարդիկ, ովքեր փորձում են Գալստյանի վշտից օգտվելով` նրան ինչ-ինչ կեղծ, սխալ տեղեկատվություն տրամադրել: Եթե ուզում եք իմանալ՝ էս պատմության մեջ ես պակաս վատ դրության մեջ չեմ. մի կողմից կորցրել եմ իմ ընկերոջը` Վահեին, մյուս կողմից անհայտ ու դաժան ճակատագիր է սպասվում քրոջս տղային:
- Սպանվածների հայրը նշում է, որ Դուք սպանությունից րոպեներ առաջ հեռախոսազանգ եք ունեցել Հայրապետ Սեփոյանի հետ: Այդպե՞ս է:
- Ոչ, դա հերյուրանք է, չկա նման բան, չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ ¥բայց չէ՞ որ հեռախոսազրույց լինել-չլինելը պարզելը հեշտից էլ հեշտ է- Հեղ.¤:
- Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք եղել Գալստյանների հետ:
- Գալստյան ընտանիքի որեւիցե մի անդամի հետ իմ գիտակից տարիների ընթացքում երբեւէ որեւէ հարց, որի վերաբերյալ ունենանք տարբեր կարծիքներ, տարբեր դիրքորոշումներ, եւ որ դա իրար նկատմամբ անգամ տհաճ դեպքի, արտահայտության պատճառ դառնա, չի եղել: Ավելացնեմ, որ կոնկրետ Ֆրունզի հետ ունեցել ենք փոխադարձ հարգանք, վստահություն, Վահեի հետ էլ շատ մտերիմ ենք եղել. ես նրան որպես եղբայր եմ վերաբերվել, շատ հարցերում մեկս մյուսին աջակցել ենք:
Ես պատրաստվում եմ հանդիպել Ֆրունզ Գալստյանի հետ: Որոշ հեղինակավոր մարդիկ, ովքեր կարող են կազմակերպել այդ հանդիպումը, արդեն զբաղվում են այդ հարցով. հուսով եմ ժամանակը կգա եւ ամեն բան իր տեղը կընկնի: Իմ խիղճը հանգիստ է, ես ոչ մեկին ու ոչ մի հարցում չեմ նեղացրել:
- Իսկ հետաքրքրվե՞լ եք, որտեղի՞ց Ձեր քրոջ տղային այդ զենքը, որով կատարել է սպանությունները:
- Իսկ ո՞վ ասաց, որ դա իր զենքն է եղել, Դուք վստա՞հ եք, որ դա Հայրապետի զենքն էր ¥այդ դեպքում՝ ո՞վ է տվել եւ դրանով «տակից» ուղղորդել Հայրապետին- Հեղ.¤:
- Ոչ, բայց փաստ է չէ՞, որ այդ զենքից նա է կրակել:
- Դե հիմա քննություն է գնում, ես ոչինչ ասել չեմ կարող: Ցանկություն էլ չունեմ որեւէ բանով խանգարել քննությանը, սպասեք թող ավարտվի:
- Այսինքն՝ Դուք կասկածնե՞ր ունեք, որ զենքը, որով սպանվել են տղաները, Սեփոյաններին չէր պատկանում:
- Ես ոչինչ չգիտեմ, տեղյակ չեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի