ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արդեն հայտնի է, որ այս տարվա մայիսին Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը կներկայացնի երգչուհի ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, բայց, թե ինչ երգով, դեռեւս հայտնի չէ:«ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆՈՐ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ Է

ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Այնուամենայնիվ, Իվետան Eurovision.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ երգի ընտրության համար Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ ստիպված են եղել լսել աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ. «Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից` ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրին մեր մրցույթին:

 

 

Շատ ուրախ եմ, որ երգեր ենք ստացել նաեւ մի շարք հայտնի երգահաններից եւ պրոդյուսերներից: Դժվար էր ընտրել մեկ երգ, որովհետեւ բազում գեղեցիկ ստեղծագործություններ կային: Պետք է ասեմ, որ այս ամբողջ աշխատանքային գործընթացը նոր էքսպերիմենտ է ինձ համար: Երգի ընտրության գործընթացը շատ հետաքրքիր է անցնում: Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ զգուշորեն լսում ենք բոլոր ստեղծագործություններն ու առանձնացնում լավագույնները: Մեզ համար շատ կարեւոր է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր կարծիքը հայտնի»,- նշել է երգչուհին եւ հավելել, որ ստացված երգերից արդեն ընտրվել են երկուսը. «Երկարատեւ լսումներից հետո, բոլոր ներկայացված երգերից առանձնացրինք երկուսը, մեկը Շվեդիայից, մյուսը` Հայաստանից: Ուզում եմ, որ իմ երգը բոլորի համար մեծ անակնկալ լինի, այնպես որ հիմա չեմ կարող ասել, թե այդ երկուսից որ երգն ենք ընտրել, բայց վստահեցնում եմ, որ երկուսն էլ արժանի թեկնածուներ էին»:
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՇԱՏ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ»
Թեպետ ընտրված երգը դեռ գաղտնի է պահվում, բայց Իվետան այսպես է խոսել երգի մասին. «Երբ առաջին անգամ լսեցի երգը, այն միանգամից գրավեց ինձ եւ կարողացավ հասնել իմ հոգուն: Չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները` բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ սա հենց այն է, ինչ հանդիսատեսը ուզում է տեսնել` անկեղծություն եւ իրական զգացողություններ: Մենք կարող ենք շքեղ, շլացուցիչ շոու բեմադրել, բայց հանդիսատեսի համար ավելի հոգեհարազատ են իրական` մարդկային զգացմունքները»:
Իվետան նաեւ նշել է, որ երգը հանրությանը կներկայացվի բազմաթիվ անակնկալներով. «Ես եւ Առաջինի ստեղծագործական թիմը բազում անակնկալներ ենք պատրաստել Ձեզ համար: Նաեւ ուզում եմ ասել, որ շատ շուտով բոլորին կրկնակի անակնկալ ենք մատուցելու` երգը ներկայացնելու ենք տեսահոլովակի հետ միասին»:
«ԻՎԵՏԱՅԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
ՇԱՏ ՉԵՆՔ ՍՊԱՍԵՑՆԻ»
«Իրավունքի» հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ԱՐՈՒՍՅԱԿ ԶԱԽԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթի արդյունքում ստացել են 300-ից ավելի հայտեր` աշխարհի տարբեր ծայրերի կոմպոզիտորներից ու ստեղծագործողներից. «Ստացած հայտերից լավագույն 2-ն առանձնացրել ենք: Այսինքն` Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն այդ 2-ից արդեն ընտրել է այն մեկը` որն էլ իրականում հնչելու է մրցույթին: Պարզապես, այս պահին կդժվարանամ ժամկետներ նշել, թե կոնկրետ երբ կլինի երգի պրեմիերան, քանի որ դեռ ձայնագրման աշխատանքներ են ընթանում: Բայց մի բան կարող ենք հստակ ասել` երգը եւ տեսահոլովակը միասին է ներկայացվելու հանրության դատին»,- տեղեկացրեց զրուցակիցն ու շեշտեց. «Բայց Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի»,- եզրափակեց Ա. ԶԱԽԱՐՅԱՆԸ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի