ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈւ ՄԱՍԻՆ


 

Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ: Հարցը քննարկվում է շատ լուրջ մակարդակներում: Երեք կուսակցությունում էլ կան կոալիցիա ստեղծելու կողմնակիցներ եւ անհամաձայնություն հայտնողներ: ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու միջոցով ցանկանում են ընդլայնել քաղաքական մեծամասնության ճակատը եւ որոշ չափով կիսել պատասխանատվությունը այլ քաղաքական ուժերի հետ: Մյուս կողմից ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ, չեն ցանկանում կիսվել ԲՀԿ-ականների ու դաշնակների հետ:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ապա նրանք ավելի շատ հակված են առանց պաշտոնապես հայտարարելու կոալիցիայի մասին ստանալ ծանրակշիռ պորտֆելներ միջինից բարձր օղակներում, ինչպես դա տեղի է ունենում վերջին շրջանում: Ձեւական ընդդիմություն  խաղալով եւ կոալիցիա չհայտարարելով դաշնակները ակնկալում են ավելի շատ ձայն ստանալ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում:

Նույն մտավախությունը, կոալիցիա հայտարարելու մասին, ունի նաեւ ԲՀԿ-ն: Նախընտրական տարում իշխանական ուժի պիտակը կարող է նրանց համար վատ ծառայություն  մատուցել մոտակա ընտրությունների ընթացքում: Ավելին, Ծառուկյանի հեռանալուց հետո այլընտրանքից իշխանություն դառնալու դեպքում ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարները կարող են խիստ բացասական իմիջ ձեռք բերեն: Հետեւաբար ԲՀԿ-ի քաղաքական թեւը կողմնակից է պահպանել ձեւական ընդդիմության կարգավիճակը: Սակայն ԲՀԿ-ի գործարարները ցանկանում են անմիջապես զբաղեցնել նախարարների ու փոխնախարարների պաշտոններ եւ ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ հայտարարվի կոալիցիայի մասին: Նրանք չեն ուզում կորցնել 1,5 տարին մինչեւ կձեւավորվի նոր կառավարությու, որը հավանաբար նույնպես լինելու է կոալիցիոն եւ որում հավանաբար լինելու է ԲՀԿ-ն: Իսկ եթե հանկարծ ԲՀԿ-ն չլինի ապա ոմացն համար դժվար չի լինի հերթական անգամ փոխել կուսակցական պատկանելությունը` հանուն իշխանական վերնախավում մնալու «սուրբ» գաղափարին:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, թեեւ փաստացի կոալիցիան կարելի է ասել, որ գործում է, դրա մասին պաշտոնապես չի հայտարարվելու: Վերոհիշյալ կուսակցությունները առանձին-առանձին կգնան 2017 թվականի ընտրությունների, սակայն ընտրությունների արդյունքով կոալիցիան այնուամենայնիվ կձեւավորվի 2017 թվականի գարնանը:



ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի