ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐԵԼՈՒ Է ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ


Այս տարի սեպտեմբերին Գյումրիում տեղի են ունենալու  քաղաքապետի ընտրություններ: «Իրավունք»-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից  պարզեց` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում: «Ծրագրեր կան իրականացնելու, հետեւաբար պետք է մասնակցենք ընտրություններին: Անգամ ասֆալտապատման երեք տարվա ծրագիր կա, այնպես որ ոնց կարող ենք չմասնակցել»,- ասաց   քաղաքապետը:


Անդրադառնալով այն լուրերին, թե իշխանությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում ցանկանում է Մարտուն Գրիգորյանին տեսնել եւ նրան էլ սատարելու է, Սամվել Բալասանյանն ասաց.


- Դե լավ էլի,  մի հավատացեք էդ աբսուրդի հասնող լուրերին:


- Այսինքն` իշխանությունը ձեզ է սատարելու, ոչ թե Գրիգորյանին:


- Ես չգիտեմ` ում կպաշտպանի:  Տենց հարցեր մի տվեք: Դուք ասացիք` ինձ վերաբերող հարց եք տալիս... Գնացեք իշխանությանը հարցրեք: Ուրիշ հարցեր ունե՞ք ինձ հետ կապվա:


- Այո: Մարտուն Գրիգորյանի տարեդարձին մասնակցելու հրավիրատոմս եք ստացել, բայց չեք մասնակցել նրա ծննդյան արարողությանը: Ինչո՞ւ:


- Ես  շատ կարեւոր գործ ունեի Երեւանում, դրա համար էլ չեմ մասնակցել:

 

Իսկ ահա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իրավունք»-ի հետ զրույցում պատասխանելով  հարցին` կմասնակցի  այս տարի սեպտեմբերին Գյումրիում  տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին, ասաց. «Ես ասել եմ` քաղաքականությամբ չեմ զբաղվում, էդպիսի ցանկություն չունեմ: Բայց այսպիսի խոսք կա` երբեք մի ասեք երբեք: Կգա ժամանակը, կտեսնենք: Բայց հիմա ցանկություն չունեմ»:

Ինչին է սպասում Վարդան Ղուկասյանը, ինչը կարող է դրդել  նրան` կայացնելու վերջնական որոշում: «Աշխարհ է, երկիր է, մարդ է, իսան է: Հիմա ցանկություն չունեմ, փաստ է»,- պատասխանեց նախկին պաշտոնյան:

Ի դեպ, պրն Ղուկասյանը նաեւ հավաստի չի համարում այն խոսակցությունները, թե իշխանությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Մարտուն Գրիգորյանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի