ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ ՄԻ ԳՆԴԱԿՈՎ. ԱՆԱԿՆԿԱԼ`ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Արխիվ 12-16

ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ ՄԻ ԳՆԴԱԿՈՎ.

ԱՆԱԿՆԿԱԼ`ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

 


Երեկ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տոնել է իր տարեդարձը, նա դարձավ 35 տարեկան: «Իրավունք»-ը պատգամավորից տեղեկացավ, որ նա  իր տարեդարձին հրավիրել է մասնակցելու նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն վերջինս ներկա չի եղել, ինչի հետ կապված ներկա քաղաքապետը, կրկին մեզ հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքում կարեւոր գործեր է ունեցել, ուստի այդ պատճառով չի մասնակցել:


Անդրադառնալով այն լուրերին, թե իր տարեդարձը առիթ է եղել իշխանության համար ցույց տալու, թե քաղաքապետի ընտրություններում սատարելու է Մարտուն Գրիգորյանին, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը  հերքեց. «Տարեդարձին նման հարցեր չեն քննարկվում: Ասեմ  նաեւ, որ Գյումրու «Տարվա մարդու» տիտղոսն են շնորհել ինձ, որի համար շնորհակալ եմ»:

Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու խոսակցություններին, օրենսդիր մարմնի անդամը դեռ չի որոշել. «Դեռ ժամանակ ունենք այդ հարցի մասին մտածել: Նման որոշումը  ես միանձնյա չեմ կայացնում, այլ իմ թիմի` իմ գրասենյակի հետ: Իմ թիմը մշտապես պատրաստ է ցանկացած ընտրության մասնակցել, քանի որ ընտրություններին պատրաստվելու խնդիր չկա, հետեւաբար շտապելու խնդիր չկա»:

Այն դիտարկմանը, թե իշխանությունը կարծես գոհ չէ եւ չի էլ եղել Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի աշխատանքից, հանրությունն էլ կարծես դժգոհ է, հետեւաբար միակ ընդունելի թեկնածուն իշխանության համար Մարտուն Գրիգորյանն է, պատգամավորն ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ պետք է ինձգնահատական տամ: Մեկը (նկատի ունի Վարդան Ղուկասյանին -խմբ.) երկար տարիներ քաղաքապետ է եղել, մյուսն էլ գործող քաղաքապետն է: Սակայն սովորություն չունեմ  անցածի կամ ներկայի հետ կապված  ինչ-որ քոմենթներ տալ: Ընդհանուր առմամբ ամեն մեկն աշխատում է քաղաքի համար ինչ-որ բան անել»,- եզրափակեց Մարտուն Գրիգորյանը:

Ի դեպ, Մարտուն Գրիգորյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր տարեդարձին չի հրավիրել:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի