ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԿՆՇԱՆԱՎՈՐՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԿՆՇԱՆԱՎՈՐՎԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ


Հայ առաքելական եկեղեցին այս տարի երիտասարդների եւ սիրո  բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի հունվարի 23-ին: Այդ օրը Երեւանի տարբեր հատվածներում տեղի կունենա ոչ միայն մշակութային, այլեւ կրթական զանազան միջոցառումներ`տարբեր բուհերում կանցկացվեն ցուցահանդես վաճառքներ եւ համերգային ծրագրեր: ԱՀԹ առաջնորդ ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ նախաձեռնությամբ առաջին անգամ տոնի շրջանակներում կպարգեւատրվեն Հայաստանի սահմանները հսկող ժամկետային զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում իրենց լավ են դրսեւորել: Լավագույն զինվորների անուններն ԱՀԹ-ին տրամադրել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:  Զինվորների պագեւները կհանձնվեն հունվարի 23-ին Պատարագից անմիջապես հետո: ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԻ խոսքով` Սուրբ Սարգսի տոնը վերջին 11 տարիների ընթացքում իրականացվող միջոցառումների շնորհիվ մեծ հետաքրքրություն է առաջացրել ժողովրդի շրջանում: Տոնով հետաքրքրված են հատկապես երիտասարդները, որի վառ ապացույցն այն է, որ տարբեր երիտասարդական կառույցներ այդ օրը կազմակերպում են միջոցառումներ`օրն ավելի բովանդակալից դարձնելով: Նրա բնորոշմամբ` Սուրբ Սարգսի տոնը հայերի համար առանձնահատուկ է, քանի որ տոնի շրջանակներում կարեւորվում ու ընդգծվում է այն զոհաբերվող սիրո խորհուրդը, որը յուրաքանչյուր հավատացյալի համար հոգեւոր կյանքի ու հոգեւոր փրկության ճանապարհին անչափ կարեւոր է.«Ժողովրդի մեջ Սուրբ Սարգիսն  առանձնահատուկ է նրանով, որ մարդիկ ավելի հաճախ իրենց դժվարությունների եւ փորձությունների մեջ ապավինել են սրբի բարեխոսությանը: Միամտություն է կարծել, թե եկեղեցին ձեւավորում է ավանդույթներ եւ դրանք պարտադրում ժողովրդին: Եթե ժողովուրդն այն չդարձնի իրեն, ապա ավանդույթը կյանք չի ունենա: 11 տարիները ցույց տվեցին, որ ժողովուրդը սիրեց այս տոնը»,-նշեց տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա նաեւ ընդգծեց, որ տոնի շրջանակներում իրականցվող բոլոր միջացառումներով փորձում են տոնն այնքան մոտեցնել մարդկանց, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն տոնի սեփականատեր զգա:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին