ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է

Արխիվ 12-16

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է իր երկրում տիրող տնտեսական խորը ճգնաժամից ժողովրդի ուշադրությունը շեղել «յուրօրինակ» մեթոդով: Վերջինս հրամանագիր է ստորագրել, որով 2016 թվականը Ադրբեջանի համար հայտարարել է մուլտիկուլտուրիզմի տարի:
Ալիեւը տարիներ շարունակ բոլոր հնարավորություններն օգտագործել է, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե իբրեւ Ադրբեջանն է հենց այն երկիրը, որը կարող է մուլտիկուլտուրիզմի ոլորտում ունեցած փորձով կիսվել աշխարհի հետ: Չնայած` այստեղ կա որոշակի ճշմարտություն, Ադրբեջանից բացի կա՞ որեւէ  երկիր (չհաշված Թուրքիան), որտեղ այդքան ջանասիրաբար կարող են ոչնչացնել այլ ազգերի` հատկապես հայերի մշակույթը:

 

 

Ի. Ալիեւը գուցե մոռացել է, թե մշակութային ինչպիսի ջարդ իրականացրեց Հին Ջուղայի հայկական խաչքարերի նկատմամբ: Չունենալով սեփական մշակույթ` այդ երկիրը սեփականաշնորհում է այլ ազգերի մշակույթը եւ բնականաբար այն պահելու համար դիմում է զանազան սադրանքների, որոնք քողարկելու նպատակով էլ ամեն տարի երկրում հռչակում է մուլտիկուլտուրիզմի տարի: Եթե Ադրբեջանը շարունակի հայկական քոչարիի, լավաշի եւ դուդուկի նման հայկական մշակութային մյուս արժեքներն էլ ադրբեջանական համարել, ապա կարելի է սպասել, որ 2016թ.-ին հաջորդող բոլոր տարիներին եւս Ալիեւն իր երկիրը կհռչակի մուլտիկուլտուրիզմի կենտրոն: Հետաքրքիր է, թե «մուլտիկուլտուրիզմի տարում» Ադրբեջանի «հանդուրժողականությունը» այլ մշակույթների հանդեպ ինչպես կարտահայտվի, չնայած` այդ երկրի օրինակը միշտ էլ ցույց է տվել, որ կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխի:
Այնպես որ, բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե վաղն Ալիեւն Ադրբեջանը հայտարարի աշխարհում ամենաժողովրդավարական եւ հանդուրժող երկիր:
Աշխարհին Ադրբեջանը կարող է միայն սովորեցնել, թե ինչպես կարող է մշակութային ցեղասպանություն իրականացնել այլ մշակույթների հանդեպ, բայց կիսվել մուլտիկուլտուրիզմի ոլորտում ունեցած փորձով եւ իրեն հռչակել մուլտիկուլտուրիզմի երկիր` պարզապես զառանցանք է եւ նման զավեշտի:
Կույտը մշակեց
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի