«Կարեւոր է, որ աշխատանքը չդադարի եւ չպետք է դադարի` մինչեւ քվեարկության վերջին վայրկյանը»

Արխիվ 12-16

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:

–Պարոն Դեմիրճյան, ըստ Ձեզ, կհաջողվի՞ ստորագրահավաքի միջոցով հակազդել ԵԽԽՎ-ի վրա, որպեսզի հակահայկական նախագծերը կյանքի չկոչվեն:

– Ստորագրահավաքը մեկն է այն նախաձեռնություններից, որ արել ենք: Առաջին անգամ է, որ նման հարցի հետ կապված այսպիսի քայլ ենք կատարել, եւ դրա նպատակներից մեկն է նաեւ այն, որ իրազեկ դարձնենք լայն հասարակությանը, որպեսզի ավելի խորամուխ լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Այսօր մեզ միանալով նաեւ Հայաստանն ու Արցախը` գրեթե արդեն 7 հազար ստորագրություն ենք հավաքել: Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նաեւ ակնարկել է, որ հայաստանյան պատվիրակությունը ստորագրահավաքի փաստը պետք է ներկայացնի ԵԽԽՎ նիստին` հավելյալ ճնշում բանեցնելով:

– Արդյո՞ք հաջողվել է ե՛ւ սփյուռքյան կառույցները, ե՛ւ հայաստանյան դիվանագիտական կորպուսի աշխատանքը համախմբված դարձնել ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի այդ հակահայկական բանաձեւերը չընդունվեն:

– Հնարավոր բոլոր միջոցները` լինի սփյուռքյան, թե դիվանագիտական, օգտագործել ենք, թե` ոչ, հայտնի կլինի քվեարկությունից անմիջապես հետո: Կարեւոր է, որ աշխատանքը չդադրի, եւ չպետք է դադարի` մինչեւ քվեարկության վերջին վայրկյանը: Բնականաբար, մեր հակառակորդներն էլ են աշխատանքի լծված` իրենց ուզած արդյունքն ապահովելու համար: Եվ այս նպատակով է, որ մեր գրասենյակը երկու հոգով ներկա կլինի Ստրասբուրգում` լիագումար նիստին`  աջակցելով նաեւ հայրենի պատվիրակությանը: Հանդիպումներ, նամակագրություններ եւ հեռախոսազանգեր են տեղի ունեցել եւ էլի կշարունակեն տեղի ունենալ ԵԽԽՎ անդամ պատգամավորների հետ, փորձել ենք նրանց բացատրել երկու բանաձեւերում ինչը եւ որն է անընդունելի: Հուսով եմ, որ մեր ուզած արդյունքին կհասնենք:

-Որոշ վերլուծաբաններ տեսակետ են շրջանառում, թե ԵԽԽՎ-ում վերոնշյալ բանաձեւերը չեն ընդունվի` միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտության շնորհիվ: Որքանո՞վ է տեսանելի նրանց ջանքերն այս ուղղությամբ:

– «Միայն» ասելը տեղին չէ, բայց, անշուշտ նրանց հայտարարություններն իրենց կշիռն ունեն: Մինսկի խմբի համանախագահները անջատաբար եւ հավաքականորեն քննադատեցին նշյալ երկու բանաձեւերի քվեարկությունը ԵԽԽՎ հանձնաժողովներում, որովհետեւ այն կվնասի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացին: Եվ սա մենք էլ ենք նշել, հայրենի պատվիրակությունն էլ է նշել: Բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ հուսալ, որ քանի որ համանախագահները կոչ են արել, ուրեմն` վերջ, այդպես էլ կլինի:

– Տեսնո՞ւմ եք այլ ելքեր, որոնք կարող ենք միասնաբար օգտագործել Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգը նվազեցնելու ուղղությամբ:

– Խավիարային դիվանագիտությունը պետք է դադարեցնել` բացահայտելով Ադրբեջանի իսկությունը. Ալիեւի իշխանության իսկական դիմագիծը, այնտեղ տիրող մարդկային իրավական խախտումներն ու բռնությունները, բանտարկությունները: Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիներն չեն հարգում, եւ մենք պետք է այդ շրջանակներում նախաձեռնող լինենք: Ինչու ոչ, նաեւ բացահայտենք «խավիարակերներին» եւ բարձրաձայնենք, որոնց մասին շատ է խոսվում եվրոպական շրջանակներում ու հատկապես այն կազմակերպություններում, որոնք մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքին են լծված կամ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության հարցերով են զբաղվում: Պետք է օգտագործել մեր ձեռքում եղած բոլոր լծակները, եւ լինել նախաձեռնող: Վստահ եմ, որ Ազգային ժողովի մեր պատվիրակությունն էլ նման մոտեցում ունի:

– Իսկ միգուցե ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում հաշվի առնելով` ընդհանրապես բոյկոտենք այս կառույցի աշխատանքները:

– ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտի ենթարկելն ամենադյուրին ելքն է: Մենք կողմնակից չենք նման կառույցները բոյկոտի ենթարկելուն: Վերջիվերջո, այս կառույցները միջազգային, համաեվրոպական կառույցներ են եւ իրենց կարեւորությունն ունեն` թեկուզ մեզ համար ոչ 100% բաղձալի արդյունքներով: Մինչդեռ Ադրբեջանը «սիրում է» բոյկոտի ենթարկել այն, ինչն իր դեմ է այսպիսի կառույցներում: Ինչպես, օրինակ, եղավ Եվրանեսթի դեպքում, երբ Ադրբեջանը քանիցս այն բոյկոտի է ենթարկել ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

– Եթե, Աստված մի արասցե, այս երկու հակահայկական բանաձեւերն ընդունվեն, ի՞նչ վնաս կարող է հասցնել Արցախյան հիմնախնդրի հարցում:

– Այս երկու բանաձեւերը խորհրդանշական են Հայաստանի եւ Արցախի համար, բայց իրավական կամ պարտադիր բնույթ չունեն: Անմիջականորեն վնասի մասին խոսք չկա, սակայն այս բանաձեւերը կարող են նախադեպ լինել, որպեսզի Ադրբեջանը փորձի միջազգային այլ կառույցներում էլ նման բանաձեւեր անցկացնել: Ու այդ առումով, Ադրբեջանի պատգամավորների համար եվրոպական շրջանակներում իբրեւ «ճակամարտ» են տեսնում այս զույգ բանաձեւերը: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է իր համար շահավետ նոր հարթակ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ուստի` պետք չէ թույլ տալ, որ այս ամենն իրականություն դառնա:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին