ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԳԱՌՆՈՒ  ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հունվարի 22-ին հերթական քննարկումն է լինելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ: Քննարկման ժամանակ պատկան մարմիններն  Արարատի գյուղացիներին  մանրամասն ներկայացվելու է  ծրագիրը, ինչպես նաեւ անդրադարձ է արվելու այն մտահոգություններին, որոնք հնչել են գառնեցիների կողմից:

Հիշեցնենք` Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին ընդունել էր մի որոշում, որով «համաձայնություն է տվել` Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով «Գալակտիկա» ՓԲԸ-ից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք անցկացնելուն»:  Գառնեցիները, սակայն, մտավախություն ունեն, որ   Գառնի-Քաղցրաշեն ծրագրի պատճառով  Ազատ գետը կցամաքի, իրենց այգիներն էլ կչորանան: «Առանց այդ էլ ջուրը քիչ է,  մեզ անգամ չի բավականացնում»,- մտահոգվում են  բնակիչները:

Ծրագիրն իրականացվում է  Համաշխարհային բանկի  ֆինասնավորմամբ:  Ծրագրի կյանքի կոչվելու դեպքում  Գառնու կիրճում գտնվող Ազատ գետում նախատեսվում է տեղադրել ջրընդունիիչ խողովակաշար, որը 980 լ/վրկ քանակությամբ ջուր պետք է հասցնի Արարատի մարզի 12 համայնք:

Խնդրի  մասին «Իրավունք»-ը զրուցեց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Վերջինս ասաց, որ  ինքը վաղն անպայման կմասնակցի քննարկմանը:  «Ազատ գետը ցածր է մոտ 200 մետր: Ջընդունիչ խողովակաշարով գետի ջրի  2/3-րդ մասը ձկնուղիով է  դուրս գալու: Այս ծրագրի շնորհիվ լուծվում է  12 համայնքի ջրի հարց, որոնք  ծախսում են կես միլիարդ դրամի էլեկտրաէներգիա` ջուր ունենալու համար: Ես անձամբ գիտեմ` ինչ է  նշանակում էլեկտրաշարժիչով ոռոգում կատարելը»,- ասաց գյուղապետը:

Ինչ վերաբերում է գառնեցիների այն մտահոգությանը, թե  Ազատ գետը կցամաքի, պրն Վարդանյանը  հերքեց այդ   լուրերը`ասելով, որ գետը չեն կարող ցամաքեցնել. «Ամենավատ տարին անգամ  850 լիտր ջուր դուրս է գալու»: Գառնեցիների մտահոգություններին էլ անդրադառնալիս   համայնքի ղեկավարն ասաց. «Ազատ գետի ափին  գառնեցիների մի մասը  հողատարածքներ ունեն: Ծրագրի  իրականացման դեպքում եթե վնաս հասցվի   հողատարածքներ ունեցողներին, ապա   ծրագրի պատասխանատուները պետք է վնասը փոխհատուցեն: Ի վերջո, գառնեցիներն այդ հողատարածքներով եկամուտ են ստանում:  Ես բանավոր համաձայնության եմ եկել պատասխանատուների հետ, որոնք համաձայնել են փոխհատուցման տարբերակին»:

Անդրադառնալով բնապահապանների  վաղվա բողոքի ակցիային ու միջամտությանն այս հարցին` Աշոտ Վարդանյանի խոսքով` Գառնի-Քաղցրաշեն ծրագրի էությունը ճիշտ պետք է ներկայացվի  բնապահպաններին. « Խոսքը գետը ցամաքացնելու, քանդելու մասին չէ: Ծրագրով փրկում են հայ ժողովրդի տարածքները»:

Գյուղապետը մինչ այսօր    խոսել է   գառնեցիների հետ առանձին-առանձին, բացատրել ծրագրի էությունը:  «Մեզ համար իսկական փրկություն կլինի Գառնու աղբյուրի, ներտնտեսային ցանցի  վերանորոգումը, որի շնորհիվ  ինքնահոս ջրամատակարարում կունենանք»,- վստահեցնում է  համայնքի ղեկավարը:

«Իրավունք»-ը  Գառնու գյուղապետարանի բակում  եւ համայնքում շրջելիս  հանդիպեց Գառնի գյուղի բնակիչներին, որոնց մի մասը կողմ էր Գառնի-Քաղցրաշեն ծրագրի իրականացմանը եւ համամիտ չէր այն կարծիքին, թե  դրա պատճառով   Ազատ  գետը կցամաքի:  Գառնեցիների մասն էլ   կարծես այնքան էլ լավ իրազեկված չէին  Գառնի-Քաղցրաշեն ծրագրից: Նրանք մտավախություն ունեն, որ  ծրագրի իրականացման դեպքում կպակասի խմելու ջուրը, մինչդեռ խոսքը ոռոգման ջրի մասին է:  «Տարեք: Թող էս մարդիկ էլ ցամաք մնան»,- կատակով ասաց գառնեցիներից մեկը: Գյուղապետն էլ հակադարձեց` ցամաք մնալու մասին խոսք չկա:

Մանրամասները` տեսանյութերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին