«ԵԽԽՎ-Ն ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՀԱՐԹԱԿ»

Արխիվ 12-16

«ԵԽԽՎ-Ն ԴԱՐՁԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՀԱՐԹԱԿ»


Ռուսաստանը կրկին իր խոսքի տերը եղավ, ու ՌԴ Պետդումայում եւ Դաշնային խորհրդում ռուս խորհրդարանականները միասնաբար որոշում կայացրին` չմասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին` անվերադարձ կերպով շրխկացնելով այդ կառույցի դուռը: Սա ԵԽԽՎ նախկին նախագահ Աննե Բրասորին խոստացել էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` նշելով, որ այդպես կվարվեն ռուս պատգամավորները, եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը շարունակի Ռուսաստանի հանդեպ երկակի ստանդարտների քաղաքականությունը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ 2014 թվականի գարնանը Ղրիմի ինքնորոշմամբ` այն վերամիավորվեց Ռուսաստանին, ինչը առ այսօր չի կարողանում մարսել վերոնշյալ եվրակառույցը: Այս, ինչպեն նաեւ ԵԽԽՎ-ի կեղտոտ սավանի ու ռուս-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

 

«ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ` ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ»


–Պարոն Միխեեւ, ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը չմասնակցելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին` ի՞նչ կկորցնի կամ ճիշտ հակառակը` ի՞նչ ձեռք կբերի:

– ԵԽԽՎ-ն, ուղղակի, դատարկ զազրախոսության տեղ է: Անկեղծ ասած, նախորդ տարիներին էլ Ռուսաստանին այն ոչինչ չի տվել: Մենք վճարում էինք լուրջ գումարներ` ԵԽԽՎ-ում անդամակցության համար, բայց այնտեղ մեր օգտին ոչ մի որոշում այդպես էլ չընդունվեց: Այնպես որ, Ռուսաստանի Դաշնության համար չկա որեւէ իմաստ` մասնակցելու ԵԽԽՎ նիստերին` ծեծվող տղաների կարգավիճակում: Այն պարզապես վերածվեց Ռուսաստանին քննադատող հարթակի: Եվ եթե առավել անկեղծ լինեմ, ըստ իս, ԵԽԽՎ աշխատանքներին չմասնակցելով` մենք ոչինչ չենք կորցնում ու դրա համար էլ ՌԴ խորհրդարանականները որոշում կայացրին կամավոր չմասնակցել հերթական նստաշրջանին: Շեշտում եմ` ՌԴ-ն ինքնակամ է հրաժարվել ԵԽԽՎ նիստերից, ոչ ոք չի կարող ռուսական պատվիրակությանը դուրս հրավիրել այդ կազմակերպությունից:

– Բազմիցս հրապարակվել է այն մասին, որ ներկայիս ԵԽ խորհրդարանական վեհաժողովը շեղվել է իր հիմնարար արժեքներից: Ասվածի վառ օրինակն էլ այն է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում են հայտնվել երկու հակահայկական բանաձեւերի նախագծեր, որոնք ակնհայտորեն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– ԵԽԽՎ-ն պետք է լիներ իրավահավասար քննարկումների հարթակ, բայց այն դարձավ քաղաքական հաշվեհարդարի տեղ, որտեղ արեւմտյան, եվրոպական երկրները սկսեցին գնահատականներ հնչեցնել մյուսների հասցեին: Այդպիսի քննարկումները ոչ մեկին պետք չեն: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-յան բանաձեւերին, չմոռանանք, որ նրանց ընդունած որոշումները երբեք չեն եղել պարտադիր կիրառման համար, դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրում:

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԴԱԺԱՆ ԷՐ»

–Ի դեպ, գաղտնիք չէ նաեւ, որ ԵԽԽՎ կոռումպացված եվրապատգամավորների շրջանում այս կամ այն հարցի վերաբերյալ վճռորոշ դեր է կատարում դոլարը: Այսքանից հետո արժե՞ ընդհանրապես վստահել ԵԽ խորհրդարանական վեհաժողովին:

– ԵԽԽՎ-ին վստահել, թե չվստահել, սա ամենքի անձնական գործն է, բայց այն այսօր դարձել է քաղաքական ճնշման գործիք: Մասնակցել այդ կազմակերպության աշխատանքներին ու վստահել, կներեք, ես չեմ հավատում եւ վերջ:

– Շարունակելով Եվրոպայի վարած քաղաքականության թեման` եւս մեկ հարց. ըստ Ձեզ` ո՞ւր է գնում Եվրամիությունը, երբ անգամ Ավստրիան է լրջորեն մտադիր դուրս գալ այդ միությունից:

– Եվրամիությունը վերածվել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի միգրանտների համար մի մեծ ճամբարի, ինչի արդյունքը մենք տեսնում ենք ահաբեկչությունների տեսքով: Իրենք կարծում էին, որ ամենալավն են աշխարհում, բայց նրանք ավերեցին մի շարք երկրների, ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ այսօր քաղում են դրա արդյունքները: Նրանց թվում էր` աշխարհն այլ ուղղով է ընթանալու, բայց ստացվեց, որ իրականությունը շատ ավելի դաժան էր: Եվ հիմա եվրոպական մեխանիզմները դեռես չեն կարողանում դրա դեմն առնել:


«ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ՈՒՆԵՆԱ»


–Եվ վերջում հետաքրքիր է Ձեր քաղաքագիտական տեսակետը` Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ:

– Բայց ի՞նչ է փոխվել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում: Այս հակամարտությունը ոչ մի լուծում չի ունենա եւ ինչպես կա, այդպես էլ կմնա, որովհետեւ դրա շուրջ չեմ տեսնում ոչ մի հնարավորություն, որ այդ հարցը կլուծվի: Պետք է լինի փոխզիջում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց ես դեռ այդ փոխզիջման հնարավոր տարբերակը չեմ տեսնում:

– Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս կգնահատեք:

– Վատ եմ գնահատում եւ, ընդհանրապես, այս հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Ընդ որում` սա նոր երեւույթ չէ, այլ վերջին 30 տարիների ընթացքում այդպես է եղել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի