ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ

Շուտով կլրանա 2009 թվականին իր բնակարանի դիմաց դարանակալած մարդասպանի կրակոցներից ոստիկանության գնդապետ, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության 7-րդ տարին: Իսկ գործը դեռ բացահայտված չէ, թեեւ քանիցս բացահայտման մասին հուսադրական հայտարարություններ եղել են: Փոխոստիկանապետի հայրը՝ ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ, այս տարիներին ակտիվորեն փորձում էր հասնել բացահայտմանը: Մինչդեռ՝ առ այսօր նրա մոտ դեռ մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ մութ են մնում: Հարցեր, որոնք, ինչպես պարոն Մհերյանն է ասում. «Ինքնին խոսում են գործն ի սկզբանե սխալ ուղղով տանելու, շեղելու մասին»: Փոխոստիկանապետի հայրը մեզ հետ զրույցում բազում անպատասխան հարցերից անդրադարձավ մի քանիսին: Մասնավորապես, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր որդուն վարչապետի նվիրած զենքը, որը սպանության օրը եղել է Գեւորգի մոտ, հետագայում դարձել է ոստիկանության տաբելային զենք.

 

 

 

- Որդուս առեղծվածային սպանությանը վերաբերող հարցերն այնքան շատ են, որ դրանց անդրադառնալուն ժամանակը չի հերիքի, բայց դրանցից մի քանիսը հնչեցնեմ: Հենց, օրինակ, որդուս մոտ եղած զենքի պատմությունը. ես հիմա պատրաստվում եմ զենքն ու շորերը տալ ԴՆԹ-ի փորձաքննության: Մինչդեռ՝ շորերը կան, բայց զենքը չի պահպանվել: Սպանությունից երկու ամիս հետո զենքը փաթեթավորվել, կնքվել է 26 կնիքով եւ ուղարկվել ոստիկանություն: Դա նշանակում է, որ կնիքները բացվելուց հետո զենքն անպայման պետք է անցներ փորձաքննություն: Մինչդեռ պարզվում է, որ առանց որեւէ փորձաքննության, փաթեթավորումը բացել եւ գրանցել են` որպես ոստիկանության տաբելային զենք: Շատ հետաքրքիր է՝ ոստիկանությունում զենք չկա՞ր, թե սպասում էին, որ ինչ-որ մեկին սպանեն, որ իր անձնական եւ ոչ թե տաբելային զենքը տային մեկ ուրիշին: Սա շատ տարօրինակ բան է, իսկ այս տարօրինակությունը եղել է նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանի ժամանակ:
Մեկ այլ տարօրինակ փաստ` նույն զենքի հետ կապված. երբ դեպքի վայրում փորձաքննություն է կատարվել, փորձագետը նշել է. «Կարեւոր մատնահետքեր չկան»: Ի՞նչ է նշանակում` կարեւոր, ո՞վ է որոշել կարեւորն ու անկարեւորը: Կամ` լավ, որդուս մատնահետքերն է՞լ չկային, քանի որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Գեւորգս պայքարել է: Կա եւս մեկ տարօրինակ փաստ, այն փամփուշտները, որոնք օգտագործվել են որդուս սպանության ժամանակ, նույն փամփուշտներից առգրավվել են Խորեն Իգիթյանի ¥ով ժամանակին մեղադրվում էր- Հեղ.¤ տանը` խուզարկման ժամանակ: Երբ ես հարց տվեցի Հեկտոր Սարդարյանին (նախկին ոստիկանության գեներալ) այդ փաստի վերաբերյալ, նա ինձ պատասխանեց, թե դա Ղարաբաղից է մնացել նրա մոտ: Սա գործը «սարքելու» մի ձեւ է. սա իմ օբյեկտիվ կարծիքն է:
Կամ եզրակացություն կա, ըստ որի՝ այդ օրը որդուս անցած ճանապարհի բոլոր տեսախցիկները ստուգվել են, եւ կրկին ոչ մի հետաքրքրող բան չկա: Բայց զարմանալին այն է, որ այդ եզրակացությունը` որպես այդպիսին, փաստացի գոյություն չունի: Ավելին՝ նույնիսկ տեսախցիկներն են անհայտացել, այդ դեպքում` ինչի՞ հիման վրա են նման փաստաթուղթ ստորագրում:
Որդեկորույս հայրն ակնկալում է, որ գոնե առաջիկայում Ազգային անվտանգությունը կտա իր հարցերի պատասխանը.
- Վերջերս դիմեցի Դատախազություն, որ, որպես պաշտոնատար անձանց հետ կապված գործ, սպանության գործը փոխանցվի Ազգային անվտանգություն, քանի որ մնացել է մի կառույց, որին դեռ հավատում եմ: Բայց, ցավոք, ինձ մերժել են, պատասխանելով, որ անհնար է: Ես չեմ հավատում ներկայիս գործը վարողներին` Քննչական կոմիտեին: Ես իրենց արած աշխատանքով բավարարված եմ, բայց մարդիկ առաջ չեն կարողանում գնալ, որովհետեւ այդպես էլ չկան հուզող հարցերի պատասխանները: Թե՛ իրավապահները, թե՛ նույնիսկ իրավական կրթություն չունեցող մարդիկ, երբ կարդում են սպանության գործը, զարմացած ասում են «Էս ո՞նց են խառնել գործը»: Իսկ եթե խառնում են գործը կամ «սարքում» մեկ ուրիշի գլխին, դա փաստում է, որ կա՛մ իրենք են պատվիրատուները, խառնողները, ուրիշին «գարանտիա» տվողները, կա՛մ ինչ-որ մի բանի դիմաց իրականությունը փորձել են կոծկել ու «սարքել» ուրիշի գլխին:
Ինչ խոսք, ի սկզբանե մեղադրվող Իգիթյան եղբայրներն ունեն իրենց որոշակի դերակատարումը. հակառակ դեպքում ժամանակին չէին գնա համագործակցության իրավապահ մարմինների հետ՝ ժամանակ անց, կանխորոշելով հետագա վտանգը` հրաժարվելով համագործակցելուց: Այլ տարբերակ ես չեմ տեսնում, եւ եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող ասի եւ ես ներողություն կխնդրեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի