ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԸ ՄԻԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ

Արխիվ 12-16

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԸ ՄԻԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ

 

ՀՀ մշակույթի նախարարությունում մինչեւ սույն թվականի փետրվարի 15-ը բոլոր ստեղծագործական միություններից ստացված առաջարկությունները կամփոփվեն, եւ հայտնի կդառնա, թե այս տարվա հոբելյաններից որոնք կնշվեն ու ինչպիսի հանդիսավորությամբ: Այս մասին փորձեցինք մանրամասներ պարզել մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց իր անձնական մոտեցումը.

-Հոբելյանները նշելը մեր գործունեության ուղղություններից մեկն է, եւ, ըստ իս, իհարկե, պետք է անդրադառնալ եւ հանրահռչակել մեր մեծերին, սա նաեւ մեր պարտքն է: Բայց ավելի շատ հոբելյաններին անդրադառնալիս` պետք է փորձենք մնայուն բաներ ստեղծել: Երեկոներ կազմակերպելը շատ լավ է, հանրահռչակում է այդ մարդու կենսագրությունը, նրա կատարած աշխատանքը, հավաքվում ենք, հիշում, բայց ավելի լավ է տվյալ գործչի մասին փորձենք գիրք հրատարակել, սկավառակներ թողարկել, ստեղծագործություններից մեկը տպագրել եւ այլն:Մի այսպիսի մոտեցում կա. վերջին տարիներին դիմում են` այս կամ այն արվեստագետի հոբելյանը նշելու համար անհատներ, բարեկամներ, հարազատներ, միություններ եւ տպավորություն է ստեղծվում, թե հոբելյաններին անդրադառնալը եւ կազմակերպելը միայն նախարարության գործն է: Իհարկե, նախարարությունն ունի պարտավորություն, բայց այս գործունեությամբ ակտիվ զբաղվելը բերել է նրան, որ շատ ստեղծագործական միություններ միայն կարող են ֆիքսել, թե այս տարի ունենք այս հոբելյանները եւ ներկայացնել նախարարությանը` առանց կոնկրետ առաջարկների, առանց իրենց գործունեության մեջ դա ներառելու: Սա բացասական տենդենց է, եւ մենք փորձում ենք այնպես անել, որ հոբելյաններ նշելու առաջարկություններ ներկայացնողներից պարտադիր ստանանք նաեւ իրենց առաջարկները:

- Ո՞րն է նախարարության որդեգրած քաղաքականությունն այս հարցում, որովհետեւ, եթե, օրինակ, նշվում է այսինչ արվեստագետի 60-ամյակը, բայց չի նշվում 65-ը, կրկին թիրախում է հայտնվում նախարարությունը:

- Ընդհանրապես, մենք ներքին իրավական ակտ էինք ստեղծել, որ հոբելյանը 25-ականներն են, այսինքն` 50-ից բարձր տարիք ունեցողներին` գումարած 25-ներով էինք առաջ շարժվում: Բայց հետո տեսանք, որ կան մեծեր, որոնց, այսպես ասած, բոլոր «կլոր» ամյակները նշելու հանրային պահանջ կա: Իսկ ժողովուրդը «կլոր» ամյակ ասելով` հասկանում է գումարած 5: Այնպես որ, սա տարբերակված մոտեցում է, այլ` ոչ օրենք կամ իրավական ակտ: Նշել-չնշելը որոշվում է տվյալ անձի ունեցած ավանդով, հասարակական պահանջով, այն նախաձեռնություններով, որը ցուցաբերվում է: Իհարկե, հենց տարվա սկզբին ունենում ենք բոլոր 5-ով կամ զրոյով ավարտվող 70-ից բարձր տարիք ունեցող մշակութային գործիչների անունների ցանկը, որն ի մի ենք բերում ու լուրջ քննարկումներ ծավալում դրա շուրջ:

- Որքանո՞վ է հաջողվում ողջ ցանկը մեկ տարում հասցնել իրականացնել:

- Իհարկե, ամբողջ պլանավորած ցանկը կարող է այնպես ստացվել, որ չիրականանա, որովհետեւ նախաձեռնողները, թեպետ ներկայացնելիս շատ ակտիվ են, բայց իրականացնելիս օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրներ են ունենում: Սակայն, նախարարությունը բոլոր նախաձեռնությունների հետ բանակցում է եւ բոլորի հետ այն նշելու ձեւաչափ է ընտրում: Նախորդ տարվա հոբելյաններն այնքան շատ են, որ այդքանը անգիր թվարկել կդժվարանամ, բայց կարող եմ ասել, որ մենք անդրադարձել ենք մոտ 42 հոբելյանի, որի շրջանակում 50-ից ավելի միջոցառումներ ենք իրականացրել` երեկոներ, համերգներ, ներկայացումներ, փառատոններ, շնորհանդեսներ, 21 հեռուստահաղորդում է եղել տարվա հոբելյանների մասին, ինչպես նաեւ հատուկ ֆիլմեր, հեռուստաեթերներ: Տպագրվել է 28 գիրք, որից 5-ը նոտաներ, 23-ը` ուղղակի նվիրված այդ մարդկանց: Եվ սա ես նշում եմ առանց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, եթե դա էլ փորձեմ գումարել շատ մեծ քանակություն կլինի, որովհետեւ ընդհանուր առմամբ`  տարելիցները եւ հոբելյանները միեւնույն ցանկի տակ է նշվում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի