ՄԻՋԱԴԵՊ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ. «ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԵԶ»

Արխիվ 12-16

ՄԻՋԱԴԵՊ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ. «ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԵԶ»

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության  անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության  գրասենյակում այսօր կազմակերպել էր  հանդիպում` իր հասցեին մեղադրանքներ ուղղողների հետ դեմ առ դեմ  խոսելու: Այսօր  կուսակցության գրասենյակում  կայացավ հանդիպումը, սակայն այն առանց սկանդալի չանցավ:   Մինչ  միջադեպը  պրն Փաշինյանն ասաց, որ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքներին պատասխանում է իր գործունեությամբ: «Ես ցավում եմ,  որ այն մարդիկ, ովքեր ամեն օր, անընդհատ հանրությանն ահազանգում են, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն իմ ու Բաղրամյան 26-ի կապերի մասին, այսօր չեն եկել, որ մենք այդ հավաստի տեղեկությունները քննարկենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա ելույթից հետո խոսքով հանդես եկավ    Ջաղինյան ազգանունով մի կին ով պահանջեց Փաշինյանից  ներկայացնել իր անելիքը:  «Ես այդ թեմային այնքան շատ եմ անդրադարձել»,- ասաց Փաշինյանը:

«Իմ նման տուպոյի համար մի հատ էլ անդրադարձեք, ես չեմ հասկանում»,- հակադարձեց կինը, ապա  Փաշինյանիյ հիշեցրեց 2008 թ-ի մարտի մեկի դեպքերը: «2008 թվականի դեպքերի մասին խնդրում եմ խոսեք, Ձեր ներկայացումը, ո՞վ էիք Դուք այնտեղ: Այն փաստը, որ մահացել է ոչ թե 17 մարդ, այլ117 մարդ, բոլորս գիտենք, փաստեր էլ կան, և պատեհ դեպքում ես այդ ամենը կներկայացնեմ»,- հայտարարեց քաղաքացին:

Կուսակցության անդամն էլ  ասաց, որ մարտի մեկին ինքն օրինականությունն ու սահմանադրությունն է  պաշտպանել եւ ամեն ինչ արել է` հօգուտ հայ ժողովրդի:

Ի դեպ, կուսակցության գրասենյակը լքելուց առաջ  տիկին Ջաղինյանը թողել է  իր հեռախոսահամարը, ապա դիմել է Փաշինյանին ու ասել. ««Ինչո՞ւ քո նմանները, որ քաղաքական դաշտում իրենց ճոռում են և իրենց ընդդիմություն են որպես այդպիսին ցույց տալիս... ինչու՞ մինչև այսօր փոփոխություն չկա, ի՞նչ ինտիտուտցիոնալ ընդդիմություն, հիմա էլ մի 20 տարի պիտի քո ինստիտուտցիոնալը պիտի բան անե՞նք... ժողովուրդը մեռնում է այսօր... Եվ իմիջիայլոց, ես քեզ ոչնչացնելու եմ քո քաղաքական դաշտում, սա էլ իմ հեռախոսահամարը,  բան կունենաս ասելու, կզանգես կասես... ոչնչացնելու եմ, երկուերեսանի»:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի