Արմինե Կիրակոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ»

Արխիվ 12-16

ԱՐՄԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ»

 

Շուտով կկայանա ArmBody Project-ի կողմից կազմակերպված «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մրցույթի երրորդ` կիսաեզրափակիչ փուլը: Իսկ մինչ այդ անդրադառնանք արդեն իսկ կայացած երկրորդ փուլին, որի ժամանակ մասնակիցները ժյուրիին ներկայացան հայկական կատարումներով: Մասնակիցներից ԱՐՄԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ «Իրավունքը» զրուցեց իր կատարման, մրցույթի եւ սպասելիքների մասին:

- Արմինե, մրցույթի առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայանային արտասահմանյան կատարումներով, իսկ այս փուլում` հայկական, որքանո՞վ էր հեշտ կամ բարդ այդ անցումը:

- Առհասարակ, կարծում եմ ու նաեւ մասնագետների տեսակետն էլ է, որ հայկական երգեր երգելը ավելի դժվար է, քան արտասահմանյան: Ըստ իս, լավ հայերեն երգերը այդքան էլ շատ չեն ու այդ իսկ պատճառով դժվար էր անցում կատարելը արտասահմանյանից հայկական երգերի: Ասեմ, որ այս փուլում երգել եմ Արամ Սաթյանի «Կապույտ երազ» երգը, որը ոչ այնքան շատ լսված երգ է: Գտնում եմ, որ մենք հենց այդպիսի երգեր պետք է ներկայացնենք, որ հանրությունը ճանաչի դրանք, քանի որ գեղեցիկ կոմպոզիտորական երգեր ունենք:

- Ի տարբերություն շատ մասնակիցների, Դուք որոշակի երաժշտական կրթություն ունեք: Հետաքրքիր է, թե Ձեզ համար որքանո՞վ է այս մրցույթը կարեւոր:

- Այո, իրավացի եք, ես սովորում եմ էստրադային-ջազային արվեստի քոլեջում, բայց ինչպես մյուսների համար, այնպես էլ ինձ համար, այս մրցույթը մեծ փորձ է: Ու պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք ցանկացած մրցույթի` լինի հեռուստատեսային, թե այլ ձեւաչափով: Այնպես որ, եթե մասնակցում ես որեւէ մրցույթի, ուրեմն` պետք է կարողանաս ներկայանալ հավուր պատշաճի:

- Իսկ որքանո՞վ իրականացան սպասելիքներդ:

- Ինձ համար առաջին հերթին կարեւոր է ժյուրիի սպասելիքներն արդարացնելը, քանի որ կարծում եմ` նրանք նախորդ փուլերում ամեն մասնակցի լսելուց հետո ունեն որոշակի սպասելիքներ հաջորդ փուլում: Դրա համար էլ ձգտում եմ փուլ առ փուլ ավելի զարգացնել կատարողականս:

-Ի դեպ, ժյուրիի մասին, նրանք հենց առաջին փուլում խոստանում էին ավելի խիստ լինել: Ի՞նչ եք կարծում կկարողանաք հաղթահարել հերթական փուլը ու դեռեւս մնալ այս երաժշտական նախագծում:

- Դեռ ժյուրին իր խոսքը կասի: Մյուս փուլ անցնում են լավագույնները, չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում, սպասելիքներս մեծ են ու հույս ունեմ …Ինչ վերաբերում  է նրան, որ փուլ առ փուլ ավելի մեծանում է ժյուրիի խստությունը, բնական է, քանի որ նրանց պահանջը մեզնից` մասնակիցներիցս, ավելի է շատանում:

- Եվ վերջում եւս մեկ հարց. ի՞նչ կավելացնեիք կամ կփոխեիք «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մրցույթում:

- Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխելու կարիք կա, որովհետեւ ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ ժյուրիի անդամները պրոֆեսիոնալ են: Պարզապես, կցանկանայի, որ մասնակիցներս բեմ դուրս գալուց առաջ էլ ավելի լուրջ վերաբերվենք թե՛ մեր հագուստին, թե՛ մեր երգած երգին` ընտրելով այնպիսի երգ, որը համապատասխան կլիներ մեր ձայնին: Չմոռանանք` հենց ժյուրին էլ է նշել, որ մեծ տեղ է տալիս բեմական կուլտուրային: Մի գեղեցիկ խոսք կա` «Ունենալ արվեստը մեր մեջ», ինձ համար առաջին հերթին սա է կարեւոր:

Հավելենք, որ մրցույթի երկրորդ փուլում արդարացան ինչպես Արմինե Կիրակոսյանի սպասելիքները, այնպես էլ մնացյալ 23 մասնակիցների, քանի որ թեպետ հաջորդ փուլ պետք է անցնեին ընդամենը 15 հոգի, սակայն  նախագծի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանի որոշմամբ` բոլոր 24 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Իսկ առաջիկա փուլում մասնակիցները ժյուրիի առաջ կներկայանան ֆիլմերում կամ մուլտֆիլմերում հնչած հայտնի երգերով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի