Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍԻ» ՄԱՐԶԻՉԸ ԿԱՇԱՌՔ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ, ՉԻ ՏՎԵԼ, ԽԱՂՆ ԷԼ ՉԻ ԾԱԽԵԼ

Արխիվ 12-16

Լ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍԻ» ՄԱՐԶԻՉԸ ԿԱՇԱՌՔ ՉԻ ՎԵՐՑՐԵԼ, ՉԻ ՏՎԵԼ, ԽԱՂՆ ԷԼ ՉԻ ԾԱԽԵԼ

 

 

ԱԱԾ կողմից քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորված Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի փաստաբան՝«Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը հունվարի 23-ին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ խոսեց իր պաշտպանյալի մասին. «Տեղեկացնեմ, որ այնքանով, որքանով տիրապետում եմ քրեական գործի նյութերին իմ պաշտպանյալի մասով, կարծում եմ, որ իմ պաշտպանյալը չի կատարել այնպիսի արարք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Դրված է հոդված կաշառք վերցնելու եւ խաղը ծախելու, իմ պաշտպանյալը կաշառք չի վերցրել, կաշառք չի տվել, խաղն էլ չի ծախել»: Լեւոն Բաղդասարյանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը վերջին խաղի շրջանակներում խաղադրույք չի կատարել.«Չնայած դա գործի հետ կապ չունի, բայց եթե մենք դիտարկում ենք՝ նա կամ իր անունից հորդորած երրորդ անձը խաղադրույք կատարել է, թե ոչ, վերջինիս անունից հայտարարում եմ, որ ոչ»: Իսկ այն հարցին թե ինչ վերաբերմունք ունեն այս ամենի նկատմամբ ակումբի ֆուտբոլիստներն ու մյուս անդամները պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ակումբի անունից չեմ կարող հայտարարություն անել, որովհետեւ չունեմ լիազորություն: Ես դժվարանում եմ ասել թե ակումբի այլ անդամներ ի՞նչ գործառույթներ են իրականացրել տվյալ քրեական գործի հետ կապված եւ նախաքննությունն ինչ գնահատական կտա: Ես ընդամենը կարող եմ ասել իմ պաշտպանյալի հետ կապված, բացառապես իմ պաշտպանյալի հայտարարությունից ելնելով, որ նա չի կատարել արարք, որը նախատեսված է ոչ միայն այն հոդվածով, որն իրեն առաջադրվել է այլեւ՝ որեւէ արարք նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով: Բայց ակումբի այլ անդամներ որեւէ բան արել են թե ոչ դժվարանում եմ ասել»: Իսկ «Իրավունքի» հարցին թե այդ դեպքում ինչի՞ արդյունքում է Գագիկ Սիմոնյանի անունը հայտնվել այս սկանդալի կենտրոնում Լեւոն Բաղդասարյանը նշեց. «Եկեք չշտապենք, գնում է նախաքննություն, եւ նախաքննության ընթացքում վստահ եմ՝ շատ հարցերի պատասխաններ կտրվեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. նոյեմբերին Երեւանի «Ուլիս » ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առաձին ֆուտբոլիստների միջեւ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ



Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի