Մեծ Բրիտանիայի բուսակեր դեսպանը ոչ միայն հրաժարվեց հայկական խավիարից, այլեւ հարազատ պատգամավորից

Արխիվ 12-16

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲՈՒՍԱԿԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՎԻԱՐԻՑ, ԱՅԼԵՎ ՀԱՐԱԶԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ

 

Այսօր Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց կայացավ «Հանուն Օրենքի» հասարակական շարժման բողոքի ակցիան, որին միացել էին մտավորականներ, հկ ներկայացուցիչներ ու կուսակցական երիտթեւեր: Ակցիայի մասնակիցները` Մեծ Բրիտանիայի փոխդեսպան ՄԱՅՍ ՄՈՐՍԻՆ փոխանցեցին իրենց պահանջագիրը, որում մասնավորապես ասված էր. «Դատապարտում ենք Մեծ Բրիտանիային ու Բոսնիա եւ Հերցեգովինային, որ վերջիններս, վաճառվելով ադրբեջանական իշխանություններին, փորձում են ստիպել հայկական կողմին հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին` հայերին անվանելով զավթիչներ: 2016 թ.-ի հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական  զեկույցների շուրջ. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում»` պատրաստված բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի կողմից, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի` Ղարաբաղում Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը, որը կրում է հետեւյալ վերնագիրը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից»: Ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորին Ադրբեջանը կարողացել է գնել «խավիարային դիվանագիտության» միջոցով եւ այդ պատճառով է, որ ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից: Այսպիսով, «Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստները պահանջում են` չեղյալ  հայտարարել բրիտանիայի պատգամավորի կողմից ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական զեկույցը»: Ի դեպ, ակցիայի մասնակիցները նաեւ սիմվոլիկ հայկական իշխանի խավիար էին բերել, որպեսզի փոխանցեն դեսպանին` մատնանշելով Մեծ Բրիտանիայի ԵԽԽՎ-յան պատգամավորի ադրբեջանական խավիարային դիվանագությանը ծախված լինելու փաստը: Սակայն, փոխդեսպան Մ.Մորսին նշեց. «Ներեցեք, բայց չեմ կարող խավիարն ընդունել, որովհետեւ մեր դեսպանը բուսակեր է: Ես լսեցի ձեզ, հասկանում եմ եւ հարգանքով եմ վերաբերում: Բայց, Ուոլթերը ԵԽԽՎ-ում պառլամենտն է ներկայացնում, ոչ բրիտանական կառավարությունը: Մեր ժողովրդավարական համակարգում մեծ տարբերություն ունենք պառլամենտի եւ կառավարության միջեւ: Իսկ մենք որպես դիվանագետներ, բնականաբար, ներկայացնում ենք բրիտանական կառավարությունը: Եվ շատ կարեւոր է, որ հայությունն էլ իմանա բրիտանական կառավարության մոտեցումը. ի տարբերություն ԵԽԽՎ-ի, տեղեկացնեմ, որ մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին»: Իսկ շարժման համակարգող խմբի անդամ, «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպության» ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եվրոպացի դիվանագետին զգուշացրեց. «Եթե այդ հակահայկական զեկույցներն ընդունվեն, ԵԽԽՎ-ն, որպես միջազգային կառույց, կկորցնի իր արժեքն ու դերը ոչ միայն ՀՀ-ում ապրող հայերի աչքերում, այլ ամբողջ աշխարհի, իսկ մենք քիչ չենք աշխարհում: Եվ եթե Բրիտանիան աջակցում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը, ուրեմն` ինչպե՞ս հասկանանք, երբ բրիտանացի պատգամավորը այնպիսի զեկույց է պատրաստում, որի անգամ վերնագիրն է միակողմանի ու հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին, էլ չեմ ասում բովանդակության մասին»: Իսկ փոխդեսպանի այն առաջարկին, որ ակցիայի մասնակիցներից երկու հոգով մտնեն դեսպանատուն ու խոսեն դեսպանի հետ, ի պատասխան Ա. Ղուկասյանն ընդգծեց. «Եթե մենք իմանանք, որ այդ խոսակցությունը դեսպանի հետ ինչ-որ արդյունք կտա` գոնե մասամբ, ապա մենք պատրաստ ենք գալ եւ զրուցել: Իսկ եթե, ուղղակի, լինելու է զրույց զրույցի համար, մենք չունենք ոչ մեկի հետ զրույցելու: Մենք կխոսենք դեսպանի հետ վաղվա քվեարկությունից հետո»:

Հավելենք, որ բողոքի ակցիայից քիչ անց, Բրիտանիայի դեսպանատունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Միացյալ Թագավորության կառավարությունը խրախուսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի առաջընթացը եւ Եվրախորհրդի (կամ դրա որեւէ բաղկացուցիչ մարմնի) աջակցությունը այդ աշխատանքներին: ՄԹ-ն մտահոգված է վերջին շրջանում առաջնային գծում լարվածության բարձրացմամբ եւ կոչ է անում կողմերին գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շրջանակներում»: 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին