ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`ՄԻՊ ԴԱՌՆԱԼՈՒ ԱԽՈՐԺԱԿԻ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ԴԵՐԵՐՈՒՄ ՉԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ`ՄԻՊ ԴԱՌՆԱԼՈՒ ԱԽՈՐԺԱԿԻ ՄԱՍԻՆ.

«ԵՍ ԻՆՁ ՇԱՏ ԴԵՐԵՐՈՒՄ ՉԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ԲԱՅՑ...»

 

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` առաջարկվե՞լ է նրան ՄԻՊ-ի պաշտոնը: Պատգամավորը, սակայն, հստակ չպատասխանեց. «Մեր խմբակցությունում ու կուսակցությունում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, թեկնածություն  առաջադրել-չառաջադրելու  հարց չի քննարկվել: Քննարկումներ կլինեն, կիմանաք»,- հակիրճ պատասխանեց սկանդալային նախկին դատախազը:

«Իրավունք»-ի հարցին` Կարեն Անդրեասյանի հրաժարականը հիմնավորված էր, ՀԱԿ պատգամավորը հրաժարվեց անգամ դա մեկնաբանել: «Ես որեւէ մեկի հայտարարություն երբեք չեմ մեկնաբանում: Հարցրեք նրանից»:

Լրագրողներից մեկի հարցին` իրեն տեսնում է ՄԻՊ պաշտոնում, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Ես ինձ շատ տեղերում չէի տեսնում, բայց հիմա ես ԱԺ պատգամավոր եմ: Էլի շատ դերերում ինձ չեմ տեսել, բայց կյանքը պարտադրել է»:


Հ.Գ. Ընդդիմադիր պատգամավորը, որը ՀՀՇ-ական իր կուսակիցներից հաճախ ետ չէր մնում եւ առիթը բաց չէր թողնում իշխանությանը պատեհ-անպատեհ քննադատելու` մոռանալով 1990-ի` ՀՀՇ-ի իշխանության տարիներին տեղի ունեցածը, ի զարմանս մեզ այս անգամ որեւէ թթու խոսք չասաց ոչ իշխանության, ոչ էլ Անդրեասյանի մասին: Միգուցե Ջհանգիրյանն ինչ-որ ակնկալիքներ ունի՞:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի