ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, մեր երկրի` քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացիների մոտ տպավորություն է, թե ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը համարյա թե լուծված-պրծած է: Սակայն դա բավականին հեռու է քաղաքական իրականությունից, ինչը փաստել են ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այնպես էլ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Բայց... ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՆԻՄԱՍՏ ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Այնուամենայնիվ, գրեթե յուրաքանչյուր դաշնակ պատգամավոր ասուլիսից ասուլիս շարունակում են կոալիցիայի թեման` չտեսնելու տալով հանրապետականների պարզ խոսքը, որ կոալիցիայի մասին խոսակցություններ չեն եղել որպես այդպիսին: Ի դեպ, այդ հողի վրա արդեն ներկուսակցական կոնֆլիկտ էլ է առաջացել` համացանցում շրջանառվել է տեղեկատվություն, որ Սփյուռքի դաշնակները պահանջել են Հրանտ Մարգարյանի հրաժարականը` սպառնալով հակառակ դեպքում նվազագույնի հասցնել ՀՅԴ հայաստանյան կառույցի հետ շփումները:

 

 

Բայց, խոշոր հաշվով, այս պահին ՀՀԿ-ն կոալիցիայի խնդիր չունի ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ ԲՀԿ-ի հետ: ԱԺ-ում որեւէ հարց, այդ թվում եւ Ընտրական օրենսգրքի հարցը լուծելու համար մինչեւ այս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը ամեն ինչ ընդունվելու է պարզ մեծամասնությամբ, եւ օրգանական օրենքները որակել մեծամասնությամբ ընդունելը, ուժի մեջ է մտնում միայն 2017-ի ընտրություններից հետո: Այսինքն` ԱԺ-ում որեւէ խնդիր ՀՀԿ-ն կարող է լուծել նաեւ միայնակ, եւ խորհրդարանական ճգնաժամի սպառնալիք գործնականում չկա: Այս պահին չկա նաեւ հրատապ անհրաժեշտություն` այլ կուսակցությունների հետ հանրությանն ի ցույց դնելու լայն քաղաքական համերաշխության սխեմա, որը կպահանջեր կոալիցիայի ձեւավորում: Ընդհակառակը, առավել տրամաբանական է, որ յուրաքանչյուրը ընտրություններին պատրաստվի առանձին, քանզի Սահմանադրությամբ հարկ եղած դեպքում կոալիցիա կազմելը նախատեսված է եւ ընտրությունների արդյունքներից ելնելով: Այնպես որ, դաշնակների պարագայում այդ բոլոր խոսակցությունները սոսկ ռեալ քաղաքական գործընթաց չենթադրող բառախաղեր են ու ոչ ավելին:
ԱՐԱ ԱՐՇԱՎԻՐԻՉԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԵԲՅՈՒՏԻ
Թեեւ Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի վերնախավի ուրախ եւ շվայտ արկածները Դուբայում հանրային սկանդալի առիթ են դարձել, այնուամենայնիվ, ՕԵԿ-ը շարունակում է իր ծրագիրը` անունը փոխելու եւ դառնալու «Հայկական վերածնունդ»: Իրար հետեւից որոշ կուսակցություններ, ում անունները կամ չենք լսել, կամ տարիների զրոյական ակտիվության պատճառով մոռացել ենք, կայացնում են ինքնալուծարման եւ վերակազմման միջոցով «Հայկական վերածննդին» միանալու որոշումներ: Օրինակ, հենց այդպիսի մի որոշումից իմացանք, որ գրանցված գոյություն ունի «Ազգի փրկություն» անունով կուսակցություն: Խոշոր հաշվով, չենք էլ զարմանա, եթե «Հայկական վերածնունդի» հովանու ներքո փորձեն տեղավորվել եւ «փախստական» գործիչներ «Ժառանգությունից» եւ ՀԱԿ-ից, թեեւ ՀԱԿ-ի պարագայում փոքր-ինչ անհարմար պահ կա, քանզի հենց այդ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին կպցրել էր «ԱԽՔ» պիտակը, որից ՕԵԿ-ը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել:
Իսկ թե ինչու այդքան շատերը, ում քաղաքական գոյության մասին կա՛մ չգիտեինք, կա՛մ իսպառ մոռացել էինք, ձգտում են «Հայկական վերածնունդ» անունով նախագծին մասնակցել, նույնպես բավականին հասկանալի է: Չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, փետրվարի 20-ին, երբ նախատեսված է «Հայկական վերածննդի» համագումարը, ակնկալելի է ալամ աշխարհի հայերի նախագահ Արա Աբրահամյանի հանդիսավոր մուտքը հայոց քաղաքականություն: Իսկ թե ինչ են նրանից ակնկալում տարատեսակ քաղաքական մանրապճեղները` բնականաբար, նրանք հաշվի են առնում, որ Արա Արշավիրիչը հարուստ է եւ ամբիցիոզ: Ի դեպ, նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ` դրա անունը դնելով «անձնական գործեր», սակայն պարզ է, որ հիմնական նպատակը «քեռի Սեմի» քաղաքական աջակցությունը փնտրելն է, քանզի Կրեմլում նրան խաղի մեջ մտցնելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ դրդապատճառ: Ռուսներին լիովին բավարարում է ներկայիս վարչակարգը, եւ բացի այդ նրանց ամենեւին էլ պետք չէ Հայաստանի ներքաղաքական վիճակի սրումը, առավել եւս երբ տարատեսակ սրումների ձգտում է քաղաքական հակառակորդը` ի դեմս Արեւմուտքի:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՕԳՆԻ՞ ՆՐԱՆՑ
Գրանտակեր կառույցները մի տեսակ սպասման մեջ են, մյուս կողմից էլ անհանգստացած են օմբուդսեն Կարեն Անդրեասյանի հրաժարականով: Հանկարծ բացահայտվեց նրանց բուռն սերը առ նախկին օմբուդսմենը, եւ միաժամանակ սիրառատ ճառերով հանդես են գալիս ամերիկացիները եւ եվրոպացիները: Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ բացեիբաց իրենց ափսոսանքն են հայտնել ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ հայաստանյան գրասենյակը, վերջում էլ հարկ համարեց նույն ձեւով հանդես գալ եւ Գերմանիայի դեսպանատունը: Ու այդպիսի անտակտ ձեւով նրանք միաբերան հնչեցնում են սեփական ցանկությունը` որպեսզի Կարեն Անդրեասյանի կատարած գործը կիսատ չմնա, եւ ով էլ լինի նոր օմբուդսմենը, նույն գործելակերպը շարունակվի:
Այսինքն` դիվանագիտական էթիկայի ոտնահարման սահմանագծին մոտենալով` Արեւմուտքը ճնշում է գործադրում մեր երկրի վրա, որպեսզի օմբուդսմենի ինստիտուտը շարունակի մնալ հիմնականում դեգեներատիվ փոքրամասնությունների պաշտպանի դերում: Մինչդեռ գրանտակեր իրավապաշտպանները մի տեսակ տագնապի մեջ են ու հիմիկվանից բարձրաձայնում են իրենց վախը, որ օմբուդսմեն կնշանակվի իրենց համար խորթ որեւէ գործիչ: Բայց, խոշոր հաշվով, այդ մտավախություններն այդքան էլ անհիմն չեն: Հաշվի առնելով, թե ինչպիսի հայկական ուղեգիծ է որդեգրել ԵԽԽՎ-ն, կանխատեսելի է, որ ՀՀ իշխանություններն առաջվա պես սիրալիր եւ նրբանկատ չեն լինի Արեւմուտքի հետ: Համ էլ վերաբերմունքի փոփոխությունը ուղղակիորեն բխում է այսօրվա գլոբալ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտությունից: Ու կարող է գալ այն պահը, որ 5-րդ շարասյուները կմնան առանց ներիշխանական «տանիքի»:
Ի դեպ այն, որ իշխանությունը սեփական դիրքերի ամրության վրա չի կասկածում, երեւում է եւ պատժական քաղաքականությունից: «Նոր Հայաստանի» կալանավորված պրոֆեսիոնալ սադրիչ Գեւորգ Սաֆարյանի հանդեպ պատժիչ մեքենայի ճնշումը չի թուլանում, իսկ, օրինակ, հանցավոր զինված խմբավորման գործով կալանավորվածների մի մասը քայլ առ քայլ ազատ է արձակվում` խափանման միջոցը փոխելով երկրից չբացակայելու ստորագրությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի