«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ»

Արխիվ 12-16

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ»


Ստրասբուրգում երեկ մեկնարկել էր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում կար երկու հակահայկական բանաձեւերի նախագիծ: Թե որքանով ականջալուր եղան եվրապատգամավորները ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության հորդորներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին պարզ դարձավ այսօր տեղի ունեցած քվեարկությամբ, ինչի արդյունքում հնարավոր եղավ ժամանակավորապես չեզոքացնել միայն մեկ հակահայկական բանաձեւը: Իսկ մինչ այդ, «Իրավունքը» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՑ հետաքրքրվել էր, թե որպես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ի՞նչ ջանքեր է գործադրել, որպեսզի վերոնշյալ նախագծերն իրականություն չդառնան:

 

«ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՂԵԼ Է ԱՅՍՔԱՆԸ»


–Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կոլեգաներիցս ընդամենը 4-ն են, որոնք նաեւ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ են: Իհարկե, ես իրենց հետ հեռախոսազրույցներ եմ ունեցել եւ գրություններ ուղարկել` խնդրելով, որ քվեարկության ժամանակ նկատի ունենան, որ իրականությունը բոլորովին այլ է: Ինքս դեկտեմբերի 16-17-ը Էլինար Վարդանյանի հետ (ԱԺ պատգամավոր) գտնվում էի Փարիզում, որտեղ քննարկվում էին միգրացիային վերաբերող խնդիրներ: Այդ կոնֆերանսը կազմակերպվել էր ԵԽԽՎ միգրացիայի հարցերով հանձնաժողովը, որին ներկա էր նաեւ ԵԽԽՎ նախագահ Աննե Բրասորը, որի հետ հենց միջանցքում, այսպես ասած, ոտքի վրա, առիթից օգտվելով խոսեցի: Նա եվրոպական դիվանագետներին հատուկ ժպիտով ընդունեց իմ ասածները եւ ասաց, որ ունի բավարար տեղեկատվություն ու կարծում է, որ ԵԽԽՎ-ն ինչպես իր բոլոր որոշումներում, նաեւ այս դեպքում կիրականացնի եվրոպական ժողովրդավարությանը եւ արդարությանը համապատասխան որոշում: Այս հարցում իմ մասնակցությունը եւ ներդրումը եղել է այսքանը: Ինքս անձամբ որեւէ երկիր չեմ գործուղվել` այլ երկրների պատգամավորների հետ հանդիպելու:

– Իսկ Ձեր նշած չորս պատգամավորներից որեւէ մեկը արձագանքե՞լ է ուղարկված նամակներին:

– Սովորաբար, չեն արձագանքում այդ կարգի նամակներին, իրենք ուղղակի գրում են` շնորհակալություն, ստացա: Դու չես կարող իրենց «խեղդել» ու պահանջել, որ պատասխանեն: Բայց սպասելիքներս այսօրվանից դրական են: Գուցե տարօրինակ թվա իմ լավատեսությունը, բայց վստահ եմ` իմ գործընկերների աշխատանքի համար եւ հավատում եմ, որ եվրոպական հոգեկերտվածքն, այնուամենայնիվ, ինչքան էլ ձեւափոխումների ենթարկվի, ինչքան էլ գայթակղվի այս կամ այն հարցերով, վերջին պահին շատ սթափ եւ ճիշտ որոշում կկայացնի: Ուստի` կարծում եմ, որ այդ բանաձեւերը չեն ընդունվելու: Չեմ ուզում հավատալ, որ եվրոպական արժեհամակարգը կարող է ճաքեր տալ:

«ԵՍ ՉԵՄ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ, ՈՎ ՊԵՏՔ Է ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԻ»

–Տիկին Եսայան, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները երեկ հանձնաժողովի նիստում սրտնեղում էին, որ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը քննվելու է ոչ թե այս, այլ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: Լինելով Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Այդ մասին Ազգային ժողովի ղեկավարությունը կոնկրետ որոշում է կայացրել, եւ այդ որոշման տակ որոշ պատգամավորներ ստորագրել են, որպեսզի հարցը ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննի: Չեմ կարծում, որ եթե հարցը լիներ մեր հանձնաժողովում ՄԻՊ-ի թենածուն չէր անցնի: Նույնիսկ չգիտեմ էլ, թե ով է այդ թեկնածուն, բայց վստահ եմ, որ ՄԻՊ թեկնածու կլինի այնպիսի մարդ, որը ընդունելի կլինի բոլորիս կողմից: Չի կարող մարդու իրավունքների պաշտպան լինել կամ որպես թեկնածու ներկայացվել մեկը, որը հանրության եւ քաղաքական տարբեր ուժերի կողմից ընդունելի չլինի, եւ սա բացառում եմ որեւէ դեպքում: Ավելին` վստահ եմ, որ այդ թեկնածուն նաեւ մեր հանձնաժողովում կացներ: Իսկ թե ինչու է կայացվել այսպիսի որոշում, ես չեմ այն պատգամավորը, ով պետք է այդ հարցին պատասխանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի