«ԽՈԶԻ ԳՐԻ՞Պ», ԹԵ՝ ՆԱԽՕՐՈՔ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Արխիվ 12-16

«ԽՈԶԻ ԳՐԻ՞Պ», ԹԵ՝ ՆԱԽՕՐՈՔ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս` իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ դրա հետեւանքով անզգուշությամբ հղի Մերի Մարգարյանին եւ նրա երեխային մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին հաջորդ օրն իսկ դատարանի որոշմամբ ազատ արձակելու պատմությունը հանրային մեծ աղմուկ առաջ բերեց: Առավել եւս, որ դատարանում ազատ արձակված բժշկուհուն միանգամից տեղափոխեցին հիվանդանոց՝ «մոդայիկ» բացատրությամբ՝ կասկածվում է «խոզի գրիպ»:«Բաոր «խոզի գրիպ» էր, ինչպե՞ս էր իր ոտքով հասել հիվանդանոց»: Այս հարցն է, որ դժգոհողներն առաջ են քաշում՝ միանգամից հայտնելով կարծիք՝ «Սարքած բան էր»: Եվ բացատրությունը, որ մեզ հետ զրույցում տվեց բժշկուհու պաշտպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, թե իր պաշտպանյալի մոտ առկա է թոքաբորբ, իսկ «խոզի գրիպը» դեռ չի հաստատվել, էլի բան չի ասում. թոքաբորբով ինչպե՞ս էր հասել դատարան: Ուրեմն՝ ինչպես է ստացվել, որ հենց դատարանում` դատական նիստի ավարտին միայն պարզվեց, որ Բախշյանը ջերմություն ունի: Փաստաբանը դա բացատրում է այսպես. «Դե գիտեք, դրա մեջ զարմանալի բան չկա, որ հենց դատարանում է նրա ջերմությունը բարձրացել: Հավանաբար, պաշտպանյալս մրսել է կամ քննչական վարչության մոտ, կամ՝ ձերբակալվածների պահպանման վայրում (ՁՊՎ-ում), եւ միայն դատարանում է տաքությունը բարձրացել»:

 

 

 

Սրան զուգահեռ, մեկ հարց եւս օրակարգից չի իջնում. այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի կողմից՝ մեղադրյալին հիվանդանոց են տանում, թե՝ «խոզի գրիպ» է, մյուս կողմից, «թարսի պես», նույն պահին դատարանում էր «խոզի գրիպի» հարցով հիմնական պատասխանատուներից մեկը՝ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը. դե, որ Ասոյանն այնտեղ է, էլ ո՞վ կկասկածի «խոզի գրպի» հավանականությանը ենթատեքստով: Առավել եւս, որ հենց Ասոյանն էլ շտապօգնության բրիգադով Բախշյանին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ուղեկցեց: Փաստաբանը դա էլ բացատրում է այսպես. «Ես անձամբ եմ հրավիրել Ասոյանին դատարան, քանի որ նա իմացել է, որ իր գործընկեր բժշկուհին դատարանում է, եւ հետաքրքրվել է նրա վիճակով: Ընդամենը դա»:
Մի քիչ շատ չեղա՞ն պատահականությունները: Ուստիեւ՝ մահացած հղի Մերի Մարգարյանի հարազատներն այդպես էլ չեն հավատում, որ նրանց մահացած դստեր եւ թոռան մահվան մեջ մեղադրվող բժշկուհին իրոք հիվանդ է: Ուստիեւ՝ առողջական վիճակի վատացումը մահացած հղիի հայրը «բեմադրություն է» համարում՝ նշելով, որ դրան ակտիվ դերակատարում է ունեցել Արա Ասոյանը, ով մեղադրյալին բավականին հարազատ մարդ է: Իսկ Մարգարյանների փաստաբանն էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ ունի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ բժշկուհու առողջական վիճակի վատթարացումը իսկապես բեմականացված է: Թե ինչ փաստերի մասին է խոսքը, փորձեցինք պարզել փաստաբան ՄԱՐԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նկատեց.
- Տուժող կողմը համապատասխան փաստեր ունենալով` եկել է այն համոզմունքին, որ այդ ամենը բեմականացում էր: Տեսեք՝ պաշտպանական կողմը չի նշում, որ ձերբակալման պահին Շուշանիկ Բախշյանը եղել է վատառողջ, չի նշում, որ ունեցել է ուշաթափության երեւույթներ: Դրանից զատ, դատարան մուտք գործելիս` ակնհայտ երեւում էր, որ Բախշյանը որեւէ բժշկական միջամտության կարիք չունի, հակառակը` իր ոտքով, շատ առույգ: Հետո նույն առույգությամբ դատարանից գնում է ՁՊՎ, ապա նորից վերադառնում, եւ էլի շատ լավ: Մենք ՁՊՎ-ից արդեն ունենք պատասխան, թե ինչպես է եղել նրա առողջական վիճակն այնտեղ: Այդ պատասխանն արդեն իսկ բավարար է համարելու, որ այդ ամենը բեմականացված էր: Բայց անցնենք առաջ. ամբողջ դատական նիստի ընթացքում Բախշյանը իրեն շատ լավ էր դրսեւորում: Այսինքն՝ այդ կտրուկ վատացում` թոքաբորբը, «խոզի գրիպը» ի հայտ է գալիս միայն դատական նիստի ավարտից հետո` հանկարծակի: Եվ հետո՝ տուժող կողմը կարեւորում է նաեւ, որպես համոզմունքի անբաժան մաս, այն հանգամանքը, որ դատարանում է հայտնվել գլխավոր ինֆեկցիոնիստ պարոն Ասոյանը, եւ մեղադրյալը հոսպիտալացվել է հենց նրա վերահսկողության տակ գտնվող հիվանդանոց: Այս պահի դրությամբ՝ նրա առողջական վիճակը չի կարող քննչական գործողությունների համար խոչընդոտ հանդիսանալ, բայց, չգիտես ինչու, գործողություն չի արվում, ինչո՞ւ...
Փաստաբանի հավաստմամբ` այդ, այսպես ասած, բեմականացումը կանխավ պլանավորված էր, քանի որ հասկանալով գործի լրջությունը` նպատակ ունեն ձգձգել քննությունը.
- Արդեն ծանոթացել են եզրակացությանը, արել են որոշակի հետեւություններ ու պաշտպանական տակտիկան, ըստ երեւույթին, այնպիսին է, որպեսզի արհեստականորեն խոչընդոտեն քննության բնականոն ընթացքը:
Ամեն դեպքում Բախշյանի հետ կատարված վերջին իրադարձությունները միմյանց համադրելով՝ տուժող կողմի մոտ համոզմունք կա, որ սա իրոք նախօրոք պլանավորված բեմադրություն էր: Այսինքն, որ անկախ նրանից, թե դատարանն ինչ որոշում կկայացնի` կանխավ որոշված էր օգտվել հիվանդանոցի ավելի բարենպաստ պայմաններից:
Մենք փորձեցինք կապվել նաեւ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ, ով սկզբում ասաց, որ զբաղված է` քիչ ուշ զանգենք, ապա այլեւս չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին: Դա հասկանալի է, երբ գլխավոր ինֆեկցիոնիստի անունը կապվում է նման տգեղ պատմության հետ, ապա մեկ բան է մնում՝ «զբաղված» լինել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի