ԴԱՎԹՅԱՆԸ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ. «ՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՑ ԱՌԱՋ «ԳԼԽԱՎՈՐ» ԲԱՌԸ «ՊԱԳՈՆԻԴ» ՎՐԱ ՉԻ ԳՐՎՈՒՄ, ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ»

Արխիվ 12-16

ԴԱՎԹՅԱՆԸ  ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ. «ՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՑ ԱՌԱՋ «ԳԼԽԱՎՈՐ» ԲԱՌԸ «ՊԱԳՈՆԻԴ» ՎՐԱ ՉԻ ԳՐՎՈՒՄ, ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ»

Գրեթե մեկ ամիս է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն աշխատում է առանց գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի: Չնայած` վերջին օրերին նվագախմբի երաժիշտները Դուրգարյանին կրկին իր պաշտոնին հետ վերադարձնելու խնդրանք-պահանջով նամակ էին գրել ՀՀ նախագահին, բայց ըստ աշխատակիցների` թատրոնում ոչինչ չի տուժել, ամեն ինչ ընթանում է իր հունով: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի դիրիժոր-կոնսուլտանտ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ, ով երեք անգամ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը,  կարեւորություն չտալով այդ գլխավոր պաշտոնին` ասաց, որ թատրոնում, հնարավորության դեպքում, թարմ արյուն ու նորություն է պետք:



«ՈՒՂՂԱԿԻ ՊԱՀԸ ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ»

-Անշուշտ, կան երաժիշտներ, որոնց այդ իրավիճակը հուզում է: Դեմոկրատիկ երկիր է, իրենց կարծիքն են հայտնում, բայց նվագախումբը հիմնականում հանգիստ կոլեկտիվ է, ուղղակի այդ մարդիկ որոշ չափով պահը թեժացնում են` գրգռում:
- Ստացվում է` Դուրգարյանի կողմնակիցնե՞րն են հրահրում:
- Անշուշտ, եւ դա բնական է: Վերջերս նախարարն ասաց, որ ստեղծագործական կոլեկտիվներում չի կարող ամեն ինչ հանդարտ գնալ, եթե այդպես է, ուրեմն` այնտեղ կյանք չկա: Թատրոնը թանգարան չէ, սիրում է թարմություն, եւ այն լճացած կոլեկտիվները, որ մեկին են վարժվում ու, այսպես ասած, «ախպոր տղի պես» են իրար հետ վարվում, սխալ է: Կոլեկտիվում 5-6 հոգի չեն ուզում, թող դիմում գրեն դուրս գան, ինչո՞ւ են ամբողջ կոլեկտիվի անունից խոսում:

«ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՐԻԺՈՐ ԱՐԴԵՆ ԳԼԽԱՎՈՐ Է»

-Երկար տարիներ աշխատել եք թատրոնում, նման իրավիճակ պրակտիկայում եղե՞լ է:
- Ժամանակին Հայաստանում հայտնի մի դիրիժոր կար, ազգանունը չեմ ասում, երբ նրան առաջարկվեց, որ գլխավորից հրաժարվի, նույն պատմությունը եղավ: Այդ ժամանակ մեզ կանչեցին նախարարություն, ասացի, որ ստեղծագործական կոլեկտիվը, լինի 50, թե 5000 հոգի, պետք է ունենա մի ղեկավար, երկուսը լինել չի կարող: Եթե համաշխարհային մեծություն Գեղամ Գրիգորյանը հրավիրվել է որպես գեղարվեստական ղեկավար, ուրեմն ղեկավարությունը մտածում է թատոնն առաջ տանելու մասին: Եթե թատրոնում գեղարվեստական ղեկավար կա, երկրորդը չի կարող լինել, որովհետեւ օպերան միայն նվագախումբը չէ, կա բալետ, երգչախումբ, նվագախումբ, մեներգիչների խմբեր: Վահանակի մոտ կանգնած յուրաքանչյուր դիրիժոր արդեն գլխավոր է:

«ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԴԻՐԻԺՈՐ»

-Այսինքն` գլխավոր դիրիժորի հաստիքն ավելո՞րդ է:
- Դեռ 2 տարի առաջ այդ հարցը կար, գնացինք տիկին նախարարի մոտ, խոսեցինք, հետո նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց` լավ, ձեռք չտանք, տղերք ջան, յոլա տանենք: Ինչ վերաբերում է գլխավոր դիրիժորի հաստիքին, գլխավոր դիրիժոր լինելու համար, նախ պետք է լինել դիրիժոր: Եթե դիրիժոր ես, ներկայացում են տալիս, որ բեմադրես, կամ սիմֆոնիկ նվագախմբով համերգ տաս: Շնորհքով մարդ ես, ուրեմն անում ես քո չափի մեջ: Հիմա, որ դիրիժորից առաջ գլխավոր բառը «պագոնիդ» վրա չի գրվում, քեզ խանգարելո՞ւ է ղեկավարել, իհարկե չի խանգարելու: Այս թատրոնում 3 անգամ նշանակվել եւ 25 տարի եղել եմ այդ գլխավորով սկսվող դիրիժորը, բացի դրանից, եղել եմ նաեւ դիրիժորական կոլեգիայի նախագահ, որն ի պաշտոնե կատարում էր այդ գլխավոր դիրիժորի ֆունկցիան: Չեքիջյանի պես մարդը, մենք մոտ ընկերներ ենք, ասաց` Յուրա ջան, արդեն գեղարվեստական ղեկավար եմ, ու երկու գեղղեկ չի կարող լինել, բայց ուզում եմ, որ կոլեգիայի ղեկավարը լինես: Նույնը նաեւ Օհան Դուրյանն ասաց` է՜, Յուրի, կուզենամ, որ դու այդ պաշտոնում լինես... Եվ շատ հանգիստ աշխատում էինք, այդ ժամանակ չկար այդ գլխավոր դիրիժոր կոչված ինստիտուտը: Հիմա Դուրգարյանի աշխատավարձը թողնում են նույնը, որ ներկայացումն ուզում է, կարող է ղեկավարել, ձեռքից չեն վերցնում, այդ գլխավորը որ չկա, պիտի մեռնե՞ս, կախվե՞ս:

«Ո՞Վ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԹՈՂ ԳԱ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒԶՈՒՄ Է` ՂԵԿԱՎԱՐԻ»

-Դուրգարյանին առաջարկվել է չէ՞, մնալ թատրոնում:
- Իհարկե, հիմա էլ են առաջարկում, ո՞վ է խանգարում, թող գա, որ ներկայացումն ուզում է` ղեկավարի: Ուղղակի, այդ պաշտոնը դառնում է ոչ թե գլխավոր, այլ առաջատար դիրիժոր: Գեղղեկն է թատրոնի ամբողջ կոլեկտիվների համար պատասխանատու, եւ եթե ուզում է դիրիժորներ, բալետմեյստերներ, արտիստներ հրավիրել, պետք է միայն ողջունել: Ամեն դիրիժոր կգա ու իր ֆունկցիան կանի նվագախմբում: Կա ադմինիստրատիվ ղեկավարություն, իսկ ամեն կոլեկտիվում` կոնցերտմեյստերներ: Բայց դրանից տրագեդիա սարքել ու բում դարձնել չի կարելի: Մեր գործը սիրում է թարմություն, չի կարելի տեղում դոփել: Իսկ անկախ քո տաղանդից, եթե միշտ նույնն ես մնում, կրկնվում ես, դա արդեն վատ է: Եթե կա հնարավորություն, ապա թարմ արյուն եւ նորություն միշտ պետք է թատրոնում:
- Այսինքն` այդ թարմ արյունը թատրոն կբերեն այն մարդիկ, որոնց անունները շրջանառվում են` առաջիկայում գլխավոր դիրիժորի պաշտոնում լինելու համար:
- Օրինակ` իտալացի փայլուն դիրիժոր Ջանլուկա Մարչանոյին Գեղամը իր կապերով հրավիրել է ոչ որպես գլխավոր դիրիժորի, այլ մի շարք ներկայացումների համար: Բացի դա, անհամեստություն չանեմ, մեկ այլ դիրիժոր, իմ տղան, որը ժամանակին աշխատել է այս թատրոնում, հիմա Փարիզի սուպեր կոնսերվատորիայի պրոֆեսոր է, մտքեր կան իրեն էլ հրավիրեն ու մի ներկայացում տան ղեկավարի: Քավ լիցի, նա Փարիզում ապահովված ապրում է, բայց եթե պետք է օգնել` կգա: Հիմա ի՞նչ վատ է,  նվագախմբում այդ աղմկարարները հասկանան, որ նման մարդիկ են գալիս, իրենց մի քիչ ավելին կսովորեցնեն:
- Ստացվում է, որ Դուրգարյանը փակել էր բոլորի «օդերը» եւ թույլ չէր տալիս, որ նոր անուններ գան թատրոն:
- Ոչ թե թույլ չի տվել, այլ ինքն է արել: Իսկ այսօրվա գեղղեկն ավելի հեռուն է նայում, ուզում է փայլուն երաժիշտների հրավիրել: Մենք Մյունխենում, Դրեզդենում ունենք դիրիժորներ, ու այդ մարդիկ մի քիչ ավելին կարող են մեր նվագախմբին տալ, քան եղածները, այս մասին էլ է պետք մտածել:

«ՄԻՆՉ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՍՆԵԼԸ, ԳԻՏԵԻՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ»

-Պարոն Դավթյան, ասում են, որ Դուրգարյանը բոլորից լավ գիտեր, թե ում ընդուներ կամ չընդուներ նվագախումբ:
- Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, որոնց մենք մաղով ենք անցկացրել, մեծ մասն իմ օգնությամբ Օպերային թատրոնում են: Այնպես որ, մինչեւ Դուրգարյանը, արդեն գոնե գիտեի իրենց մասին: Նվագախումբը Կոնսերվատորիայի մեր երեխաներով է աճում է, մենք ենք դասավանդում, չե՞նք իմանում, որ լավն է, որին ընդունենք, որին` ոչ: Նախքան իրեն հասնելը, մենք գիտենք արդեն:
- Ասվում է նաեւ, որ այս 15 տարիների ընթացքում, մասնագիտական առումով Դուրգարյանն այն չէր տալիս, ինչն անհրաժեշտ էր:
- Մեծ Ստանիսլավսկին ասել է, եթե թատրոնում ամեն ինչ նույն կերպ խաղացիր, երգեցիր, նվագեցիր եւ չափ տվեցիր, շատ վատ է: Պիտի միշտ լինի փոփոխություն: Դա դաժան արվեստ է, պիտի ամեն անգամ նորություն ունենաս, իսկ հինը պահելը քո պրոֆեսիոնալիզմն է: Օրինակ` «Ալմաստի» վերջին 3-4 բեմադրութունն իմն է եղել` ամեն անգամ նոր ռեժիսորների հետ: Միշտ ասել եմ` թատրոնը թանգարան չէ, պիտի անընդհատ նորություն լինի: Ասենք, իմ ղեկավարած այսօրվա «Կարմենը» ձեզ դուր եկավ, վաղը նույնը տեսնեք` դուր չի գա: Կարող է շատ պրոֆեսիոնալ ղեկավարեմ 5 «Կարմեն», բայց 6-րդում էլ չկարողանամ նորություն տալ, եւ մյուսը գա, թարմություն բերի: Թատորնն առանց այդ պրոցեսի, թատրոն չէ:
- Եթե 5 «Կարմեն» ղեկավարելուց հետո, 6-րդը ուրիշը գա, Դուք չե՞ք նեղվի:
- Բոլորովին, գոհ կլինեմ: 1-2 «Կարմեն» հետո, կրկին կգամ` էլի հետաքրքիր կլինի, այս է ամբողջ հարցը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի