ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Արխիվ 12-16

ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ  ԲԻԶՆԵՍ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ


 

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը  գրել էր, որ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տունը պատկանում է Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին:   Տեղեկատվությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել  տիկին Սարուխանյանի հետ, սակայն  արի ու տես, որ երկու օր պահանջվեց  «Իրավունք» թերթի թղթակցից դպրոցի տնօրենի հետ կապ հաստատելու համար: Երեկ  տիկին Սարուխանյանը, լսելով «Ալպինա» հանգստյան տան մասին,  անջատեց հեռախոսահամարը, ապա  ուղարկեց հաղորդագրություն. ««Перезвоню позже»:

Քանի որ տիկին Սարուխանյանն այդպես էլ «позже»` ժամեր անց, չզանգահարեց, նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ: Այս անգամ, սակայն, հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես տիկին Սարուխանյանի վարորդ: Նա մեզ տեղեկացրեց, որ Գայանե Սարուխանյանը հանդիպման է: Դպրոցի տնօրենը, սակայն, այդպես էլ չզանգահարեց մեզ: Մենք էլ առաջնորդվելով հայտնի ասացվածքով` «երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ», այսօր  դարձյալ զանգահարեցինք նրան` պարզելու, թե ի վերջո, դա կապ ունի՞ վերոնշյալ հանգստյան տան  հետ: «Ոչ, այդ տեղեկատվությունը ճիշտ չէ»,- ասաց   դպրոցի տնօրենը:

Այդ դեպքում ինչո՞ւ տիկին Սարուխանյանը հավատարիմ չմնաց իր ««Перезвоню позже» խոստմանը եւ  չզանգահարեց  լրագրողին: «Խնդրում եմ` լրացուցիչ հարցեր մի տվեք: Ես  ձեր հարցին արդեն  պատասխանեցի»,- խուսանավեց դպրոցի տնօրենը:

Եթե «Ալպինա» հանգստյան տունը  Գայանե Սարուխանյանին չի պատկանում, ինչո՞ւ է  հենց նա հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ժողովրդական խոսք կա` «Ծուխն առանց կրակի չի լինում»: «Ես ձեր հարցերին պատասխանեցի: Ցտեսություն»,- պատասխանեց  դպրոցի տնօրենն ու անջատեց հեռախոսը:

Հ.Գ. Ի դեպ, Գայանե Սարուխանյանը  նախկին պատգամավոր է, ժամանակին Վանո Սիրադեղյանի ստեղծած  «Շամիրամ» խմբակցության ու համանուն  կազմակերպության անդամ:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին