ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Արխիվ 12-16

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

 

Հունվարի 29-ին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում կայանալիք նիստի օրակարգում մի շարք հարցերի կողքին կքննարկվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը: Պարզվում է` այս հարցը դժգոհության ալիք է բարձրացրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Թիվ մեկ դժգոհողները, իհարկե, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

–Ձեր գործընկերները հանձնաժողովում դժգոհում էին, որ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը քննվելու է ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այլ` Ձեր: Ի՞նչ կասեք այս մասին:

– Խնդիր չեմ տեսնում, շատ պարզ է: Ինչո՞ւ է հարցը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում գտնվում, որովհետեւ կառուցվացքակարգային, գործընթացային հարց է սա, եւ Ազգային ժողովի այս հանձնաժողովը զբաղվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական օրենքների փոփոխություններով: Իսկ այս հարցը վերաբերում է ոչ թե այս կամ այն օրենքին, որն առնչություն ունի մարդու իրավունքների եւ ազատությունների հետ, այլ` մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մարմնի ձեւավորման: Հետեւաբար, այս է խնդիրը, որ մենք որոշել ենք, որ պետք է այստեղ հարցը քննարկվի, եւ այստեղ որոշվի, թե ինչպես է լինելու ՄԻՊ թեկնածուի առաջադրման կարգը:

– Ամեն դեպքում, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները, որոնք, ի դեպ, այդ հանձնաժողովում մեծամասնություն են կազմում, որոշակի մտավախություններ ունեն: Էական դեր ունի՞, թե որ հանձնաժողովով հարցը կանցնի, կամ որ հանձնաժողովում է ՀՀԿ-ն մեծամասնություն կամ փոքրամասնություն կազմում:

– Չեմ կարծում, որ որեւէ բարդություն կա այստեղ: Իսկ Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի եւ կարող է շատ արագ այդ հանձնաժողովում իր տեղը լրացնել, ուստի` որեւէ խնդիր չկա, եթե նույնիսկ այնտեղ ՀՀԿ-ն փոքրամասնություն է:

– Տարբեր անուններ են շրջանառվում, որոնք կարող են լինել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներ: Հետաքրքիր է` Ձեր տեսակետը դրա շուրջ:

– Անունները դեռեւս չենք քննարկել, դեռ ժամանակ կա: Այնպես որ, իր ժամանակի մեջ ամբողջը պարզ կդառնա, կքննարկենք եւ կիմանանք:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի