Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՈՒՑԵ ԱԶԱՏՎԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ «ՋՐՈՑԻԻՑ»

Արխիվ 12-16

Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՈՒՑԵ ԱԶԱՏՎԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ «ՋՐՈՑԻԻՑ»


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի անմխիթարության, անհյուրընկալ պատերի ու խոնավահոտության մասին գիտի յուրաքանչյուր այցելու: Թանգարանը 1975 թվականից մինչեւ այսօր չի վերանորոգվել, ավելին` հարեւանների կողմից պարբերաբար ենթարկվում է «ջրոցիի», այդ իսկ պատճառով թանգարան այցելելիս` ճռռացող հատակն ու խոնավության հոտը այցելուին ստիպում են վայրկյան առաջ դուրս պրծնել թանգարանից` անուշադրության մատնելով վարպետի թողած մասունքներն ու կարեւոր հուշերը: Քանի որ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանը համարվում է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան-ինստիտուտի մասնաճյուղ, ապա «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի աղետալի վիճակը փաստեց նաեւ թանգարան-ինստիտուտի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ԱՅԼԵՎՍ ՀԱՊԱՂԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ»

- Նախ` Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան-ինստիտուտ ասելով` հասկանում ենք նաեւ թանգարանի մասնաճյուղերը, որոնք կառավարության որոշմամբ` անցել են մեր թանգարանի հոգածության տակ: Մինչեւ անցյալ տարի մասնաճյուղերը հինգն էին` Դսեղում Հ. Թումանյանի տուն-թանգարանը, Գորիսում` Ա. Բակունցի տուն-թանգարանը, Աշտարակում` Պերճ Պռոշյանի, նաեւ Գրիգոր Ղափանցյանի տուն-թանգարանը, իսկ Երեւանում` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը: 2015 թվականից արդեն 6-րդն էլ ավելացավ` Սիլվա Կապուտիկյան հիմնադրամը տունը եւ թանգարանային առարկաները նվիրեց պետությանը: Կառավարության որոշմամբ` այդ ամենը ամրակցվեց մեր թանգարանին` որպես 6-րդ մասնաճյուղ: Ինչ վերաբերում է Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վիճակին, ապա գաղտնիք չէ, որ այն հատկապես վերջին տարիներին աղետալի վիճակում է, այլեւս հապաղել հնարավոր չէր: Փառք Աստծո, 2015-ին պետությունն ընդառաջեց մեր հերթական դիմումին` տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները ներառվեցին 2016 թվականի Կառավարության պլաններում: Տակավին 3-4 օր առաջ արդեն նախագծողները ժամանեցին թանգարան: Շատ ոգեւորվեցի, երբ տեսա Երեւան քաղաքի հուշարձանների գործակալության պատասխանատուներին, ինձ ծանոթ հարազատ մարդիկ են, ովքեր պատասխանատու են Երեւանում գտնվող բոլոր հուշարձան-շենքերի համար: Վստահ եմ` ամենայն բծախնդրությամբ նախագիծը կձեւավորվի: Բայց տուն-թանգարանն ունի յուրահատուկ խնդիրներ` քանի որ բազմահարկ շենքի առաջին հարկում է տեղակայված, եւ կա անբարեխիղճ հարեւան, որն առանց այն էլ առավել անմխիթար վիճակին, պարբերաբար ջրում է թանգարանը: Էլ չեմ ասում, որ անցյալ տարի  որոշեցին հիմնանորոգել իրենց բնակարանը, շինանյութ բարձրացրին ու այդ ծանրությունից խարխուլ շենքն առավել խարխլվեց, պատերի ճաքերն ավելի լայնացան: Ինչեւէ, վստահ ենք` այս տարվա ընթացքում վերջապես կհիմնանորոգվի: Բայց այս պահին փորձում եմ հոգալ կարեւոր խնդիր` թանգարանային առարկաները մի ապահով վայրում պահեստավորելու եւ մի քանի ամիս ապահով վայրում պահպանելու: Երկու անգամ այդ դժոխքի միջով անցել եմ, խոսքով անհնար է բացատրել, թե դա ինչպիսի պատասխանատվություն է: Այնպես որ, աշնանը սպասենք Դեմիրճյանի տուն-թանգարանին` հիմնանորոգված ու բարեկարգված, որից հետո արդեն 2017-ի համար հայտ կներկայացնեմ, որպեսզի հոգանք նոր ցուցադրությունը կազմակերպելու խնդիրը:

ԴԵՄԻՐՃՅԱՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՀՈՒՅՔՆ ՈՒ ՍՊԱՍՔԸ
ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ


-Այսինքն` թանգարանը արդեն չի՞ գործում:
- Կարգն այսպես է` սկզբում գալիս են նախագծողներ, հարցնում են շենքի նրբությունները եւ ըստ այդմ կազմում են նախագիծը, ապա ֆինանսական հաշվարկ կազմում եւ արդեն դրվում է մրցույթի: Հետո արդեն գալիս է հաղթող կազմակերպությունն ու ասում` ազատե՛ք տարածքը եւ մեզ մակերես տվեք աշխատելու: Այս պահին այդ նախագծման պրոցեսն է գնում, իսկ թանգարանը դեռ գործում է: Ինձ համար հիմա առաջնահերթ խնդիրը այդ մասունքները պահպանելն է: Գիտեմ, որ փաստաթղթերը բերելու եմ մեզ մոտ` մայր թանգարան, բա կահո՞ւյքը, այստեղ թանգարան-ինստիտուտում մենք տեղ չունենք: Պետք է այդ մասին մտածել, քանի որ դրանք էլ արժեք են` Դեմիրճյանների անձնական օգտագործման կահույքն է, սպասքը, որոնք պետք է մի քանի ամիս ապահով վայրում կարողանանք պահպանել:

«ՎԻՐԱՀԱՅ ՀԿ-ՆԵՐԻ ՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱՄ ՄԻՋՈՑՆԵՐԸ,
ԿԱՄ ԷԼ` ԿԱՄԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿ»

- Իսկ Դեմիրճյանի ժառանգները չե՞ն արձագանքում, գոնե այդ հարցով էլ իրենք օգնեն:
- Բազմիցս փորձել ենք շահագրգռել, բայց` ոչ: Փառք Աստծո, միայն ջավախահայերի մասով տասնյակի չափ մեծ ու փոքր կազմակերպություններ են գործում, իսկ Դերենիկ Դեմիրճյանը Վահան Տերյանի, աշուղ Ջիվանու եւ մյուս վիրահայերի նման, մեր վիրահայ մեծերի սերուցքն է: Ցավոք, այդ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների միջոցները կամ սահմանափակ են, կամ էլ` չգիտեմ, գուցե կամեցողությունն է  սահմանափակ: Բայց, միեւնույնն է, սա առաջին հերթին պետության պարտավորությունն է:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի