«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ը ԳՈՒՑԵ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵ՞Ր ԷԼ ԲՈՒԺԻ

Արխիվ 12-16

«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ը ԳՈՒՑԵ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ

ՍՏԱՏՈՒՍՆԵՐՈՎ  ՀԻՎԱՆԴՆԵ՞Ր ԷԼ ԲՈՒԺԻ


 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ, ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով Շուշանիկ Բախշյանին, ինչպես հայտնի է, առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մի քանի լրատվամիջոց գրել էր, որ Շուշանիկ Բախշյանից նախկինում էլ են եղել բողոքներ, սակայն «Շենգավիթ» բժշկական կենտրոնը անտեսել է այդ բողոքները:

«Իրավունք»-ն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնից փորձեց պարզել, թե ինչ չափորոշիչներով է բժշկական կենտրոնն աշխատանքի ընդունում բժիշկներին, արդյոք նրանք վերապատրաստվում են, մինչ աշխատանքի ընդունելն եւ արդյոք չեն ուսումնասիրում բժշկի անցած ճանապարհը: Բժշկական կենտրոնի  հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը  Իրավունք»-ին տեղեկացրեց, որ  բժշկական կենտրոնն այս պահին որեւէ մեկնաբանություն չի  կարող տալ: «Դուք պարզապես հետեւեք մեր պաշտոնական էջին: Թե՛ «Ֆեյսբուք»-ում, թե՛ կայքում մենք հայտարարություններ անում ենք: Եթե մենք ասելիք ունենաք, մենք անպայման տեղյակ կպահենք»,- ասաց բկ-ի ներկայացուցիչը:

Հետաքրքիր է` վերոնշյալ բժշկական կենտրոնը  եթե այդքան կարեւորում է «Ֆեյսբուք»-ը, չի՞ ցանկանում իր հիվանդներին բուժումներ նշանակել սոցիալական ցանցի միջոցով` ստատուսներ գրելով: Դե գիտությունը զարգանում է, տեխնոլոգիաները` եւս:

Ինչ վեչաբերում է Շուշանիկ Բախշյանին, Անուշ Բադալյանը միայն ասաց, որ նա 24 տարի աշխատում է  Շենգավիթ բկ-ում, լավագույն մասնագետներից է, երբեւէ որեւէ բոողոք դժգոհություն չի եղել նրանից:

Վերոնշյալ հարեցրն ուղեցինք նաեւ առողջապահության նախարարության  անձնակազմի կառավարության վարչության պետ Սամվել Սողոմոնյանին, թե` նախարարությունը ունի՞ որեւէ լծակ` ստուգելու բժիշկների մասնագիտական որակները: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Հայաստանում բժիշկների լիցենզավորում չի իրականանում: Լիցենզավորվում են բժշկական կենտրոնները: Երկրորդ` բժիշկների որակավորումը հաստատող փաստաթուղթ է բուհի ավարտական դիպլոմը:

Ինչ վերաբերում է բժիշկների  մասնագիտական  շարունակական գործունեւությանը, ապա օրենքի համաձայն` հինգ տարվա մեջ  պետք է համապաստախան  զարգացման միջոցառումների հաճախի, իր  գիտելիքները պահի արդիական մակարդակի վրա:  «Բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը դրված է բժշկական այն կազմակերպությունների ու տնօրինությունների վրա, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը»,-  մանրամասնեց Սողոմոնյանը:

Եթե բժշկական կազմակերպության բժիշկները հինգ տարին մեկ չեն վերապատրաստվել, ապա, Սողոմոնյանի խոսքով, դա հիմք կարող է լինել նրան զրկել բժշկական լիցենզիայից: «Առողջապահության նախարարությունը  միջամտում է այն դեպքում, երբ  հարուցված են վարչական վարույթ, այս կամ այն բողոքի հիման վրա սկսվում են ստուգումներ»,- եզրափակեց  առողջապահության նախարարության  անձնակազմի կառավարության վարչության պետը:

Հ.Գ. Աշխատանքային օրվա ավարտի պատճառով չկարողացանք զրուցել ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանի հետ` տեղեկանալու, թե քանի բժշկական կազմակերպություն է զրկվել լիցենզիայից իր մասնագետների վերապատրաստումները չապահովելու համար: Սակայն հաշվի առնելով թեմայի արդիականությունը` «Իրավունք»-ը սրան առաջիկայում նորից կանդրադառնա:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի