Հովհաննես Մանուկյանը գյումրեցուն հատուկ հումորով է շնորհավորել Հայոց բանակի տոնի առթիվ (անեկդոտ)

Արխիվ 12-16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՀՈՒՄՈՐՈՎ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

 

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ծնունդով գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ որդու հետ Հայոց բանակի տոնի առթիվ եղել է ՀՀ զորամասերից մեկում, ինչի մասին մասնավորապես նշել է. «Հաղթանակած բանակի տոնին ընդառաջ թիվ N զորամասի զինվորների լիաթոք ուրախությունն իսկապես ոգեշնչող էր: Միակ բանը, որ այդպես էլ չհաջողվեց` ապագա զինվորիս` Ալեքսանդր Մանուկյանի, զինվորների համար կազմակերպված տոնական համերգին նախապատրաստած ելույթն էր: Նախապես նա որոշել էր զինվորների տոնը շնորհավորել իր այս անեկդոտով. «Հրամանատարն այցելում է սահմանային հենակետ եւ տեսնում քնած զինվորի: Նա զայրացած արթնացնում է զինվորին ու հանդիմանում: Զինվորն իրեն չի կորցնում. «Պարոն հրամանատա՛ր, Ձեր հրամանն էի կատարում։ Մեզ ասում էիք չէ՞․ «Զինվոր, հիշի՜ր, երբ դու քնած ես՝ թշնամին արթուն հսկում է»: Ես էլ մտածեցի` էնքան քնեմ, մինչեւ թշնամին անքնությունից սատկի»: Ապա հավելել. « Մի առիթով նախկին ազատամարտիկ, այսօր կադրային սպա հրամանատարը նկատեց. «Զինվորականների համար դժվար չէ, մենք գիտենք, թե ով է մեր թշնամին, նա մեր աչքի առաջ է ամեն օր: Դուք մտածեք, քաղաքացիական աշխատողներդ, որ չեք ճանաչում ձեր թշնամիներին»: Առանց պաճուճանքների դիպուկ դիտարկում, իմաստուն ազատամարտիկի կողմից: Նրանց խորհուրդները, մարտական փորձն ու հայրենասիրությունը մեր բանակի ոգին ամրացնելու լավագույն խթանն են: Նրանք իրենց օրինակով կարող են արթնացնել հայի գենը կորցնելու եզրագծին կանգնած յուրաքանչյուրի: 
Արցախյան գոյամարտի շատ մասնակիցների եմ հանդիպել, զրուցել: Նրանց ոչինչ հարկավոր չէ, բացի մեր ուշադրությունից: Երեկ ես եւս մեկ անգամ համոզվեցի դրանում` այցելելով Գյումրիի ազատամարտիկների բնակարաններ, որոնք ունեն ծառայող եւ արդեն բանակից վերադարձած որդիներ: Մեր երկիրը մեզ վերադարձրած բոլոր ազատամարտիկներին փառք եւ խոնարհում, մենք միասին ենք, բարի վերադարձ ձեր զավակներին եւ բոլոր զինվորներին …

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ: Բանակը մեր բոլորիս հարստությունն է, մեզնից յուրաքանչյուրը մասնիկն է մեր բանակի։ 
Խաղաղություն մեր երկրին …», - եզրափակելով խոսքը` մաղթել է Հ. Մանուկյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի