Նաիրա Կարապետյան. «ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ»

Արխիվ 12-16

Նաիրա Կարապետյան. «ՄԵՆՔ ՄԵՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԶԳՈՆ ԼԻՆԵՆՔ»

 

«ԵԽԽՎ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, օրինակ չհաստատելով պատվիրակության լիազորությունները», - երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու մանրամասնել. «Հարգելի գործընկերներ, Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես ԵԽԽՎ առանցքային խնդիրներից է: Իր գոյության ընթացքում այս կառույցը ջանք չի խնայել այս խնդրի լուծման համար: Չնայած, որ առկա է բավական առաջընթաց, ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների պաշտպանները հենց իրենք ունեն պաշտպանության կարիք: Այս տխուր իրականությունը մի շարք գործոնների հետեւանք է:

Ինչպես նշված է զեկույցում, մարդու իրավունքների պաշտպաններին պաշտպանելու պատասխանատվությունը նախ եւ առաջ կրում է պետությունն: Բայց ինչ անել, երբ մի պետություն ոչ միայն շարունակաբար խախտում է մարդու իրավունքները, հալածում, ահաբեկում եւ ձերբակալում է մարդու իրավունքների պաշտպաններին, այլ նույնիսկ խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը: Եվ սա հռետորական հարց չէ»: Ապա տիկին Կարապետյանը ընդգծել է, որ այսօր ի դեմս Ադրբեջանի ունենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որը կարող է մրցակցել եւ անցնել միջնադարյան բռնատիրական կարգերը` իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար իրավիճակով. «Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ադրբեջանական պարանոյաի վերջին օրինակներից մեկի վրա՝ կապված մարդու իրավունքների պաշտպանների հետ: Շաբաթներ առաջ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ Ադրբեջանում` երբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին հանձ առավ Խադիջա Իսմայիլովայի դատական գործը, ում մենք բոլոր գիտենք իբրեւ հետաքննող լրագրող, կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը եւ այժմ քաղաքական մեղադրանքներով ազատազրկված անձ: Քլունին առաջարկել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում վերաքննել Իսմայիլովայի կալանավորման հարցը: Ադրբեջանական մամուլը, որը փաստացի Ադրբեջանի ղեկավարության ուղղակի խոսնակն է, նորությանը բուռն արձագանքեց՝ մեղադրելով Քլունիին ամենատարբեր մեղքերի մեջ եւ նույնիսկ հայտարարեց, որ Ամալ Քլունին հայկական լոբբիստ է: Սա նոնսենս է»: ՀՀ ԱԺ պատգամավորի պնդմամբ` նորից ու նորից Ադրբեջանը փորձում է շեղել ԵԽԽՎ ուշադրությունը` հրահրելով կոնֆլիկտի հանգեցնող սադրիչ նախաձեռնություններ, փորձելով կոծկել սեփական երկրում առկա մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված սարսափելի իրավիճակը եւ նույնիսկ արդարացնել այն. «Մենք մեր Վեհաժողովում պետք է շատ զգոն լինենք, որպեսզի խուսափենք նման սին եւ թշվառ հնարքներից, ինչպես դա արեցինք 2 օր առաջ, եւ կենտրոնանաք մեր հիմնական առաքելության վրա: Ավելին՝ մեր Վեհաժողովը պետք է խստացնի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործողությունները, եւ հատկապես այս տարօրինակ երկրի պարագայում նախաձեռնի եւ իրականացնի համապատասխան գործողություններ, հակառակ դեպքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր պարտականությունները չկատարող այս պետության քաղաքական կամքի վրա հույս դնելը միամտություն է եւ կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ առաջին հերթին մարդու իրավունքների համար պայքարողների հարցում», - շեշտել է Ն. Կարապետյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին