ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՄՏԱԾԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

ԿՄՏԱԾԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Մամուլը բազմիցս գրել է բանակում չծառայած  պաշտոնյաների մասին, որոնցից մեկն էլ, ինչպես պարզվում է,  տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն է: «Իրավունք»-ն այդ առնչությամբ մի քանի հարց ուղղեց   փոխնախարարին:

- Պարոն Առաքելյան, ինչո՞ւ չեք ծառայել զինված ուժերում:

-1992 թ-ին մեկնել եմ ՌԴ-ը: Մինչեւ 2001 թ-ը եղել եմ այնտեղ, սովորել եմ պետական բուհում, որտեղ համապատասխան  ենթակառուցվածք  կար: Կաֆեդրա էին ասում: Այդ հիմքով էլ չեմ ծառայել:

- Հանրային ընկալման մեջ զինված ուժերում ծառայելու փոխարեն ուսում ստանալը համարվում է բանակից խուսափել…

-Խուսափելու խնդիր չեմ ունեցել…

- ՀՀ-ի համար դժվար ժամանակաշրջանում`1990-ականներին, արցախյան ազատամարտի տարիներին,  մեկնել եք Հայաստանից…

- Զինակոչի տարիքս չէր լրացել, երբ մեկնել եմ  Մոսկվա` ուսումս ստանալու գործող օրենսդրության համապատասխան իրավիճակ է եղել:

- Ինչպե՞ս եք արձագանքում այն քննադատություններին, որ բանակում չծառայածները, առաջին գծում չկանգնածները հայրենիքի «ղադրը» չգիտեն,  հայրենասիրությունից էլ իրավունք չունեն խոսել:

-Կարծում եմ` պետք է առաջնորդվել ՀՀ գործող օրենսդրությամբ: Դա զգացմունքային պահ է (նկատի ունի քննադատությունները-խմբ.): Որոշ մարդիկ իրավունք ունեն իրենց կարծինքը հայտնելու: Մենք աշխատանքի բերումով գտնվում ենք վտանգավոր տարածքներում, մեր մասով ծառայում ենք մեր երկրին:

- Իսրայելում բանակում չծառայած քաղաքացիներն իրավունք չունե՞ն որեւէ պաշտոն զբաղեցնել: Կցանկանայիք, որ ՀՀ-ում  եւս  գործեր այդ օրենքը:

- Երբ  հանկարծ այդպես լինի, մենք կկատարենք մեր օրենսդրության պահանջը:

- Բայց կցանկանա՞ք, որ մեր երկրում եւս գործի այդ պահանջը:

- Պետք է մտածել:

Հ.Գ. 1992 թ-ին Արթուր Առաքելյանը 16 տարեկան էր, երբ մեկնեց Մոսկվա: Բայց հետաքրքրիրն ու զարմանալին այն է, որ ուսումնառության տարիներին` 1993-1996 թթ-ին,  ապագա փոխնախարարը նաեւ «Օլիմպիկ Քար» ՍՊԸ՝ վաճառքի գծով տնօրենն է եղել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին